ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2016 թվականի |
թիվ 99 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումները՝ թիվ 2 հավելվածի ցանկի համաձայն:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի օգոստոսի 30-ի թիվ 99 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ կատարվող
1. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.
««Օզոնաքայքայիչ նյութերը և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքը թիվ 20 հավելվածի համաձայն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթով.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թիվ 21 հավելվածի համաձայն դեղանյութեր ներմուծելու մասին» հիմնադրույթով։»։
2. 5-րդ կետում «թիվ 20 հավելվածի» բառերը փոխարինել «թիվ 22 հավելվածի» բառերով:
3. Նշված Որոշման թիվ 1 հավելվածը 1.2-րդ բաժնից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ բաժնով.
«1.1. Օզոնաքայքայիչ նյութեր և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանք, որոնց ներմուծումը և արտահանումն արգելված են*
Ցանկ A
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը | |||||
Նյութը |
Անունը | |||||
Խումբ I | ||||||
CFC13 |
(ՔՖԱ–11) |
ֆտորտրիքլորմեթան |
2903 77 100 0 | |||
CF2C12 |
(ՔՖԱ–12) |
դիֆտորդիքլորմեթան |
2903 77 200 0 | |||
C2F3C13 |
(ՔՖԱ–113) |
1,1,2-տրիֆտորտրիքլորէթան |
2903 77 300 0-ից | |||
C2F4C12 |
(ՔՖԱ–114) |
1,1,2,2-տետրաֆտորդիքլորէթան |
2903 77 400 0-ից | |||
C2F5C1 |
(ՔՖԱ–115) |
պենտաֆտորքլորէթան |
2903 77 500 0 | |||
Խումբ II | ||||||
CF2BrCl |
(Հալոն 1211) |
դիֆտորքլորբրոմմեթան |
2903 76 100 0 | |||
CF3Br |
(Հալոն 1301) |
տրիֆտորբրոմմեթան |
2903 76 200 0 | |||
C2F4Br2 |
(Հալոն 2402) |
1,1,2,2-տետրաֆտորդիբրոմէթան |
2903 76 900 0-ից |
Ցանկ В
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը | ||
Նյութը |
Անունը | ||
Խումբ I | |||
CF3C1 |
(ՔՖԱ–13) |
տրիֆտորքլորմեթան |
2903 77 900 0-ից |
C2FC15 |
(ՔՖԱ–111) |
ֆտորպենտաքլորէթան |
2903 77 900 0-ից |
C2F2C14 |
(ՔՖԱ–112) |
դիֆտորտետրաքլորէթաններ |
2903 77 900 0-ից |
C3FC17 |
(ՔՖԱ–211) |
ֆտորհեպտաքլորպրոպաններ |
2903 77 900 0-ից |
C3F2C16 |
(ՔՖԱ–212) |
դիֆտորհեքսաքլորպրոպաններ |
2903 77 900 0-ից |
C3F3C15 |
(ՔՖԱ–213) |
տրիֆտորպենտաքլորպրոպաններ |
2903 77 900 0-ից |
C3F4C14 |
(ՔՖԱ–214) |
տետրաֆտորտետրաքլորպրոպաններ |
2903 77 900 0-ից |
C3F5C13 |
(ՔՖԱ–215) |
պենտաֆտորտրիքլորպրոպաններ |
2903 77 900 0-ից |
C3F6C12 |
(ՔՖԱ–216) |
հեքսաֆտորդիքլորպրոպաններ |
2903 77 900 0-ից |
C3F7C1 |
(ՔՖԱ–217) |
հեպտաֆտորքլորպրոպաններ |
2903 77 900 0-ից |
Խումբ II | |||
СС14 |
քառաքլորային ածխածին (ՔՔԱ) կամ տետրաքլորմեթան |
2903 14 000 0 | |
Խումբ III | |||
C2H3C13** |
մեթիլքլորոֆորմ (ՄՔՖ), այսինքն՝ 1,1,1-տրիքլորէթան |
2903 19 100 0 |
Ցանկ С
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը | |||
Նյութը |
Անունը | |||
Խումբ II | ||||
CHFBr2 |
(ՀԲՖԱ-21B2) |
ֆտորդիբրոմմեթան |
2903 79 210 0-ից | |
CHF2Br |
(ՀԲՖԱ-22В1) |
դիֆտորբրոմմեթան |
2903 79 210 0-ից | |
CH2FBr |
(ՀԲՖԱ-31B1) |
ֆտորբրոմմեթան |
2903 79 210 0-ից | |
C2HFBr4 |
(ՀԲՖԱ-21B4) |
ֆտորտետրաբրոմէթան |
2903 79 210 0-ից | |
C2HF2Br3 |
(ՀԲՖԱ-23B3) |
դիֆտորտրիբրոմէթան |
2903 79 210 0-ից | |
C2HF3Br2 |
(ՀԲՖԱ-23B2) |
տրիֆտորդիբրոմէթան |
2903 79 210 0-ից | |
C2HF4Br |
(ՀԲՖԱ-24B1) |
տետրաֆտորբրոմէթան |
2903 79 210 0-ից | |
C2H2FBr3 |
(ՀԲՖԱ-31B3) |
ֆտորտրիբրոմէթան |
2903 79 210 0-ից | |
C2H2F2Br2 |
(ՀԲՖԱ-32B2) |
դիֆտորդիբրոմէթան |
2903 79 210 0-ից | |
C2H2F3Br |
(ՀԲՖԱ-33B1) |
տրիֆտորբրոմէթան |
2903 79 210 0-ից | |
C2H3FBr2 |
(ՀԲՖԱ-41B2) |
ֆտորդիբրոմէթան |
2903 79 210 0-ից | |
C2H3F2Br |
(ՀԲՖԱ-42B1) |
դիֆտորբրոմէթան |
2903 79 210 0-ից | |
C2H4FBr |
(ՀԲՖԱ-51B1) |
ֆտորբրոմէթան |
2903 79 210 0-ից | |
C3HFBr6 |
(ՀԲՖԱ-21B6) |
ֆտորհեքսաբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3HF2Br5 |
(ՀԲՖԱ-22B5) |
դիֆտորպենտաբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3HF3Br4 |
(ՀԲՖԱ-23B4) |
տրիֆտորտետրաբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3HF4Br3 |
(ՀԲՖԱ-24B3) |
տետրաֆտորտրիբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3HF5Br2 |
(ՀԲՖԱ-25B2) |
պենտաֆտորդիբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3HF6Br |
(ՀԲՖԱ-26B1) |
հեքսաֆտորբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3H2FBr5 |
(ՀԲՖԱ-31B5) |
ֆտորպենտաբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3H2F2Br4 |
(ՀԲՖԱ-32B4) |
դիֆտորտետրաբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3H2F3Br3 |
(ՀԲՖԱ-33B3) |
տրիֆտորտրիբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3H2F4Br2 |
(ՀԲՖԱ-34B2) |
տետրաֆտորդիբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3H2F5Br |
(ՀԲՖԱ-35B1) |
պենտաֆտորբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3H3FBr4 |
(ՀԲՖԱ-41B4) |
ֆտորտետրաբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3H3F2Br3 |
(ՀԲՖԱ-42B3) |
դիֆտորտրիբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3H3F3Br2 |
(ՀԲՖԱ-43B2) |
տրիֆտորդիբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3H3F4Br |
(ՀԲՖԱ-44B1) |
տետրաֆտորբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3H4FBr3 |
(ՀԲՖԱ-51B3) |
ֆտորտրիբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3H4F2Br2 |
(ՀԲՖԱ-52B2) |
դիֆտորդիբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3H4F3Br |
(ՀԲՖԱ-53B1) |
տրիֆտորբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3H5FBr2 |
(ՀԲՖԱ-61B2) |
ֆտորդիբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3H5F2Br |
(ՀԲՖԱ-62B1) |
դիֆտորբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
C3H6FBr |
(ՀԲՖԱ-71B1) |
ֆտորբրոմպրոպան |
2903 79 210 0-ից | |
Խումբ III | ||||
CH2BrCl |
բրոմքլորմեթան |
2903 79 900 0-ից |
Ցանկ D***
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
1. Սառեցնող խառնուրդներ |
3824 71 000 0-ից 3824 72 000 0-ից 3824 74 000 0-ից 3824 75 000 0-ից 3824 76 000 0-ից 3824 77 000 0-ից 3824 78 000 0-ից 3824 79 000 0-ից |
2. Օդորակիչներ և ջերմային պոմպեր |
8415 10 8415 81 00 8415 82 000 0 8418 61 00 8418 69 000-ից |
3. Սառնարաններ |
8418 10 200-ից 8418 10 800-ից 8418 50-ից 8418 69 000-ից |
4. Սառցագեներատորներ, կաթի հովացուցիչներ |
8418-ից 8419-ից |
5. Սառցախցիկներ |
8418 10 200-ից 8418 10 800-ից 8418 30 200 8418 30 800 8418 40 200 8418 40 800 8418 50-ից 8418 69 000-ից |
6. Օդի չորացուցիչներ |
8418 69 000-ից 8479 89 970 1-ից 8479 89 970 8-ից |
7. Ծակոտկեն մեկուսիչ վահաններ, սալիկներ, պանելներ և խողովակների ծածկույթներ, որոնց արտադրության ժամանակ որպես փրփրացնող գոլորշիչներ օգտագործվել են օզոնաքայքայիչ տարրեր պարունակող նյութեր |
3921 11 000 0-ից 3921 12 000 0-ից 3921 13 100 0-ից 3921 13 900 0-ից 3921 14 000 0-ից 3921 19 000 0-ից |
8. Պոլիեթերային (պոլիոլային) հիմքով բաղադրամասեր, բաղադրություններ՝ փրփրացված պոլիուրեթանի արտադրության համար (բաղադրիչ A) |
3907 20 200 1-ից 3907 20 200 9-ից |
9. Շարժական կրակմարիչներ |
8424 10 000 0-ից |
Ցուցակ E
Ապրանքի անվանում |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը | |
Անունը | ||
Խումբ I | ||
СНЗВr |
բրոմային մեթիլ |
2903 39 110 0 |
——————————
*Բացառությամբ սույն բաժնում նշված օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման՝ «Օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին» հիմնադրույթով սահմանված դեպքերում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 20 հավելված)։
*Սույն բանաձևը չի վերաբերում 1,1,2-տրիքլորէթանին։
***Բացառությամբ նշված ապրանքների ուղարկման պետություն (նշանակման պետություն) հանդիսացող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության արտահանման հսկողության համակարգով հսկվող, օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի:
Բաժնի ծանոթագրություններ. |
Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ (ֆիզիկական և քիմիական բնութագրերով):»: |
4. Նշված Որոշման թիվ 2 հավելվածը՝
ա) 2.2-րդ բաժնից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ բաժնով.
«2.1. Օզոնաքայքայիչ նյութեր
Ցանկ С
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը | ||||
Նյութը |
Անունը | ||||
Խումբ I | |||||
CHFC12 |
(ՀՔՖԱ–21) |
ֆտորդիքլորմեթան |
2903 79 110 0-ից | ||
CHF2C1 |
(ՀՔՖԱ–22) |
դիֆտորքլորմեթան |
2903 71 000 0-ից | ||
CH2FC1 |
(ՀՔՖԱ–31) |
ֆտորքլորմեթան |
2903 79 110 0-ից | ||
C2HFC14 |
(ՀՔՖԱ–121) |
ֆտորտետրաքլորէթան |
2903 79 110 0-ից | ||
C2HF2C13 |
(ՀՔՖԱ–122) |
դիֆտորտրիքլորէթան |
2903 79 110 0-ից | ||
C2HF3C12 |
(ՀՔՖԱ–123а) |
տրիֆտորդիքլորէթան |
2903 72 000 0-ից | ||
CHC12CF3 |
(ՀՔՖԱ–123) |
տրիֆտորդիքլորէթան |
2903 72 000 0-ից | ||
C2HF4C1 |
(ՀՔՖԱ–124а) |
տետրաֆտորքլորէթան |
2903 79 110 0-ից | ||
CHFC1CF3 |
(ՀՔՖԱ–124) |
տետրաֆտորքլորէթան |
2903 79 110 0-ից | ||
C2H2FC13 |
(ՀՔՖԱ–131) |
ֆտորտրիքլորէթան |
2903 79 110 0-ից | ||
C2H2F2C12 |
(ՀՔՖԱ–132) |
դիֆտորդիքլորէթան |
2903 79 110 0-ից | ||
C2H2F3C1 |
(ՀՔՖԱ–133) |
տրիֆտորքլորէթան |
2903 79 110 0-ից | ||
C2H3FC12 |
(ՀՔՖԱ–141) |
1 -ֆտոր-2,2-դիքլորէթան |
2903 73 000 0-ից | ||
CH3CFC12 |
(ՀՔՖԱ–141b) |
1,1,1 -ֆտորդիքլորէթան |
2903 73 000 0-ից | ||
C2H3F2C1 |
(ՀՔՖԱ–142) |
1-քլոր, 2,2-դիֆտորէթան |
2903 74 000 0-ից | ||
CH3CF2C1 |
(ՀՔՖԱ–142b) |
1,1,1 -դիֆտորքլորէթան |
2903 74 000 0-ից | ||
C2H4FC1 |
(ՀՔՖԱ–151) |
ֆտորքլորէթան |
2903 79 110 0-ից | ||
C3HFC16 |
(ՀՔՖԱ–221) |
ֆտորհեքսաքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3HF2C15 |
(ՀՔՖԱ–222) |
դիֆտորպենտաքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3HF3C14 |
(ՀՔՖԱ–223) |
տրիֆտորտետրաքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3HF4C13 |
(ՀՔՖԱ–224) |
տետրաֆտորտրիքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3HF5C12 |
(ՀՔՖԱ–225) |
պենտաֆտորդիքլորպրոպան |
2903 75 000 0-ից | ||
CF3CF2CHC12 |
(ՀՔՖԱ–225са) |
1-տրիֆտոր, 2-դիֆտոր, |
2903 75 000 0-ից | ||
CF2C1CF2CHC1F |
(ՀՔՖԱ–225сЬ) |
1,1 -դիֆտորքլոր, 2-դիֆտոր, |
2903 75 000 0-ից | ||
C3HF6C1 |
(ՀՔՖԱ–226) |
հեքսաֆտորքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3H2FC15 |
(ՀՔՖԱ–231) |
ֆտորպենտաքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3H2F2C14 |
(ՀՔՖԱ–232) |
դիֆտորտետրաքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3H2F3C13 |
(ՀՔՖԱ–233) |
տրիֆտորտրիքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3H2F4C12 |
(ՀՔՖԱ–234) |
տետրաֆտորդիքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3H2F5C1 |
(ՀՔՖԱ–235) |
պենտաֆտորքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3H3FC14 |
(ՀՔՖԱ–241) |
ֆտորտետրաքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3H3F2C13 |
(ՀՔՖԱ–242) |
դիֆտորտրիքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3H3F3C12 |
(ՀՔՖԱ–243) |
տրիֆտորդիքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3H3F4C1 |
(ՀՔՖԱ–244) |
տետրաֆտորքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3H4FC13 |
(ՀՔՖԱ–251) |
ֆտորտրիքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3H4F2C12 |
(ՀՔՖԱ–252) |
դիֆտորդիքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3H4F3C1 |
(ՀՔՖԱ–253) |
տրիֆտորքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3H5FC12 |
(ՀՔՖԱ–261) |
ֆտորդիքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3H5F2C1 |
(ՀՔՖԱ–262) |
դիֆտորքլորպրոպան |
2903 79 110 0-ից | ||
C3H6FC1 |
(ՀՔՖԱ–271) |
ֆտորքլորպրոպան |
2903 79 110 0-ից |
Բաժնի ծանոթագրություններ. |
Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ (ֆիզիկական և քիմիական բնութագրերով):». |
բ) 2.13-րդ բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.14-րդ բաժնով.
«2.14. Դեղամիջոցներ
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
1. Օրգանական քիմիական միացություններ, որոնք օգտագործվում են որպես դեղանյութեր |
2904-ից 2905-ից 2906-ից 2907-ից 2908-ից 2909-ից 2912-ից 2913 00 000 0-ից 2914-ից 2915-ից 2916–ից 2917-ից 2918-ից 2919-ից 2920-ից 2921-ից 2922-ից 2923-ից 2924-ից 2925-ից 2926-ից 2927 00 000 0-ից 2928 00-ից 2929-ից 2930-ից 2931-ից 2932-ից 2933-ից 2934-ից 2935 00-ից 2936-ից 2937-ից 2938-ից 2939-ից 2940 00 000 0-ից 2941-ից 2942 00 000 0-ից |
2. Գեղձեր և այլ օրգաններ՝ նախատեսված օրգանաբուժության համար, չորացրած, փոշիացրած կամ չփոշիացրած. օրգանաբուժության համար նախատեսված գեղձերի և այլ օրգանների կամ դրանց արտազատուկների լուծամզվածքներ. հեպարին և դրա աղերը. մարդկային և կենդանական ծագում ունեցող այլ նյութեր` պատրաստված թերապևտիկ կամ կանխարգելիչ նպատակներով օգտագործման համար, այլ տեղում չնշված կամ չներառված |
3001 |
3. Մարդկային արյուն, թերապևտիկ, կանխարգելիչ կամ ախտորոշման նպատակներով օգտագործելու համար պատրաստված կենդանական արյուն, իմունային շիճուկներ, արյան այլ թորամասեր, այլ և ձևափոխված իմունաբանական արտադրանք, այդ թվում՝ բիոտեխնոլոգիական ճանապարհով ստացված. պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) և համանման արտադրանք՝ վերոնշյալը բժշկական նպատակներով օգտագործելու համար |
3002-ից |
4. Դեղամիջոցներ (բացի 3002, 3005 կամ 3006 ապրանքային դիրքերում նշվածներից)՝ կազմված երկու կամ ավելի բաղադրատարրերի խառնուրդից, թերապևտիկ կամ կանխարգելիչ նպատակներով օգտագործելու համար, սակայն մանրածախ վաճառքի համար դեղաչափված դեղաձևերով կամ կաղապարներում կամ փաթեթվածքներում չբաժնեծրարված (բացի անասնաբուժության համար օգտագործվողներից) |
3003-ից |
5. Դեղամիջոցներ (բացի 3002, 3005 կամ 3006 ապրանքային դիրքերում նշված ապրանքներից)՝ կազմված խառնուրդված կամ չխառնուրդված արտադրանքից,նախատեսված թերապևտիկ կամ կանխարգելիչ նպատակներով օգտագործման համար, բաժնեծրարված դեղաչափված ձևերով (ներառյալ՝ վերմաշկային համակարգերի ձևով դեղամիջոցները) կամ կաղապարներում կամ փաթեթվածքներում մանրածախ վաճառքի համար (բացի անասնաբուժության համար օգտագործվողներից) |
3004-ից |
6. Կոնտրաստային պատրաստուկներ՝ ռենտգեն հետազոտությունների համար. ախտորոշիչ ազդանյութեր` նախատեսված հիվանդներին ներմուծելու, վերոնշյալը բժշկական նպատակներով օգտագործելու համար |
3006 30 000 0-ից |
7. Քիմիական հակաբեղմնավորիչ միջոցներ` 2937 ապրանքային դիրքում նշված հորմոնների, այլ միացությունների կամ սպերմիցիդների հիմքով |
3006 60 |
8. Պատրաստուկներ, որոնց բաղադրության մեջ մտնում են բժշկական նպատակներով օգտագործվող վիտամիններ և (կամ) հանքային նյութեր |
2106 90 920 0-ից 2106 90 980 3-ից 2106 90 980 9-ից |
9. Նախավիտամիններ և վիտամիններ՝ բնական կամ սինթեզված (ներառյալ՝ բնական խտանյութերը), հիմնականում որպես վիտամիններ օգտագործվող դրանց ածանցյալները և այդ միացությունների խառնուրդները, այդ թվում՝ ցանկացած լուծիչի մեջ՝ բժշկական նպատակներով օգտագործման համար |
2936-ից |
10. Բնական պոլիմերներ (օրինակ՝ ալգինաթթու) և բնական մոդիֆիկացված պոլիմերներ (օրինակ՝ պնդացած պրոտեիններ, բնական կաուչուկի քիմիական ածանցյալներ)՝ սկզբնական ձևերով, բժշկական նպատակներով օգտագործման համար |
3913-ից |
Բաժնի ծանոթագրություններ. |
Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:»։ |
5. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 20-րդ և 21-րդ հավելվածներ.
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 20 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Հիմնադրույթը սահմանում է հետևյալ նյութերի և արտադրանքի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ներմուծում) և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման (այսուհետ` արտահանում) կարգը՝
ա) ապրանքների միասնական ցանկի 1.1 բաժնում ներառված օզոնաքայքայիչ նյութեր և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանք, որոնց նկատմամբ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ նախատեսված՝ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվող ոչ սակագնային կարգավորման միջոցները («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) (այսուհետ` միասնական ցանկ) հետևյալ դեպքերում՝
իրականացվում է օզոնաքայքայիչ նյութերի ներմուծում և (կամ) արտահանում, որոնք ոչ օզոնաքայքայիչ քիմիական նյութերի արտադրության համար բացառապես օգտագործվում են որպես հումք .
իրականացվում է օզոնաքայքայիչ նյութերի ներմուծում և (կամ) արտահանում՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» 1987 թվականի սեպտեմբերի 16-ի Մոնրեալի արձանագրության (այսուհետ` Մոնրեալի արձանագրություն) համապատասխան դրանք կիրառելու նպատակներով.
իրականացվում է վերաշրջանառվող, վերականգնվող և (կամ) օգտահանվող օզոնաքայքայիչ նյութերի ներմուծում և (կամ) արտահանում.
իրականացվում է միասնական ցանկի 1.1 բաժնի A ցուցակի II խմբում նշված նյութեր պարունակող շարժական կրակմարիչների ներմուծում և (կամ) արտահանում.
իրականացվում է օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի տարանցիկ փոխադրում.
բ) միասնական ցանկի 2.1 բաժնում նշված օզոնաքայքայիչ նյութեր։
2. Սույն Հիմնադրույթի նպատակներով գործածվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝
օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանք՝ միասնական ցանկի 1.1 բաժնի D ցուցակում նշված և միասնական ցանկի 1.1 բաժնի А, В, С և Е ցուցակներում ու 2.1 բաժնում նշված օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքը.
տարանցիկ փոխադրում՝ օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի փոխադրումը Միության մաքսային տարածք ժամանելու վայրի մաքսային մարմնից մինչև Միության մաքսային տարածքից մեկնելու վայրի մաքսային մարմին։
Սույն Հիմնադրույթում գործածվող այլ հասկացություններ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված), Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և Մոնրեալի արձանագրությամբ սահմանված իմաստներով:
3. Արգելվում է՝
ա) ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի ներմուծումը և (կամ) արտահանումը.
բ) միասնական ցանկի 1.1 բաժնում նշված օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի ներմուծումը և (կամ) արտահանումը՝ բացառությամբ սույն հիմնադրույթի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքերի.
գ) միասնական ցանկի 1.1 բաժնում նշված օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի և միասնական ցանկի 2.1 բաժնում նշված օզոնաքայքայիչ նյութերի ներմուծումն ու արտահանումը՝ Մոնրեալի արձանագրության մասնակից չհանդիսացող պետություններից և (կամ) այդ պետություններ՝ բացառությամբ Մոնրեալի արձանագրության 4-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված պահանջները բավարարող պետությունների։
4. Օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի ներմուծումը և (կամ) արտահանումն իրականացվում են Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման համար լիցենզիայի տրամադրման հայտի ձևակերպման ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ հաստատված այդպիսի լիցենզիայի ձևակերպման մասին հրահանգին համապատասխան ձևակերպված լիցենզիայի (այսուհետ՝ լիցենզիա) կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ձևով կազմված եզրակացության (այսուհետ՝ եզրակացություն (թույլատրագիր)) առկայության դեպքում՝ բացառությամբ սույն Հիմնադրույթի 5-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերի։
Լիցենզիան կամ եզրակացությունը (թույլատրագիրը) ներկայացվում է Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) մաքսային մարմին՝ Միության մաքսային տարածք օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի ժամանման ժամանակ։
5. Իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ հայտատուներ) անդամ պետության մաքսային մարմին լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնել չի պահանջվում հետևյալ դեպքերում՝
ա) օդային, ծովային (գետային), ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտային միջոցի հետ միասին տեղափոխվող օզոնաքայքայիչ նյութերի ներմուծում և (կամ) արտահանում այն նպատակով և քանակով, որն անհրաժեշտ է տվյալ տրանսպորտային միջոցի սարքավորումների և տեխնիկական սարքերի բնականոն շահագործումն ապահովելու, այդ թվում՝ սառնարանային սարքավորման, օդորակման համակարգերի, հրդեհաշիջման միջոցների ու այլ սարքավորումների և տեխնիկական սարքերի լցավորման, լրալցավորման համար, որոնց շահագործման համար, տեխնիկական բնութագրերին համապատասխան, օզոնաքայքայիչ նյութեր են անհրաժեշտ.
բ) օզոնաքայքայիչ նյութեր պարունակող և որպես պաշար օգտագործվող արտադրանքի ներմուծում և (կամ) արտահանում այն քանակով, որն անհրաժեշտ է օդային, ծովային (գետային), երկաթուղային տրանսպորտային միջոցի սարքավորումների և տեխնիկական սարքերի բնականոն շահագործումն ապահովելու համար.
գ) ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով տեղափոխվող օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի ներմուծում և (կամ) արտահանում այն քանակով, որն անհրաժեշտ է այդ տրանսպորտային միջոցի սարքավորումների և տեխնիկական սարքերի բնականոն շահագործումն ապահովելու համար։
II. Մաքսային ընթացակարգերով ձևակերպումը
6. «Արտահանում» կամ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգերով օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի ձևակերպումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին լիցենզիա ներկայացնելու դեպքում։
7. «Մաքսային տարածքում վերամշակում» և «մաքսային տարածքից դուրս վերամշակում», «ներքին սպառման համար վերամշակում», «ոչնչացում», ինչպես նաև «վերաարտահանում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի ձևակերպումը «մաքսային տարածքում վերամշակում» և «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգերի գործողությունը ավարտելու նպատակով համապատասխանաբար իրականացվում է եզրակացությունը (թույլատրագիրը) անդամ պետությունների մաքսային մարմին ներկայացնելիս։
8. «Մաքսային պահեստ», «մաքսային տարանցիկ փոխադրում» մաքսային ընթացակարգերով օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի ձևակերպումը՝ դրանք Միության մաքսային տարածք ժամանելու վայրի մաքսային մարմնից ներքին մաքսային մարմին, ինչպես նաև ներքին մաքսային մարմնից Միության մաքսային տարածքից մեկնելու վայրի մաքսային մարմին փոխադրման համար, իրականացվում է օզոնաքայքայիչ նյութերը և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքն այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար անդամ պետությունների մաքսային մարմին ներկայացված լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում։
9. «Տարանցիկ փոխադրում» մաքսային ընթացակարգով օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի ձևակերպումը դրանք Միության մաքսային տարածք ժամանելու վայրի մաքսային մարմնից Միության մաքսային տարածքից մեկնելու վայրի մաքսային մարմին փոխադրելու համար, իրականացվում է առանց անդամ պետության մաքսային մարմին լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու:
10. «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «ժամանակավոր արտահանում», «անմաքս առևտուր», «հրաժարում՝ հօգուտ պետության», «ազատ մաքսային գոտի», «ազատ պահեստ», ինչպես նաև «վերաներմուծում» և «վերաարտահանում» մաքսային ընթացակարգերով օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի ձևակերպումը՝ բացառությամբ սույն Հիմնադրույթի 7-րդ կետով նախատեսված դեպքերի, չի թույլատրվում։
III. Լիցենզիայի տրամադրումը
11. Լիցենզիայի ձևակերպման համար հայտատուները այն անդամ պետության լիազորված մարմին, որի տարածքում գրանցված է հայտատուն, ներկայացնում են Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի հավելված) (այսուհետ՝ Կանոններ) 10-րդ կետի 1 - 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները, ինչպես նաև Կանոնների 10-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան՝ հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները՝
ա) միջնորդավորված ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրի (կոնտրակտի) պատճենը (այն դեպքում, երբ որպես հայտատու հանդես է գալիս միջնորդը).
բ) այն փաստաթղթերի պատճենները, որոնք հավաստում են Միության մաքսային տարածք ներմուծվող օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի համապատասխանությունը «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված հիմնադրույթով նախատեսված պարտադիր պահանջներին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում պարտադիր պահանջներ են սահմանվում, կամ պատրաստողի (արտադրողի) գրավոր ծանուցումն այն մասին, որ իր կողմից արտադրված օզոնաքայքայիչ նյութերը և (կամ) օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքը բավարարում են այն փաստաթղթերի պահանջները, որոնց համապատասխան դրանք արտադրված են (որպես գրավոր ծանուցում ներկայացվում են որակի սերտիֆիկատի կամ անվտանգության (որակի) անձնագրի կամ որակի հավաստագրի՝ պատրաստողի (արտադրողի) կողմից վավերացված պատճենը).
գ) բեռների գործող ապահովագրական պոլիսի կամ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթի պատճենը, որով հաստատվում է օզոնաքայքայիչ նյութերի և (կամ) օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի ներմուծում իրականացնող հայտատուի կողմից երաշխիքների ապահովումը՝ մարդու առողջությանը և (կամ) շրջակա միջավայրին վնաս հասցնելու դեպքում.
դ) վերականգնման նպատակով օգտահանված և (կամ) վերաշրջանառված օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման դեպքում՝
օզոնաքայքայիչ նյութերի վերականգնումն իրականացնելու մասին կազմակերպության հետ կնքած պայմանագրի (կոնտրակտի) պատճենը (ներկայացվում է այն դեպքում, եթե վերականգնումը իրականացվելու է ոչ հայտատուի կողմից).
փաստաթղթերի պատճենները, որոնցով հաստատվում է օզոնաքայքայիչ նյութերի վերականգնման իրականացումը պլանավորող կազմակերպությունում վերականգնման սարքավորումների առկայությունը՝ Մոնրեալի արձանագրության մասնակից պետությունների որոշումներով սահմանված պահանջներին համապատասխան.
ե) վերօգտագործված և (կամ) վերաշրջանառված օզոնաքայքայիչ նյութերը ոչնչացնելու նպատակով ներմուծելու դեպքում՝
օզոնաքայքայիչ նյութերի ոչնչացումն իրականացնելու մասին կազմակերպության հետ կնքած պայմանագրի (կոնտրակտի) պատճենը (ներկայացվում է այն դեպքում, եթե ոչնչացումը չի իրականացվելու հայտատուի կողմից).
փաստաթղթերի պատճենները, որոնցով հաստատվում է օզոնաքայքայիչ նյութերի ոչնչացման իրականացումը պլանավորող կազմակերպությունում օզոնաքայքայիչ նյութերի ոչնչացման այն տեխնոլոգիաներին համապատասխան ոչնչացման սարքավորումների առկայությունը, որոնք հաստատված են Մոնրեալի արձանագրության մասնակից պետությունների որոշումներով.
զ) օզոնաքայքայիչ նյութերը որպես հումք օգտագործելու համար ներմուծման դեպքում՝ հայտատուի նամակը, որով հաստատվում է օզոնաքայքայիչ նյութերը ոչ օզոնաքայքայիչ քիմիական նյութերի արտադրության համար բացառապես որպես հումք օգտագործելը, կամ այն կազմակերպության հետ կնքած պայմանագրի (կոնտրակտի) պատճենը, որն օզոնաքայքայիչ նյութերը ոչ օզոնաքայքայիչ քիմիական նյութերի արտադրության համար բացառապես որպես հումք է օգտագործելու.
է) տեղեկություններ, որոնցով հաստատվում է, որ օզոնաքայքայիչ նյութերի տեղափոխումն իրականացվում է բազմակի օգտագործման տարայով (այն դեպքում, եթե անդամ պետության օրենսդրությամբ մեկանգամյա օգտագործման տարայով օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման և (կամ) արտահանման արգելք է սահմանվել)։
12. Հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է վավերացված լինեն Կանոնների 11-րդ կետով սահմանված կարգով:
13. Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիցենզիա տրամադրելու մասին որոշումը լիազորված մարմնի կողմից ընդունվում է այդ անդամ պետության պետական իշխանության այլ մարմնի հետ համաձայնեցմամբ (այսուհետ՝ համաձայնեցնող մարմին), ապա այդ համաձայնեցումն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Հայտատուի կողմից համաձայնեցնող մարմին են ներկայացվում սույն Հիմնադրույթի 11-րդ կետում նշված փաստաթղթերը, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։ Ընդ որում, սույն Հիմնադրույթի 11-րդ կետի «ա» – «է» ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում լիազորված մարմին։
Համաձայնեցումը կարող է իրականացվել եզրակացություն (թույլատրագիր) տրամադրելու միջոցով:
14. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է Կանոնների 14-րդ կետի 1 - 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, ինչպես նաև Կանոնների 14-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան՝
անդամ պետությունում օզոնաքայքայիչ նյութերի սպառման՝ Մոնրեալի արձանագրությամբ անդամ պետություններից յուրաքանչյուրի համար սահմանված հաշվարկային մակարդակին հասնելու դեպքում.
համաձայնեցնող մարմնի կողմից լիցենզիայի տրամադրման հայտի համաձայնեցումը մերժելու դեպքում։
15. Լիցենզիա ստացած հայտատուն վարում է օզոնաքայքայիչ նյութերի, այդ թվում՝ Միասնական ցանկի 1.1 բաժնի D ցուցակում նշված արտադրանքում պարունակվող նյութերի հաշվառում և յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, հավելվածի համաձայն սահմանված ձևով հաշվետվություն է ներկայացնում այն անդամ պետության համաձայնեցնող մարմին, որի տարածքում գրանցված է։
IV. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը
16. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումն իրականացվում է եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված՝ անդամ պետության պետական իշխանության մարմնի կողմից՝ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
17. Եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրվում է հայտատուի կողմից հետևյալ փաստաթղթերն ու տեղեկություններն անդամ պետության պետական իշխանության այն մարմին ներկայացնելու դեպքում, որն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված է եզրակացություններ (թույլատրագրեր) ստանալու համար՝
ա) այն Ապրանքների միասնական ցանկում ներառված առանձին ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևը լրացնելու մեթոդական ցուցումներին համապատասխան ձևակերպված եզրակացության (թույլատրագրի) նախագիծը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ.
բ) պայմանագրի (կոնտրակտի) պատճենը, իսկ պայմանագրի (կոնտրակտի) բացակայության դեպքում՝ կողմերի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը.
գ) բեռների գործող ապահովագրական պոլիսի կամ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթի պատճենը, որով հաստատվում է օզոնաքայքայիչ նյութերի և (կամ) օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի ներմուծում իրականացնող հայտատուի կողմից երաշխիքների ապահովումը՝ մարդու առողջությանը և (կամ) շրջակա միջավայրին վնաս հասցնելու դեպքում.
դ) վերականգնման նպատակով օգտահանված և (կամ) վերաշրջանառված օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման դեպքում՝
օզոնաքայքայիչ նյութերի վերականգնումն իրականացնելու մասին կազմակերպության հետ կնքած պայմանագրի (կոնտրակտի) պատճենը (ներկայացվում է այն դեպքում, եթե վերականգնումը իրականացվելու է ոչ հայտատուի կողմից).
փաստաթղթերի պատճենները, որոնցով հաստատվում է օզոնաքայքայիչ նյութերի վերականգնման իրականացումը պլանավորող կազմակերպությունում վերականգնման սարքավորումների առկայությունը՝ Մոնրեալի արձանագրության մասնակից պետությունների որոշումներով սահմանված պահանջներին համապատասխան.
ե) օգտահանված և (կամ) վերաշրջանառված օզոնաքայքայիչ նյութերը ոչնչացնելու նպատակով ներմուծելու դեպքում՝
օզոնաքայքայիչ նյութերի ոչնչացումն իրականացնելու մասին կազմակերպության հետ կնքած պայմանագրի (կոնտրակտի) պատճենը (ներկայացվում է այն դեպքում, եթե ոչնչացումն իրականացվելու է ոչ հայտատուի կողմից).
փաստաթղթերի պատճենները, որոնցով հաստատվում է օզոնաքայքայիչ նյութերի ոչնչացման իրականացումը պլանավորող կազմակերպությունում օզոնաքայքայիչ նյութերի ոչնչացման այն տեխնոլոգիաներին համապատասխան ոչնչացման սարքավորումների առկայությունը, որոնք հաստատված են Մոնրեալի արձանագրության մասնակից պետությունների որոշումներով.
զ) օզոնաքայքայիչ նյութերը որպես հումք օգտագործելու համար ներմուծելու դեպքում՝ հայտատուի նամակը, որով հաստատվում է օզոնաքայքայիչ նյութերը ոչ օզոնաքայքայիչ քիմիական նյութերի արտադրության համար բացառապես որպես հումք օգտագործելը,կամ այն կազմակերպության հետ կնքած պայմանագրի (կոնտրակտի) պատճենը, որն օզոնաքայքայիչ նյութերը ոչ օզոնաքայքայիչ քիմիական նյութերի արտադրության համար բացառապես որպես հումք է օգտագործելու.
է) տեղեկություններ, որոնցով հաստատվում է, որ օզոնաքայքայիչ նյութերի տեղափոխումն իրականացվում է բազմակի օգտագործման տարայով (այն դեպքում, եթե անդամ պետության օրենսդրությամբ մեկանգամյա օգտագործման տարայով օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման և (կամ) արտահանման արգելք է սահմանվել)։
18. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
ա) սույն Հիմնադրույթի 17-րդ կետով նախատեսված փաստաթղթերը հայտատուի կողմից չներկայացնելը.
բ) եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերում թերի կամ ոչ հավաստի տեղեկությունների առկայությունը.
գ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր, այդ թվում՝ դրա միջազգային պարտավորությունները իրականացնելու նպատակներով:
19. Եզրակացություն (թույլատրագիր) ստացած հայտատուն վարում է օզոնաքայքայիչ նյութերի, այդ թվում՝ Միասնական ցանկի 1.1 բաժնի D ցուցակում նշված արտադրանքում պարունակվող նյութերի հաշվառում, և յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, հավելվածի համաձայն սահմանված ձևով հաշվետվություն է ներկայացնում այն անդամ պետության համաձայնեցնող մարմին, որի տարածքում գրանցված է։
ՀԱՎԵԼՎԱԾ «Օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին» հիմնադրույթի |
(ձև)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
օզոնաքայքայիչ նյութերի ներմուծման, արտահանման և օգտագործման մասին
Իրավա-բանական անձի անվանումը |
Օզոնաքայ-քայիչ նյութերի (այսուհետ` ՕՔՆ), |
ՕՔՆ-ի մնացորդների ծավալը՝ հաշվետու տարվա սկզբի դրությամբ (տոննա) |
Արտա-դրված ՕՔՆ-ի քանակու-թյունը (տոննա) |
ՕՔՆ-ի ներմուծում |
ՕՔՆ-ի արտահանում |
Օգտա-գործված (ներառյալ վաճառվածը) ՕՔՆ-ի քանա-կությունը (տոննա) |
ՕՔՆ-ի մնացորդների ծավալը՝ հաշվետու տարվա վերջի դրությամբ (տոննա) | ||||
քանա-կությունը (տոննա) |
ՕՔՆ-ի արտա-դրողի և մատա-կարարի անվանում-ները |
ՕՔՆ-ի արտա-դրողի և մատա-կարարի հասցե-ները |
քանակու-թյունը (տոննա) |
ստացողի անվա-նումը |
ստացողի հասցեն, երկիրը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
X |
X |
X |
X |
X |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 21 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք դեղամիջոցների ներմուծման մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն Հիմնադրույթով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք Ապրանքների միասնական ցանկի 2.14 բաժնում ներառված այն դեղամիջոցների ներմուծման կարգը, (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ներմուծում), որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցները («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ միասնական ցանկ, դեղամիջոցներ)։
Սույն Հիմնադրույթը չի կիրառվում այն դեղամիջոցների ներմուծման ժամանակ, որոնք թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր և դրանց պրեկուրսորներ են։
Այն դեղամիջոցների ներմուծումը, որոնք միասնական ցանկի 2.12 բաժնում ներառված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր և դրանց պրեկուրսորներ են, իրականացվում է «Թմրամիջոցները, հոգեներգործուն նյութերը և դրանց պրեկուրսորները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթին համապատասխան (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման 10-րդ հավելված)։
2. Սույն Հիմնադրույթի նպատակներով գրանցված դեղամիջոցներ ասելով՝ հասկացվում են դեղամիջոցներ, որոնք ներառված են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 14-րդ հոդվածով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրում (այսուհետ` միասնական ռեեստր) կամ ներառված են Միության անդամ պետության դեղամիջոցների համապատասխան պետական ռեեստրում (այսուհետ` անդամ պետություն)՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
Սույն Հիմնադրույթում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 7 հավելված) և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:
3. Գրանցված դեղամիջոցների ներմուծումն իրականացվում է դեղամիջոցների միասնական ռեեստրում կամ համապատասխան պետական ռեեստրում դեղամիջոցների ներառման մասին տեղեկությունների առկայության դեպքում (այսուհետ` ռեեստրում ներառման մասին տեղեկություններ)՝ բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ և սույն Հիմնադրույթի 4-րդ ու 8-րդ կետերով նախատեսված դեպքերի։
Սույն Հիմնադրույթի 11-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված դեպքում գրանցված դեղամիջոցների և սույն Հիմնադրույթի 11-րդ կետի «է» ենթակետով նախատեսված դեպքում դեղամիջոցների, ինչպես նաև չգրանցված դեղամիջոցների ներմուծումն իրականացվում է եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում՝ բացառությամբ սույն Հիմնադրույթի 4-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերի։
Եզրակացություն (թույլատրագիր) տրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ձևով:
4. Ռեեստրում ներառման մասին տեղեկությունները կամ եզրակացությունը (թույլատրագիրը) անդամ պետության մաքսային մարմին ներկայացնել չի պահանջվում հետևյալ դեպքերում՝
ա) ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ գրանցված և չգրանցված դեղամիջոցների ներմուծումը.
բ) Միության մաքսային տարածք ժամանած տրանսպորտային միջոցների ուղևորների և անձնակազմի անդամների, գնացքների սպասարկող անձնակազմերի և տրանսպորտային միջոցների վարորդների բուժման համար գրանցված և չգրանցված դեղամիջոցների ներմուծումը տրանսպորտային այդ միջոցների առաջին օգնության արկղիկներում, դրանց գրանցման պետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակ քանակությամբ, եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.
գ) գրանցված և չգրանցված դեղամիջոցների ներմուծում՝ պաշտոնական միջազգային մշակութային, սպորտային միջոցառումների մասնակիցների և միջազգային արշավախմբերի մասնակիցների բուժման համար, եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։
II. Մաքսային ընթացակարգերով ձևակերպումը
5. «Ներքին սպառման համար բացթողում», «ներքին սպառման համար վերամշակում», «վերաներմուծում» և «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով գրանցված դեղամիջոցների ձևակերպումն իրականացվում է ռեեստրում ներառման մասին տեղեկություններն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու դեպքում՝ բացառությամբ դեղամիջոցները սույն Հիմնադրույթի 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպելու։
6. «Ներքին սպառման համար բացթողում», «ներքին սպառման համար վերամշակում», «վերաներմուծում», «հրաժարում՝ հօգուտ պետության» և «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգերով գրանցված դեղամիջոցների, սույն Հիմնադրույթի 11-րդ կետի «զ» ենթակետով սահմանված դեպքում, և չգրանցված դեղամիջոցների ձևակերպումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու դեպքում։
7. Սույն Հիմնադրույթի 11-րդ կետի «ը» ենթակետով նախատեսված դեպքում՝ «ներքին սպառման համար բացթողում», «ներքին սպառման համար վերամշակում», «վերաներմուծում», «հրաժարում՝ հօգուտ պետության» և «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգերով դեղամիջոցների ձևակերպումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու դեպքում։
8. Դեղամիջոցների՝ «ներքին սպառման համար վերամշակում», «մաքսային պահեստ», «ազատ մաքսային գոտի», «ազատ պահեստ», «ոչնչացում», «մաքսային տարանցում», ինչպես նաև գրանցված դեղամիջոցների՝ «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգերով ձևակերպման դեպքում ռեեստրում ներառման մասին տեղեկությունները կամ եզրակացությունը (թույլատրագիրը) անդամ պետության մաքսային մարմին ներկայացնել չի պահանջվում։
9. «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով դեղամիջոցների ձևակերպումը չի թույլատրվում:
III. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը
10. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումն իրականացվում է եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված՝ անդամ պետության պետական իշխանության մարմնի կողմից՝ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
11. Եզրակացություն (թույլատրագրի) տրամադրվում է իրավաբանական անձանց, որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, դեղամիջոցներ արտադրող օտարերկրյա կազմակերպություններին՝ ի դեմս լիազորված ներկայացուցչությունների (մասնաճյուղերի) կամ դրանց վստահված անձանց (այսուհետ` հայտատուներ)՝ հետևյալ դեպքերում՝
ա) դեղամիջոցների փորձաքննության համար նախատեսված չգրանցված դեղամիջոցների ներմուծում.
բ) դեղամիջոցների գրանցում իրականացնելու համար նախատեսված չգրանցված դեղամիջոցների ներմուծում.
գ) կոնկրետ հիվանդի կենսական ցուցանիշների համաձայն՝ բժշկական օգնություն ցուցաբերելու կամ սահմանափակ թվով և (կամ) առանձնահատուկ ծանր ախտաբանություն ունեցող հիվանդներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված չգրանցված դեղամիջոցների ներմուծում.
դ) արտակարգ իրավիճակների կանխման և (կամ) հետևանքների վերացման համար նախատեսված չգրանցված դեղամիջոցների ներմուծում.
ե) հումանիտար օգնություն (աջակցություն) և (կամ) արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերելու համար նախատեսված չգրանցված դեղամիջոցների ներմուծում, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ.
զ) հումանիտար օգնություն (աջակցություն) և (կամ) արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերելու համար նախատեսված գրանցված դեղամիջոցների ներմուծում, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ.
է) ցուցահանդեսներ անցկացնելու համար նախատեսված չգրանցված դեղամիջոցների ներմուծում՝ առանց դրանց հետագա իրացման իրավունքի.
ը) կլինիկական հետազոտությունների և (կամ) փորձարկումների համար նախատեսված դեղամիջոցների կոնկրետ խմբաքանակի ներմուծում, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ.
թ) նորարարական բժշկական տեխնոլոգիաների ներդրման, բժշկության մեջ գիտական և այլ հետազոտությունների ու մշակումների անցկացման համար նախատեսված չգրանցված դեղամիջոցների ներմուծում, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։
12. Եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրվում է եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիազորված հայտատուի կողմից անդամ պետության պետական իշխանության մարմին հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացվելու դեպքում՝
ա) Ապրանքների միասնական ցանկում ներառված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման մասին եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևը լրացնելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված մեթոդական ցուցումներին համապատասխան ձևակերպված եզրակացության (թույլատրագրի) նախագիծը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ.
բ) պայմանագրի (կոնտրակտի), դրա հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների պատճենները, իսկ պայմանագրի (կոնտրակտի) բացակայության դեպքում՝ կողմերի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը.
գ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր և տեղեկություններ։
13. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում՝
ա) սույն Հիմնադրույթի 12-րդ կետում նշված փաստաթղթերը հայտատուի կողմից չներկայացնելը.
բ) եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերում թերի կամ ոչ հավաստի տեղեկությունների առկայությունը.
գ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր:»։
6. Նշված Որոշման թիվ 20 հավելվածի համարակալված վերնագրում «20» թվերը փոխարինել «22» թվերով:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի օգոստոսի 30-ի թիվ 99 որոշման |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ուժը կորցրած ճանաչված որոշումների
1. «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 134 որոշման մեջ՝
ա) նշված որոշմամբ հաստատված այն Ապրանքների միասնական ցանկի 1.1, 2.1 և 2.14 բաժինները, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ.
բ) նշված Որոշմամբ հաստատված սահմանափակումների կիրառման մասին դրույթների մեջ՝
«Օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի՝ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման և Մաքսային միության մաքսային տարածքից արտահանման կարգի մասին» հիմնադրույթը.
«Մաքսային միության մաքսային տարածք դեղամիջոցների եվ դեղագործական նյութերի ներմուծման կարգի մասին» հիմնադրույթը։
2. «Այն Ապրանքների միասնական ցանկի 1.1 և 2.1 բաժիններում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 158 որոշումը։
3. «Այն Ապրանքների միասնական ցանկի 1.1 բաժնում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 5-ի թիվ 30 որոշումը։
4. «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և քաղաքացիական ավիացիայի համար ապրանքների առանձին տեսակների նկատմամբ Մաքսային միության միասնական մաքսային սակագնի, Մաքսային միության հանձնաժողովի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 215 որոշման թիվ 4 հավելվածի 6-րդ կետը։
5. ««Սահմանափակումների կիրառման մասին» հիմնադրույթի մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 235 որոշումը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: