ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2017 թվականի |
թիվ 38 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ (ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ) ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ՝ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍՈՎ 2018-2020 ԹԹ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ») ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտային համակարգված (համաձայնեցված) քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված՝ օդային տրանսպորտի մասով 2018-2020 թթ. միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզ») հաստատելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտային համակարգված (համաձայնեցված) քաղաքականության հիմնական ուղղությունների ԵՎ իրականացման փուլերի իրագործմանն ուղղված` օդային տրանսպորտի մասով 2018-2020 թթ.միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզ») հաստատելու մասին
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտային համակարգված (համաձայնեցված) քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 19 որոշման 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտային համակարգված (համաձայնեցված) քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործմանն ուղղված` օդային տրանսպորտի մասով 2018-2020 թթ. միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզ») (այսուհետ՝ միջոցառումների պլան):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել միջոցառումների ծրագրի ժամանակին կատարումը:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել Եվրասիական տնտեսական անդամ պետությունների կողմից միջոցառումների ծրագրի կատարման դիտանցման անցկացումը և 2021 թվականի առաջին կիսամյակում տեղեկացնել դրա արդյունքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդին:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: