ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2016 թվականի N 192-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 306-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 3-ի «Նախարարական կոմիտեներ ստեղծելու մասին» N 306-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 1-ին կետում «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» բառերից հետո լրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերը.
2) 3-րդ կետում «ՀՀ տարածքային կառավարման նախարար» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար» բառերով.
3) 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ» բառերը.
4) 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
2016 թ. մարտի 23