«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2002 թվականի N 1294-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով հաստատված կարգի 4-րդ կետը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 198 որոշման 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։
2. Հաստատել՝
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն N 3 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են oրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններն ու հիմնարկները:
7. Նախարարության գործունեության նպատակը ներկա և գալիք սերունդների կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորման ու քաղաքաշինական միջոցներով բնակչության կյանքի որակի հետևողական բարելավման, ինչպես նաև քաղաքաշինական համակարգերի անվտանգության ապահովման համար պայմանների ստեղծումն է` քաղաքաշինության քաղաքականության մշակման, իրականացման, համակարգման և արդյունքների գնահատման միջոցով:
8. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման բնագավառում նախարարության խնդիրներն են`
1) երկրի տարաբնակեցման համակարգի հավասարակշռման, տարածաշրջանային զարգացման անհամամասնությունների հաղթահարման, բազմակենտրոն տարածական զարգացման պայմանների ապահովումը.
2) քաղաքաշինական համակարգերի անվտանգության և հարատև զարգացման ապահովումը՝ ներառյալ ներդաշնակ կենսատարածքի ձևավորումը և բնակչության տարածքային համաչափ բաշխվածության համար նախադրյալների ստեղծումը.
3) անկառավարելի ուրբանիզացման հնարավոր սպառնալիքների չեզոքացումը.
4) բնակավայրերի կայուն զարգացման խթանումը, դրանց ինքնատիպության, գրավչության բարձրացումը, պատմամշակութային միջավայրերի քաղաքաշինական վերազարգացումը (ռեաբիլիտացիա).
5) «կանաչ քաղաքաշինության» սկզբունքի ձևավորումը, բնական և մշակութային լանդշաֆտների ներդաշնակ փոխլրացնող զարգացման ապահովումը.
5.1) էներգախնայող և էներգաարդյունավետ շենքերի և քաղաքաշինական համակարգերի նախագծման և շինարարության խթանումը, դրա համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի մշակման ապահովումը.
6) ազգային ճարտարապետության հոգևոր ու մշակութային ավանդույթների պահպանումը, դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը.
7) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում բարձրարժեք կառուցապատման միջավայրի ստեղծման ու զարգացման պայմանների ապահովումը.
8) հողային պաշարների պետական կառավարումը` բնակավայրերի, ինչպես նաև կառուցապատման համար նախատեսված այլ հողերի՝ սահմանված կարգով oգտագործման մասով.
9) քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելավումը և մրցակցային դաշտի ձևավորումը, ներդրումային նախաձեռնությունների խրախուսումը և ներդրումների պաշտպանությունը.
9.1) պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում ճարտարապետական համալիրների կառուցապատման ներդրումային ծրագրերին և դրանց իրագործմանն աջակցելը.
10) բնակարանային պայմանների բարելավման սահմանադրական իրավունքի իրագործման, բազմաբնակարան շենքերի պահպանման, անվտանգ շահագործման և կառավարման մարմինների կարողությունների հզորացման, ինչպես նաև կոմունալ ենթակառուցվածքների զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.
11) քաղաքաշինության ոլորտի գիտական, տեխնիկական զարգացումը և նորարարության խթանումը.
12) շենքերի և շինությունների սեյսմակայունության, վտանգավոր երկրաբանական երևույթներից դրանց ինժեներական պաշտպանության ապահովումը.
13) շինարարության զարգացման և իրականացման, շինարարական արտադրանքի և ծառայությունների որակական չափանիշների բարձրացման, տեխնոլոգիաների արդիականացման պայմանների ապահովումը.
14) քաղաքաշինության ոլորտում պետական և համայնքների բյուջեների հաշվին իրականացվող աշխատանքների գնագոյացման սկզբունքների ձևավորումը.
15) կառույցների շինարարության և շահագործման ընթացքում մարդկանց ու միջավայրի անվտանգության, քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողությունը.
16) ոլորտում ծառայությունների որակի բարձրացման, սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով քաղաքաշինական գործունեության առանձին տեսակների լիցենզավորումը.
17) քաղաքաշինական տեղեկատվական համակարգի ձևավորումը, Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումն ու կադաստրային տվյալների ամփոփումը.
18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:
(8-րդ կետը լրաց. 14.03.13 N 225-Ն, 04.06.14 N 577-Ն)
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Նախարարությունն իր նպատակի և խնդիրների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) պետական քաղաքաշինական քաղաքականության հիմնադրույթների, տարածական զարգացման ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.
2) քաղաքաշինության ոլորտի զարգացումն ապահովող ու գործունեությունը կարգավորող oրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը, նախարարության գործունեությանն առնչվող իրավական ակտերի կիրառման պրակտիկայի ընդհանրացում, դրանց կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը.
3) ազգային և տարածաշրջանային (միկրոտարածաշրջանային) մակարդակների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակում.
4) համայնքների գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի մշակման աշխատանքների համակարգում, տարածքների և բնակավայրերի կայուն քաղաքաշինական զարգացման ռազմավարության մշակում.
4.1) ըստ անհրաժեշտության, տեղական ինքնակառավարման մարմիններին ճարտարապետության ոլորտի մասնագիտական խորհրդատվության և ոլորտին առնչվող խնդիրների լուծման գործում օժանդակության տրամադրում.
5) հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն, գործառական այլ համակարգերի տարածքային կազմակերպման, ինչպես նաև արտադրական կարողությունների, ինժեներական, տրանսպորտային, կոմունալ և սոցիալական ենթակառուցվածքների տեղաբաշխման, պատմամշակութային ու բնության հատուկ պահպանվող տարածքներ ներառող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակում.
6) հանրապետությունում քաղաքաշինական իրադրության և զարգացման միտումների հետազոտում, կարճաժամկետ, միջնաժամկետ և հեռանկարային զարգացման հիմնական ուղղությունների վերլուծում, բացահայտում ու նախանշում.
7) քաղաքաշինական և լանդշաֆտային համակարգերի ներդաշնակեցման ծրագրերի, տարածական պլանավորման նորմերի ու կանոնների, ինչպես նաև տարբեր գործառական տարածքների քաղաքաշինական և լանդշաֆտային չափորոշիչների մշակում.
8) քաղաքների էկոլոգիական վիճակի բարելավմանը, շրջակա միջավայրի վրա ուրբանիզացիայի բացասական հետևանքների նվազեցմանը նպատակաուղղված, ինչպես նաև կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացման (ադապտատիվ) տարածական զարգացման ծրագրերի մշակում.
8.1) նախաձեռնում և իրականացնում է միջոցառումներ` ուղղված քաղաքաշինության բնագավառում էներգախնայողությանը և էներգաարդյունավետությանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործմանը, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակմանը, նոր եվրոպական և միջազգային ստանդարտներին դրանց համապատասխանեցմանը.
8.2) մշակում և համակարգում է շենքերի էներգախնայողության ու էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր, նշված խնդիրների շրջանակներում համագործակցում է համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, ապահովում է էներգախնայող տեխնոլոգիաների մասին տեղեկատվության տրամադրումը.
9) բնակավայրերի պատմաճարտարապետական միջավայրի քաղաքաշինական վերականգնման ու զարգացման ծրագրերի մշակում և դրանց մոնիթորինգի իրականացում.
10) տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների ծրագրերի և զարգացման ծրագրերի՝ քաղաքաշինական փաստաթղթերին առնչվող մասով սահմանված կարգով համաձայնեցում.
11) կառուցապատման համար նախատեսված հողերի քաղաքաշինական սահմանափակումների և նորմերի սահմանում.
12) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման առաջադրանքների և նախագծային փաստաթղթերի՝ սահմանված կարգով համաձայնեցում և վերջիններս Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը.
13) քաղաքաշինական նպատակով հողամասերի հատկացումների վերաբերյալ առաջարկությունների, ճարտարապետահատակագծային առաջադրանքների ու ճարտարապետաշինարարական նախագծերի՝ սահմանված կարգով համաձայնեցում.
14) ճարտարապետության ոլորտի պետական քաղաքականության ու զարգացման ծրագրերի մշակում և դրանց մոնիթորինգի իրականացում.
15) քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների առանձնացման և գործունեության կարգի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտների զարգացման ծրագրերի մշակում.
16) բնակարանային ապահովմանը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման և կառավարման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված պետական աջակցության նպատակային ծրագրերի մշակում և դրանց մոնիթորինգի իրականացում.
17) աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման գործընթացի ամփոփում.
18) պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների բաշխում և հատկացում.
19) կոմունալ ենթակառուցվածքների զարգացման, թափոնների տեղադրման աղբավայրերի (պոլիգոնների) ստեղծման ծրագրերի մշակում.
20) (ենթակետն ուժը կորցրել է 21.05.15 N 543-Ն)
21) քաղաքաշինության բնագավառի տեխնիկական զարգացման գիտատեխնիկական պետական նպատակային և նորարարությանը նպատակաուղղված ծրագրերի մշակում.
22) շենքերի անձնագրավորման, սեյսմակայունության ուղղությամբ իրականացվող հետազննական, ինչպես նաև գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպում և համակարգում, շինարարությունում դրանց արդյունքների ներդրում.
23) Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերով սահմանված սահմանային հարկայնությունը գերազանցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննության կազմակերպում.
24) վտանգավոր երկրաբանական երևույթներից քաղաքաշինական օբյեկտների պաշտպանության ծրագրերի մշակում և դրանց մոնիթորինգի իրականացում.
25) բնագավառի հանրապետական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման, հաստատման (բացի ազգային ստանդարտներից), ինչպես նաև միջպետական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ընդունման և Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց գործարկման գործընթացի վարում և համակարգում.
26) բնագավառի ստանդարտացման գործընթացի վարում, ինչպես նաև ոլորտի սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների գնահատման և դրանց հավատարմագրման աշխատանքներում համապատասխան փորձագետների ներգրավվածության ապահովում.
27) շինարարության ոլորտի պետական քաղաքականության, զարգացման ծրագրերի մշակում և դրանց մոնիթորինգի իրականացում.
28) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող քաղաքաշինական ծրագրերի պատվիրատուի գործառույթների կատարում.
29) հանրապետության սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման, ինչպես նաև ճյուղային պետական նպատակային ծրագրերի մշակում՝ քաղաքաշինության բնագավառին առնչվող մասով.
30) ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության և միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին) միանալու նպատակով իրականացվող աշխատանքներին, Հայաստանի Հանրապետության անդամակցության և միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների իրագործմանը մասնակցություն.
31) նախարարության տեղեկատվական քաղաքականության, հասարակայնության հետ կապերի ապահովման կազմակերպում ու իրականացում և մասնագիտական, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն.
32) oրենսդրական ակտերով սահմանված այլ լիազորությունների իրականացում.
33) քաղաքացիական պաշտպանության ոլորտում`
ա. կազմակերպում է նախարարության համակարգի աշխատողների պաշտպանությունը,
բ. ստեղծում է քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.
34) զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում`
ա. ապահովում է նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության միջոցառումների իրականացման և համակարգման աշխատանքները,
բ. մշակում է նախարարության համակարգի զորահավաքային պլանը և իրականացնում է միջոցառումներ` զորահավաքային պլանի կատարումն ապահովելու նպատակով,
գ. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
(9-րդ կետը լրաց. 25.08.11 N 1234-Ն, լրաց., խմբ. 14.03.13 N 225-Ն, լրաց. 04.06.14 N 577-Ն, փոփ. 21.05.15 N 543-Ն)
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
10. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
11. Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության oրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
12. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող վիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
13. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
14. Նախարարը`
1) իր իրավասության սահմաններում ընդունում և oրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.
2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
3) oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
5) oրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու oգնականներին.
7) oրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան՝ սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
8) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
9) oրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության oրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրություններն ու ցուցումները.
10) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
11) իրականացնում է վերահսկողություն նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու oտարման նկատմամբ.
12) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
13) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
14) oրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
15) իր լիազորության սահմաններում հիմնում է գերատեսչական պարգևներ.
16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
17) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
15. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
16. Նախարարի տեղակալը`
1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով, տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ սահմանում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականները և առաջադրանքները, դրանց կատարման նկատմամբ իրականացնում վերահսկողություն.
4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի oպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.
9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.
11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
17. Նախարարի տեղակալներից մեկը` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության գլխավոր ճարտարապետ:
18. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և oգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
19. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից կարող է ստեղծվել կոլեգիա: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին կից կոլեգիան`
1) oժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:
(19-րդ կետը փոփ. 31.03.16 N 337-Ն)
19.1. Նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Նախարարին կից հասարակական խորհուրդը`
1) աջակցում է նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացմանը` ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.
2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ.
3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`
ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների և ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումներին,
բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,
գ. նախարարության ընթացիկ գործունեության, նախարարության առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:
(19.1-ին կետը լրաց. 31.03.16 N 337-Ն)
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
20. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը (այդ թվում` նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)` oրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
21. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
22. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի, այլ oրենքների և իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
23. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
24. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
25. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
26. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` oրենքով սահմանված չափով և կարգով:
27. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով:
28. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
29. Նախարարության աշխատակազմի անվանումն է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ:
30. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3:
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
31. Նախարարության աշխատակազմի գույքն oրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնoրինմանն ու oգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
32. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
33. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի oրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան oգտագործելու, տնoրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
34. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):
35. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ։
37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն oրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է։
38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:
39. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող։
40. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
41. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը` oրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
42. Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:
43. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Uահմանադրությամբ և oրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
44. Նախարարության աշխատակազմի ղեկավարն oրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և պատասխանատվություն կրում oրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարի որոշումների և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
45. Նախարարության աշխատակազմի ղեկավարն oրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
46. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
47. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
48. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.
2) oրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնoրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
5) oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
6) oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ.
7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
8) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
12) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները և կարգադրությունները.
13) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
15) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:
49. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով իր վրա դրված լիազորությունները:
50. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
51. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
52. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
53. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են oրենքով։
(հավելվածը լրաց. 20.01.05 N 30-Ն 07.12.06 N 1756-Ն, 18.12.08 N 1496-Ն, լրաց., փոփ. 04.03.10 N 207-Ն, խմբ. 26.08.10 N 1206-Ն, լրաց., խմբ. 14.03.13 N 225-Ն, լրաց. 04.06.14 N 577-Ն, փոփ. 21.05.15 N 543-Ն, փոփ., լրաց. 31.03.16 N 337-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչություն
Ճարտարապետության վարչություն
Կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն
Շինարարության քաղաքականության վարչություն
Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչություն
Ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման
մեթոդաբանության վարչություն
Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն
Քարտուղարություն
Իրավաբանական վարչություն
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Արտաքին կապերի վարչություն
Անձնակազմի կառավարման բաժին
Առաջին բաժին
Ներքին աուդիտի բաժին
Զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Քաղաքաշինական պետական տեսչություն
«Լիցենզավորման կենտրոն» գործակալություն
(հավելվածը փոփ. 20.01.05 N 31-Ն, խմբ. 16.03.06 N 321-Ն, փոփ. 01.06.06 N 754-Ն, խմբ. 11.10.07 N 1177-Ն, 08.01.09 N 3-Ն, 26.08.10 N 1206-Ն, 02.06.11 N 759-Ն, լրաց. 15.03.12 N 319-Ն, 26.12.13 N 1494-Ն, լրաց., փոփ. 04.06.14 N 577-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|