ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
10 սեպտեմբերի 2019 թ. |
N 128-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 34-րդ կետին, 54.1-ին հոդվածի 1-ին և 3-րդ մասերին» բառերը փոխարինել «օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետին և 84-րդ հոդվածի 1-ին մասին» բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետև՝ Հավելված) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«4. Երևանի քաղաքապետին կից ձևավորվում և գործում են հետևյալ Խորհուրդները.
1) համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման,
2) քաղաքաշինական,
3) շրջակա միջավայրի պահպանության,
4) առևտրի և ծառայությունների, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման,
5) առողջապահության,
6) սպորտի և առողջ ապրելակերպի,
7) սոցիալական պաշտպանության,
8) կրթության,
9) մշակույթի,
10) զբոսաշրջության,
11) երիտասարդության հարցերի։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Երևանի քաղաքապետ |
Հ. Մարության |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|