ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2019 թվականի N 1492-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 934-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 16-ի «Օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի օգոստոսի 17-ի N 651-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 934-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման վերնագիրը «(ՇՏԱԲ) ՍՏԵՂԾԵԼՈՒ» բառերից հետո լրացնել «, ԴՐԱ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերով.
2) որոշման 1-ին կետը «համաձայն» բառից հետո լրացնել «N 1» բառերով.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով՝
«1.1. Հաստատել աշխատանքային խմբի (շտաբի) աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 17 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2019 թ. հոկտեմբերի 17-ի N 1492-Ա որոշման
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2019 թ. հուլիսի 16-ի N 934-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՇՏԱԲԻ)
Ֆ. Ցոլակյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (աշխատանքային խմբի (շտաբի) ղեկավար) |
Գ. Բալայան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Լ. Հակոբյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ի. Ղափլանյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ա. Ապիտոնյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Գ. Լոռեցյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
Ա. Նահապետյան |
- Փրկարար ծառայության տնօրեն |
Գ. Շախբազյան |
- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար |
Վ. Մովսիսյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ա. Հակոբյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
Ա. Ղուլարյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ |
Ս. Սահակյան |
- Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ |
- մարզպետների տեղակալներ (ըստ անհրաժեշտության) | |
Հ. Սարգսյան |
- Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Կարապետյան |
- «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն |
Հ. Եմիշյան |
- Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ (աշխատանքային խմբի (շտաբի) քարտուղար): |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2019 թ. հոկտեմբերի 17-ի N 1492-Ա որոշման
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2019 թ. հուլիսի 16-ի N 934-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՕՊԵՐԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (ՇՏԱԲԻ)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 16-ի N 934-Ա որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) (այսուհետ՝ աշխատանքային խումբ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Աշխատանքային խումբն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, միջազգային պայմանագրերով և սույն աշխատակարգով: Աշխատանքային խումբը ստեղծվում, դրա անհատական կազմը փոփոխվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
3. Աշխատանքային խմբի գործունեության նպատակը աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման կազմակերպումն է և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացումը:
III. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Աշխատանքային խումբը կազմակերպում է աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում, անհրաժեշտության դեպքում բանակցում է նաև օտարերկրյա պետությունների պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ, կայացնում է իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում որոշումներ, ինչպես նաև իրականացնում է իր նպատակներից բխող այլ գործառույթներ:
5. Աշխատանքային խմբի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Աշխատանքային խմբի որոշմամբ դրան կից կարող են ստեղծվել աշխատանքային ենթախմբեր՝ աշխատանքային խմբում ներառված մարմինների ներկայացուցիչներից` սահմանելով ենթախմբերի գործունեության ուղղությունները:
IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Աշխատանքային խումբն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 7-րդ կետին համապատասխան:
7. Աշխատանքային խումբն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար` աշխատանքային խմբի ղեկավարի նախաձեռնությամբ կամ անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
8. Աշխատանքային խմբի նիստի օրակարգը՝ նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի նշումով, տրամադրվում է խմբի անդամներին և սույն աշխատակարգի 9-րդ կետով նախատեսված անձանց` նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ: Հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար գումարվող աշխատանքային խմբի արտահերթ նիստի անցկացման վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև նիստի օրակարգը աշխատանքային խմբի ղեկավարին և անդամներին ներկայացվում են կապի և (կամ) ազդարարման հնարավոր միջոցներով հնարավորինս սեղմ ժամկետներում, իսկ անհնարինության դեպքում նիստի օրակարգը կարող է ներկայացվել գումարված նիստի ընթացքում:
9. Նիստերին կարող են հրավիրվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների՝ աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ ու փորձագետներ, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ (խորհրդատվական ձայնի իրավունքով):
10. Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է աշխատանքային խմբի կազմի առնվազն 2/5-ը:
11. Աշխատանքային խումբն ընդունում է խորհրդատվական բնույթի որոշումներ, որոնք ստորագրում է աշխատանքային խմբի ղեկավարը: Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Աշխատանքային խմբի ղեկավարը քվեարկում է վերջինը:
12. Աշխատանքային խմբի այն անդամը, ով համաձայն չէ ընդունված որոշմանը, ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:
13. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է աշխատանքային խմբի քարտուղարը:
14. Նիստերն արձանագրվում են աշխատանքային խմբի քարտուղարի կողմից:
15. Նիստերի արձանագրությունները ստորագրում են աշխատանքային խմբի ղեկավարը և քարտուղարը:
16. Արձանագրությունը և որոշումները նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը տրամադրում է աշխատանքային խմբի անդամներին:
17. Աշխատանքային խմբի ղեկավարը՝
1) համակարգում է աշխատանքային խմբի գործունեությունը.
2) հրավիրում և վարում է աշխատանքային խմբի նիստերը.
3) անհրաժեշտության դեպքում հանդես գալիս զեկույցով, նախապատրաստում նյութեր աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելու համար.
4) ստորագրում է աշխատանքային խմբի որոշումները և նիստերի արձանագրությունները.
5) աշխատանքային խմբի որոշումները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին.
6) իր բացակայության դեպքում աշխատանքային խմբի անդամներից մեկին հանձնարարում է վարել աշխատանքային խմբի նիստը.
7) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
18. Աշխատանքային խմբի անդամը՝
1) մասնակցում է աշխատանքային խմբի նիստերին և քվեարկում.
2) անհրաժեշտության դեպքում հանդես գալիս զեկույցով, նախապատրաստում նյութեր աշխատանքային խմբի անդամներին ներկայացնելու համար.
3) ներկայացնում է առաջարկություններ աշխատանքային խմբի գործունեության, աշխատանքային խմբի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
4) ծանոթանում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններին.
5) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
V. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Աշխատանքային խմբի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |