Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 124
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.1998-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
02.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար
 Ռ. Քոչարյան

«2» մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 1998 թ. թիվ 124

 

ՄԱԿ-Ի` ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անապատացման դեմ պայքարի միասնական քաղաքականություն վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ՄԱԿ-ի` անապատացման դեմ պայքարի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության վրա:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ մինչև 1998 թվականի հուլիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ծրագրի վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 2-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, թիվ 124
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան