ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2016 թվականի N 168-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 112-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Հունաստանի Հանրապետություն գործուղելու մասին» N 112-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետը «Տիգրան Սահակյանինը» բառերից հետո լրացնել «, Կարեն Փահլևանյանինը» բառերով.
2) որոշման հավելվածը «Տ. Սահակյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ» պարբերությունից հետո լրացնել «Կ. Փահլևանյան-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչության պետ» պարբերությամբ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 15 Երևան |