«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀի
պաշտոնակատար Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» փետրվարի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 1998 թվականի թիվ 48
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան», «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ», «Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» վերակազմավորված պետական բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի 50 տոկոսի տնօրինման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի 50 տոկոսի տնօրինման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի փետրվարի 5-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.10.2019, N 1476-Ա | 30.10.2019, թիվ 48 | |
27.10.2005, N 1801-Ա | 09.11.2005, թիվ 48 | |
07.10.2004, N 1409-Ա | 21.10.2004, թիվ 48 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|