ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2020 թվականի N 1179-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 917 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1244-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններ վերապահելու մասին» N 917 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1.1-ին կետում «տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.
2) 1.2-րդ կետում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
3) 1.3-րդ կետում «առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնին» բառերը փոխարինել «առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի «Սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 1244-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին, 3-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ կետերում, 15-րդ կետի 2-րդ ենթակետում, 17-րդ, 18-րդ կետերում, ինչպես նաև 24-րդ կետի 6-րդ ենթակետում «մշակույթի» բառը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
2) 4-րդ կետում «մշակույթի նախարարության աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմ)» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը» բառերով.
3) 6-րդ կետում «աշխատակազմը www.mincult.am» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը www.escs.am» բառերով.
4) հավելվածի 11-րդ, 18-րդ կետերում և 27-րդ կետի 2-րդ ենթակետում «աշխատակազմ» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն» բառերով.
5) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 13-րդ կետը.
6) հավելվածի 20-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանրապետական հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե համարվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը: Հանրապետական հանձնաժողովի անդամներից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրվում է հանձնաժողովի քարտուղար:».
7) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.1-ին և 21.2-րդ կետերով.
«21.1. Հանրապետական հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ հանրապետական հանձնաժողովն իր գործունեությունը կարող է իրականացնել էլեկտրոնային կապի ժամանակակից (էլեկտրոնային փոստ, տեսակոնֆերանս և այլն) միջոցներով:
21.2. Հանրապետական հանձնաժողովի գործունեությունը էլեկտրոնային կապի ժամանակակից (էլեկտրոնային փոստ, տեսակոնֆերանս և այլն) միջոցներով իրականացվում է սույն կարգով սահմանված դրույթներին համապատասխան:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 20 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2020 թվական: