ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2015 թվականի N 1098-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ ու 470-րդ հոդվածներով և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Ահարոնյան 3/7 հասցեում գտնվող՝ 7556,2 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողատարածքը և դրան ամրակցված՝ 1452.2 քառ. մետր մակերեսով N 3 լաբորատորիայի մասնաշենքը (կադաստրային ծածկագիրը` 01-012-0301-0130) (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ տնտեսական գործունեության ընդլայնման նպատակով:
(1-ին կետը փոփ. 01.02.18 N 87-Ա)
2. Գույքի վաճառքի ընդհանուր գինը սահմանել 127.048.351 դրամ:
(2-րդ կետը փոփ. 01.02.18 N 87-Ա)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մասնակի հատուցմամբ օտարումը:
(3-րդ կետը փոփ. 01.02.18 N 87-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 29 Երևան |
