ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2019 թվականի N 1970-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքի 594-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Տեխնիկական oժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի շրջանակներում ձեռք բերված, 13490.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, 2015 թվականի արտադրության «ՇԵՎՐՈԼԵՏ ԿԱՊՏԻՎԱ» մակնիշի ավտոմեքենան (նույնականացման համար՝ KL1CD2659FB052801) (այսուհետ՝ գույք)՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ամրացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) տասնoրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո տասնհինգoրյա ժամկետում ապահովել գույքի պետական գրանցումը և հաշվառումը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից հետ վերցնել «Տոյոտա Լանդ Կրուզեռ» մակնիշի, 019ԼԼ55 պետական համարանիշի, 2008 թվականի արտադրության, 10 612.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ավտոմեքենան (նույնականացման համար՝ JTMHU09J795009927) և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
(3-րդ կետը փոփ. 06.08.2020 N 1301-Ա)
4. Սահմանել, որ ավտոմեքենաների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 27 Երևան |