ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2018 թվականի N 29-Ն
ՄԻՆՉԵՎ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ՈՉ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝
1. Սահմանել մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված էլեկտրոնային ծրագրերի կազմումը ոչ էլեկտրոնային եղանակով քաղաքացիական ծառայության գրասենյակին վերապահված գործընթացների կազմակերպման և գործառույթների իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկերը փոփոխվում են սույն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան։
3. Նոր ստեղծված պետական մարմինների քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը կազմվում է սույն որոշմամբ սահմանված կարգով։
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո այն մարմինները, որտեղ առկա են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցման ենթակա քաղաքացիական ծառայողներ, երեք աշխատանքային օրվա ընթացքում գրանցվում են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում, իսկ գործունեությունը դադարեցրած մարմինների դեպքում, հնգօրյա ժամկետում սահմանված տեղեկատվությունը ներկայացվում է քաղաքացիական ծառայության գրասենյակ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
2018 թ. հուլիսի 31 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՄԻՆՉԵՎ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ՈՉ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է քաղաքացիական ծառայության գրասենյակին վերապահված գործընթացների կազմակերպման և գործառույթների իրականացման կարգը՝ ոչ էլեկտրոնային եղանակով:
2. Քաղաքացիական ծառայության գրասենյակը և համապատասխան մարմինները սույն կարգով նախատեսված գործընթացները կազմակերպում և իրականացնում են փաստաթղթային եղանակով և էլեկտրոնային կրիչների միջոցով, ինչպես նաև համապատասխան տեղեկատվությունը թղթյա և էլեկտրոնային կրիչներով փոխանցում են քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ սույն կարգով սահմանված ժամկետներում։
II. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՎԱՐՈՒՄԸ
3. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը (այսուհետ՝ պաշտոնների անվանացանկ) էլեկտրոնային և թղթյա կրիչներով վարում են համապատասխան մարմինները:
4. Համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը համապատասխանաբար հաստատում (փոփոխում) է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասում և 39-րդ հոդվածի 6-րդ մասում նշված պաշտոնատար անձը (մարմինը):
5. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձը (մարմինը), քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու (փոփոխելու) իրավական հիմքի առաջացման պահից մեկամսյա ժամկետում քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու (փոփոխելու) առաջարկությունն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին՝ ներկայացնելով նաև պաշտոնների անձնագրերի նախագծերը:
6. Պաշտոնների անվանացանկը հաստատելու (փոփոխելու) առաջարկությանը կցվում են փոփոխության հիմնավորումը և հավաստող փաստաթղթերը։
7. Քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձը (մարմինը) հաստատում (փոփոխում) է քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը:
8. Համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը հաստատված պաշտոնների անվանացանկն ու պաշտոնների անձնագրերը թղթյա և էլեկտրոնային կրիչներով երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակ, իսկ անվանացանկը տեղադրում է համապատասխան մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
8.1. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձը (մարմինը), քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը փոփոխելու հիմքի առաջացման պահից մեկամսյա ժամկետում քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնեցմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը փոփոխելու առաջարկությունը:
(8.1-ին կետը լրաց. 05.11.18 N 271-Ն)
8.2. Պաշտոնների անձնագրերը փոփոխելու առաջարկությանը կցվում են փոփոխության հիմնավորումը և հավաստող փաստաթղթերը:
(8.2-րդ կետը լրաց. 05.11.18 N 271-Ն)
8.3. Քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձը (մարմինը) հաստատում (փոփոխում) է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը:
(8.3-րդ կետը լրաց. 05.11.18 N 271-Ն)
III. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻ ՎԱՐՈՒՄԸ
9. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվը (այսուհետ՝ կադրերի ռեզերվ) էլեկտրոնային և թղթյա կրիչներով վարում են համապատասխան մարմիններն իրենց մարմնում պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների համար, իսկ քաղաքացիական ծառայության գրասենյակը՝ գործունեությունը դադարեցրած մարմինների քաղաքացիական ծառայողների համար:
10. Համապատասխան մարմիններում կադրերի ռեզերվում գրանցվելու օրենքով սահմանված հիմքի ի հայտ գալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողները համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարին են ներկայացնում կադրերի ռեզերվում գրանցվելու վերաբերյալ դիմում (Ձև N 6): Գլխավոր քարտուղարը դիմումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հրաման կադրերի ռեզերվում գրանցելու վերաբերյալ։
(10-րդ կետը լրաց. 05.11.18 N 271-Ն)
11. Համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը կադրերի ռեզերվից հանման՝ օրենքով սահմանված հիմքի ի հայտ գալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հրաման կադրերի ռեզերվից հանելու մասին:
(11-րդ կետը փոփ. 05.11.18 N 271-Ն)
11.1. Քաղաքացիական ծառայողը կադրերի ռեզերվից հանվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում և կադրերի ռեզերվից հանելու մասին գլխավոր քարտուղարի հրամանում, իսկ քաղաքացիական ծառայության գրասենյակի դեպքում՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի որոշման մեջ, որպես կադրերի ռեզերվից հանելու օր, նշվում է՝
1) անձնական դիմումի հիման վրա կադրերի ռեզերվից հանելու դեպքում՝ դիմումում նշված օրը, որը կարող է լինել նաև դիմումի տրման օրվանից ուշ կամ շուտ: Այն դեպքում, երբ դիմումում կադրերի ռեզերվից հանելու ամսաթիվ նշված չէ, ռեզերվից հանելու օր է համարվում կադրերի ռեզերվից հանելու մասին հրամանի ընդունման օրը.
2) օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալու դեպքում՝ առավելագույն տարիքը լրանալու օրվան հաջորդող օրը.
3) կադրերի ռեզերվում մեկանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալու դեպքում՝ մեկանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալու օրը.
4) հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում՝ այդ պաշտոնը զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու օրը.
5) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքում՝ այդ փաստի առթիվ կազմված համապատասխան եզրակացությամբ խախտման փաստի արձանագրման օրվան հաջորդող օրը, ինչպես նաև օրենքի 14-րդ հոդվածով սահմանված՝ հանրային ծառայության ընդունվելու իրավունքի սահմանափակման դեպքերի ի հայտ գալու օրվան հաջորդող օրը.
6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում՝ այդ օրը.
7) կադրերի ռեզերվում գրանցված անձի մահվան դեպքում՝ նրա մահվան վկայականում նշված մահվան օրը:
(11.1-ին կետը լրաց. 05.11.18 N 271-Ն)
11.2. Այն դեպքում, երբ քաղաքացիական ծառայողը կադրերի ռեզերվից հանվել է սույն կարգի 11.1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքով, սակայն հետագայում պարզվել է, որ մինչև կադրերի ռեզերվից հանելու մասին դիմում ներկայացնելն առկա են եղել սույն կարգի 11.1-ին կետի 4-րդ, 5-րդ կամ 6-րդ ենթակետերով սահմանված՝ կադրերի ռեզերվից հանելու հիմքեր, ապա տվյալ քաղաքացիական ծառայողին կադրերի ռեզերվից հանելու մասին հրամանում կատարվում է համապատասխան փոփոխություն, որի հիման վրա իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու համար տվյալ քաղաքացիական ծառայողին տրամադրված վարձատրության վերահաշվարկ՝ նրանից հետ գանձելով ավել օրերի համար վճարված գումարը:
(11.2-րդ կետը լրաց. 05.11.18 N 271-Ն)
11.3. Այն դեպքում, երբ սույն կարգի 11.1-ին կետի 2-7-րդ ենթակետերում նշված՝ կադրերի ռեզերվից հանելու հիմքերի վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է այդ հիմքերի ի հայտ գալու ժամկետներից ավելի ուշ, ապա համապատասխան իրավական ակտով տվյալ քաղաքացիական ծառայողը հանվում է կադրերի ռեզերվից իրավական հիմքի ծագման պահից՝ միաժամանակ կատարելով վարձատրության վերահաշվարկ։
(11.3-րդ կետը լրաց. 05.11.18 N 271-Ն)
12. Համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու դեպքում համապատասխանաբար գրառում է հետևյալ տեղեկությունները՝
1) գրանցման դիմումի ամսաթիվը.
2) գրանցման հիմքը.
3) կադրերի ռեզերվում գրանցելու մասին հրամանի (որոշման) համարը, ամսաթիվը.
4) զբաղեցրած քաղաքացիական ծառայության վերջին պաշտոնը, ծածկագիրը.
5) ազատման հրամանի (որոշման) համարը, ամսաթիվը.
6) կադրերի ռեզերվից հանելու հիմքը.
7) կադրերի ռեզերվից հանելու հրամանի (որոշման) համարը, ամսաթիվը.
8) քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը.
9) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
10) անձը հաստատող փաստաթղթի համարը, տալու և վավերականության ամսաթվերը, ում կողմից է տրվել, հանրային ծառայության համարանիշը.
11) կրթությունը (ուսումնական հաստատության անվանումը, ուսման սկիզբը, ավարտը, ստացած մասնագիտությունը, որակավորումը կամ կրթական աստիճանը, դիպլոմի կամ վկայականի սերիան, համարը և տալու ամսաթիվը).
12) օտար լեզվի իմացությունը, տիրապետման աստիճանը.
13) համակարգչային գիտելիքների իմացությունը.
14) ընդհանուր աշխատանքային ստաժը, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության ստաժը և մասնագիտական աշխատանքային ստաժը.
15) բնակության վայրը (փոստային հասցեն), հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն:
13. Ռեզերվում գրանցելու (ռեզերվից հանելու) հրամանն ընդունելուց հետո, երեք աշխատանքային օր հետո, կադրերի ռեզերվում գրանցված (հանված) քաղաքացիական ծառայողների տվյալները (անունը, ազգանունը, զբաղեցրած քաղաքացիական ծառայության վերջին պաշտոնը, ռեզերվում գրանցման (հանման) հիմքը, քաղաքացիական ծառայության ստաժը) տեղադրվում են համապատասխան մարմինների պաշտոնական ինտերնետային կայքէջում: Ռեզերվում գրանցման միանգամյա առավելագույն ժամկետը լրանալու երեք աշխատանքային օր հետո տեղեկատվությունը հանվում է պաշտոնական ինտերնետային կայքէջից։
(13-րդ կետը փոփ. 05.11.18 N 271-Ն)
14. Գործունեությունը դադարեցնող համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը համապատասխան մարմնի գործունեությունը դադարեցնելու վերջին օրվա նախորդող աշխատանքային օրը քաղաքացիական ծառայության գրասենյակ է փոխանցում ռեզերվում գրանցվող քաղաքացիական ծառայողների անձնական գործերը՝ կից ներկայացնելով սույն կարգի 12-րդ կետի 4-5-րդ և 8-15-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները, ինչպես նաև կադրերի ռեզերվում գրանցումը հիմնավորող փաստաթղթերը՝ աշխատավարձի վերաբերյալ տեղեկանքի հետ միասին:
15. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը ռեզերվում գրանցելու վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում՝ քաղաքացիական ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու վերաբերյալ:
16. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը կադրերի ռեզերվից հանելու՝ օրենքով սահմանված հիմքերի ի հայտ գալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում կադրերի ռեզերվից հանելու մասին:
(16-րդ կետը փոփ. 05.11.18 N 271-Ն)
17. Գրասենյակի կողմից վարվող կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում գրառվում են սույն կարգի 12-րդ կետով սահմանված տեղեկությունները:
18. Համապատասխան իրավական ակտերն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կադրերի ռեզերվում գրանցված (հանված) քաղաքացիական ծառայողների տվյալները (անունը, ազգանունը, զբաղեցրած քաղաքացիական ծառայության վերջին պաշտոնը, ռեզերվում գրանցման (հանման) հիմքը, քաղաքացիական ծառայության ստաժը) տեղադրվում են քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական ինտերնետային կայքում։
19. Համապատասխան մարմինների կողմից վարվող կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները համապատասխան մարմնից սահմանված կարգով ստանում են վարձատրություն, իսկ քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները վարձատրությունն ստանում են քաղաքացիական ծառայության գրասենյակից։
19.1. Կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողներին վարձատրությունը տրամադրվում է կադրերի ռեզերվում գրանցվելու օրվանից հաշված երեք ամսվա համար:
(19.1-ին կետը լրաց. 05.11.18 N 271-Ն)
IV. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՄԸ
20. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը (այսուհետ` անձնական գործ) քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է:
21. Անձնական գործը վարում է օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (այսուհետ՝ անձնակազմի կառավարման ստորաբաժանում), իսկ գործունեությունը դադարեցրած և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների անձնական գործերը` քաղաքացիական ծառայության գրասենյակը:
22. Քաղաքացիական ծառայողի համար վարվում է մեկ անձնական գործ:
23. Համապատասխան այլ մարմնում քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելիս կամ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելիս անձնական գործը փոխանցվում է նոր աշխատավայր` համաձայն ընդունման-հանձնման ակտի:
24. Անձնական գործի վարումն սկսվում է քաղաքացիական ծառայողի` քաղաքացիական ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակվելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո:
25. Անձնական գործի շապիկը ներառում է անձնական գործի համարը, քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև գործի վարման սկիզբը, վերսկսման, դադարեցման և արխիվացման ամսաթվերը (N 1 ձև):
26. Անձնական գործում ընդգրկվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմումը.
2) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը.
3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի եզրակացությունը, իսկ վարկանիշային ցուցակներից պաշտոն զբաղեցնելու դեպքում՝ քաղվածք վարկանիշային ցուցակից.
4) անձնական թերթիկը (N 2 ձև), որը լրացվում է քաղաքացիական ծառայողի կողմից, բոլոր հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններով, առանց ջնջումների, անձնական փաստաթղթերի ստույգ բովանդակությամբ` անձնագրի, աշխատանքային, զինվորական գրքույկների, կրթությունը հաստատող փաստաթղթերի, գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի տվյալներին համապատասխան: Անձնական թերթիկում նշված տվյալների փոփոխության դեպքում լրացվում է նոր անձնական թերթիկ.
5) 1 լուսանկար՝ 3x4 սմ չափսի.
6) ինքնակենսագրությունը, որը քաղաքացիական ծառայողի կյանքի հիմնական փուլերի ժամանակագրական կարգով համառոտ նկարագրությունն է: Ինքնակենսագրությունը գրվում է անձամբ, շարադրվում է ազատ ոճով: Այն առնվազն բովանդակում է քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, կրթությունը (որտեղ, երբ և որ ուսումնական հաստատությունն է ավարտել), աշխատանքային գործունեության սկիզբը, մի աշխատանքից մյուսին անցնելը, զինվորական ծառայության մասին տեղեկությունները, ընտանեկան դրությունը (ծնողներ, ամուսին (կին), երեխաներ), ինքնակենսագրությունը գրելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և քաղաքացիական ծառայողի ստորագրությունը.
7) հանրային ծառայությունների համարանիշի կամ համապատասխան տեղեկանքի պատճենը.
8) անձնագրի կամ նույնականացման քարտի, զինվորական գրքույկի և կրթությունը հաստատող փաստաթղթերի պատճենները.
9) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու, օրենքով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով չտառապելու և այլ տեղեկությունների վերաբերյալ հայտարարությունը (N 3 ձև), քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձինք հայտարարությունը լրացնում են N 4 ձևին համապատասխան.
10) դատվածության բացակայության մասին տեղեկանքը, որը համապատասխան մարմինն ստանում է օրենքով սահմանված կարգով նշանակում կատարվելուց, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո տասնհինգօրյա ժամկետում ոստիկանության մարմիններին հարցում կատարելու միջոցով.
11) քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնի նշանակման մասին իրավական ակտի պատճենը կամ քաղվածքը.
12) աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվի քաղվածքի բնօրինակը.
13) գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի պատճենները.
14) քաղաքացիական ծառայողի վերապատրաստման մասին փաստաթղթի պատճենը.
15) քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատվելու, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու մասին իրավական ակտերի պատճենները.
16) քաղաքացիական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ իր անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունները` դրանց մասին վերջինիս եզրակացություններով կամ կիսամյակային կատարողականների գնահատականները.
17) խրախուսանք կիրառելու մասին իրավական ակտի պատճենը, ինչպես նաև կարգապահական տույժ կիրառելու մասին իրավական ակտի պատճենը.
18) քաղաքացիական ծառայողի կողմից իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալու մասին վկայող փաստաթուղթը.
19) ժամկետային աշխատանքային պայմանագիրը․
20) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
27. Անձնական գործի բոլոր փաստաթղթերը պահվում են ժամանակագրական կարգով:
28. Անձնակազմի կառավարման ստորաբաժանումը պարտավոր է ստուգել անձնական գործը ձևավորելու համար ներկայացված փաստաթղթերի լրիվությունը, համապատասխանությունը լրացվածի հետ և ստուգման արդյունքների մասին կատարել հետևյալ գրառումը` «Անձնական գործն ստուգված է (ստորագրությունը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)»:
29. Անձնական գործը ձևակերպվում է քաղաքացիական ծառայողի առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու պահից` հնգօրյա ժամկետում:
30. Քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի համար պահվում է անձնական գործի հատուկ թղթապանակ, որտեղ զետեղվում են սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը:
31. Անձնական գործերն անձնակազմի կառավարման ստորաբաժանումում պահվում են որպես առանձին հաշվառման փաստաթղթեր:
32. Անձնական գործում փոփոխություններ կարող են կատարվել, եթե առկա են դրանք հաստատող փաստաթղթեր:
33. Անձնակազմի կառավարման ստորաբաժանումն ստուգում է բոլոր փաստաթղթերի իսկությունը, կատարված փոփոխությունների ճշտությունը` կատարելով սույն կարգի 28-րդ կետով նախատեսված գրառումը:
34. Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողի անձնական գործն առնվազն 5 տարի պահպանվում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումում, որից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է արխիվ, իսկ քաղաքացիական ծառայողի քաղաքացիական ծառայության նոր պաշտոնում նշանակվելու դեպքում` տվյալ համապատասխան մարմին:
35. Անձնական գործը պահող համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը պարտավոր է`
1) վարել անձնական գործը.
2) տրամադրել քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողին` պաշտոնի նշանակման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու, իսկ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձին` ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու օրը.
3) անձնական գործին կցել սույն կարգի 26-րդ կետում նշված փաստաթղթերը.
4) ապահովել անձնական գործի պահպանությունը և դրանում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը.
5) քաղաքացիական ծառայողի պահանջով իր անձնական գործին ծանոթանալու համար նրան տրամադրել անձնական գործի բոլոր փաստաթղթերը և նյութերը, որոնց վերջինս ծանոթանում է այն վայրում, որտեղ պահվում է անձնական գործը, և կարող է պատճենահանել դրանում պարունակվող փաստաթղթերը.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հրապարակման համար անձնական գործում պարունակվող տեղեկություններ տրամադրելու մասին տեղյակ պահել քաղաքացիական ծառայողին:
36. Արգելվում է անձնական գործը վարելիս որևէ ուղղում կամ լրացում կատարել, նախօրոք ներկայացված փաստաթղթերում նոր գրառումներ անել, որևէ փաստաթուղթ հանել, տարածել գործում եղած տեղեկատվությունը՝ բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:
37. Համապատասխան մարմնի գործունեությունը դադարեցնելու հիմքով քաղաքացիական ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու դեպքում վերջինիս անձնական գործը փոխանցվում է քաղաքացիական ծառայության գրասենյակ:
38. Անձնական գործն ունի ներքին վերգիր, որը ներառում է գործում եղած փաստաթղթերի հաջորդական համարակալումը, փաստաթղթերի անվանումը, թերթերի քանակը, անձնական գործում փաստաթուղթը կցելու, անձնական գործից փաստաթուղթը հանելու և վերադարձնելու ամսաթվերը, ինչպես նաև փաստաթուղթը հանելու նպատակը և փաստաթուղթն ստացողի անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը:
39. Անձնական գործի էջերի համարակալման ժամանակ ներքին վերգիրը համարակալվում է առանձին, որն ստորագրում է այն կազմող անձնակազմի կառավարման ստորաբաժանման աշխատողը՝ նշելով պաշտոնը, ստորագրության վերծանումը, կազմման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:
40. Ներքին վերգիրը կազմվում է առանձին էջի վրա, ըստ օրինակելի ձևի (N 5 ձև):
41. Քաղաքացիական ծառայող համարված անձանց անձնական գործերի վարումը համապատասխան մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումները համապատասխանեցնում են սույն կարգի պահանջներին՝ բացառությամբ սույն կարգի 26-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերի պահանջների:
42. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարումը համապատասխան մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումներն իրականացնում են սույն կարգի պահանջներին համապատասխան՝ բացառությամբ սույն կարգի 26-րդ կետի 3-րդ, 11-րդ, 15-րդ ենթակետերի։
V. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ
(բաժինը լրաց. 05.11.18 N 271-Ն)
43. Քաղաքացիական ծառայողների գրանցամատյանը (այսուհետ՝ Գրանցամատյան) բոլոր քաղաքացիական ծառայողների մասին տեղեկությունների ամբողջությունն է:
44. Գրանցամատյանում ընդգրկվում են նաև քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների մասին տեղեկությունները, որոնց գրանցումն իրականացվում է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգով սահմանված ժամկետներում:
45. Գործունեությունը դադարեցրած մարմինների Գրանցամատյանը վարում է քաղաքացիական ծառայության գրասենյակը:
46. Գործունեությունը դադարեցնող համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը համապատասխան մարմնի գործունեությունը դադարեցնելու վերջին օրվան նախորդող աշխատանքային օրը քաղաքացիական ծառայության գրասենյակ է փոխանցում համապատասխան մարմնի Գրանցամատյանը՝ թղթային և էլեկտրոնային կրիչներով։
47. Գրանցամատյանները էլեկտրոնային և թղթային կրիչներով վարում են համապատասխան մարմինները։
48. Գրանցամատյանի տվյալները ենթակա չեն հրապարակման:
49. Գրանցամատյանում գրանցելու հիմքերն են` քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելը կամ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելը:
50. Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են համապատասխան մարմինների հաստիքացուցակների և անձնական գործերի՝ սույն հավելվածի 53-րդ կետում նշված տվյալների հիման վրա:
51. Գրանցամատյանը բաղկացած է հետևյալ բաժիններից՝
1) քաղաքացիական ծառայության պաշտոններ.
2) քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներ.
3) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողներ:
52. «Քաղաքացիական ծառայության պաշտոններ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
1) համապատասխան մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների անվանումները.
2) համապատասխան մարմինների կողմից հաստատված վերջին հաստիքացուցակը (տարին, ամիսը, ամսաթիվը).
3) համապատասխան մարմինների հաստիքային միավորների ընդհանուր քանակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների քանակը.
4) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանումները և ծածկագրերը:
53. «Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներ» և «քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողներ» բաժիններում ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
1) համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման անվանումը.
2) քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնը, ծածկագիրը.
3) պաշտոնում նշանակման հիմքը և ամսաթիվը.
4) դասային աստիճանը և դրա շնորհման, իջեցման, զրկման տարին, ամիսը, ամսաթիվը (առկայության դեպքում).
5) քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը.
6) ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.
7) ծննդյան վայրը.
8) սեռը.
9) անձնագրային տվյալները, հանրային ծառայության համարանիշը կամ նույնականացման քարտի համարը.
10) կրթությունը (ուսումնական հաստատության անվանումը, ուսման սկիզբը, ուսման ավարտը, ստացած մասնագիտությունը, որակավորումը կամ կրթական աստիճանը, դիպլոմի կամ վկայականի սերիան, համարը և տրման ամսաթիվը).
11) օտար լեզվի իմացությունը, տիրապետման աստիճանը.
12) զինապարտությունը, զինվորական կոչումը (առկայության դեպքում).
13) գիտական աստիճանը (աստիճանը շնորհելու տարին, ամիսը, ամսաթիվը (առկայության դեպքում).
14) գիտական կոչումը (կոչումը շնորհելու տարին, ամիսը, ամսաթիվը (առկայության դեպքում).
15) վերապատրաստման վերաբերյալ տվյալները (վերապատրաստողը, վերապատրաստման ծրագրի անվանումը, վերապատրաստման ժամկետները).
16) խրախուսանքները, այդ թվում՝ պետական պարգևները, այլ պարգևները և պատվավոր կոչումները և կարգապահական տույժերը.
17) քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու կամ շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու վերաբերյալ տեղեկությունները.
18) ընդհանուր աշխատանքային ստաժը, այդ թվում` քաղաքացիական ծառայության ստաժը և մասնագիտական աշխատանքային ստաժը.
19) քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելը, քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելը և կադրերի ռեզերվից հանելը, ժամկետային աշխատանքային պայմանագիրը (տարին, ամիսը, ամսաթիվը, հիմքերը և այլն).
20) ընտանեկան դրությունը.
21) բնակության վայրը (փոստային հասցեն).
22) հեռախոսահամարները (բնակարանի, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում).
23) կատարողական ընդհանուր գնահատականը.
24) ծանոթություն։
54. Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են համապատասխան մարմինների կողմից էլեկտրոնային և թղթային կրիչներով ներկայացված հաստիքացուցակների և անձնական գործերի տվյալների հիման վրա։
55. Քաղաքացիական ծառայողների անձնական տվյալների փոփոխության հիմքերի ի հայտ գալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան փոփոխությունները ներառվում են Գրանցամատյանում:
56. Էլեկտրոնային և թղթյա կրիչներով ներկայացված՝ գրանցամատյանների տեղեկությունների անհամապատասխանության դեպքում հիմք են ընդունվում թղթյա կրիչով ներկայացված Գրանցամատյանի տվյալները:
57. Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են, կարվում և կնքվում համապատասխան մարմնի կնիքով:
58. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի գրավոր հարցման հիման վրա համապատասխան մարմինը տրամադրում է տվյալ մարմնի վերաբերյալ Գրանցամատյանից անհրաժեշտ տեղեկություններ:
VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
(բաժինը լրաց. 05.11.18 N 271-Ն)
59. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամների թեկնածուների ցանկը վարում է քաղաքացիական ծառայության գրասենյակը:
60. Համապատասխան մարմինները էթիկայի հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար քաղաքացիական ծառայության գրասենյակ են ներկայացնում փոխվարչապետի կողմից սահմանված պահանջները բավարարող երկու քաղաքացիական ծառայողի թեկնածություն՝ նշելով թեկնածուի անունը, ազգանունը, հայրանունը, կրթությունը, զբաղեցրած պաշտոնը, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն և այլն):
61. Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը հաստատում է թեկնածուների ցանկը և տրամադրում համապատասխան մարմիններին:
62. Քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողով ձևավորելու իրավական հիմք առաջանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպիչը քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից տրամադրված թեկնածուների ցանկից պատահականության սկզբունքով, օրենքով սահմանված կարգով ձևավորում է էթիկայի հանձնաժողով և ներկայացնում գլխավոր քարտուղարի հաստատմանը:
63. Համապատասխան մարմինները էթիկայի հանձնաժողովի անդամների թեկնածուներին ցանկից հանելու իրավական հիմք առաջանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում դիմում են քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ էթիկայի հանձնաժողովի անդամների թեկնածուներին ցանկից հանելու համար՝ միաժամանակ ներկայացնելով նոր թեկնածուների՝ սույն կարգի 58-րդ կետին համապատասխան:
64. Սույն կարգի 63-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը թեկնածուների ցանկում կատարում է համապատասխան փոփոխություններ և այն տրամադրում համապատասխան մարմիններին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
Ձև N 1
Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն Ծ Ա Ռ Ա Յ Ո Ղ Ի
_________________________________________________________
Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն Գ Ո Ր Ծ
N ______
______________________________________________________________________
(ազգանունը)
______________________________________________________________________
(անունը, հայրանունը)
Սկսված __ ____ 20 թ. |
Վերսկսված է __ ____ 20 թ. |
Վերսկսված է __ ____ 20 թ. |
Դադարեցված է __ ____ 20 թ. |
Դադարեցված է __ ____ 20 թ. |
Դադարեցված է __ ____ 20 թ. |
Արխիվացված է __ ____ 20 թ. |
Արխիվացված է __ ____ 20 թ. |
Արխիվացված է __ ____ 20 թ. |
Ձև N 2
Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ 1. Ազգանունը _____________________________
Անունը ______________ Հայրանունը ___________ (մարզը, քաղաքը, գյուղը) 5. Քաղաքացիությունը ________________________
7. Ինչ օտար լեզուների է տիրապետում _____________________________________ ______________________________________________________________ (կարդում է և կարող է բացատրվել, տիրապետում է ազատ)
8. Գիտական աստիճանը, գիտական կոչումը _____________________________ ________________________________________________________ 9. Ինչպիսի գիտական աշխատություններ և գյուտեր ունի _____________________ _________________________________________________________ 10. Կատարած աշխատանքն աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը և աշխատանքը համատեղությամբ)
Այս կետը լրացնելիս պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերն անհրաժեշտ է գրել այնպես, ինչպես դրանք կոչվել են աշխատելու ժամանակահատվածում:
11. Պետական պարգևներ և մրցանակներ _________________________ __________________________________________________________ (երբ և ինչով է պարգևատրվել)
12. Առնչությունը զինվորական ծառայության հետ ____________________ ___________________________________________________________ Զինվորական կոչումը __________________________________________ Կազմը ______________________________________________________ (հրամանատարական, քաղաքական, վարչական, տեխնիկական և այլն)
Զորքի տեսակը _________________________________________ 13. Ընտանեկան դրությունն անձնական թերթիկը լրացնելու պահին __________ ____________________________________________________ (թվարկել ընտանիքի անդամներին` ծնողներ, ամուսին (կին), երեխաներ՝ նշելով նրանց ծննդյան ամսաթվերը) ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ 14. Բնակության վայրը _____________________________________ 15. Հաշվառման վայրը _____________________________________ (լրացվում է, եթե տարբերվում է բնակության վայրից)
16. Բնակարանային, աշխատանքային, բջջային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն ___________________________________
17. Անձնագիրը կամ նույնականացման քարտը ________________________________________________ (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
20 թ. ___ ___
____________________ (անձնական ստորագրությունը)
Անձնական թերթիկը լրացնողը պարտավոր է հետագա բոլոր փոփոխությունների մասին հայտնել համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը:
|
(ձևը լրաց. 05.11.18 N 271-Ն)
Ձև N 3
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
_________________________________-ի
(անունը, ազգանունը և հայրանունը)
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներով հայտնում եմ հետևյալը՝
ա) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ |
____________________________ (ճանաչված եմ, ճանաչված չեմ) |
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _______________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
___________________________________________________
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
______________________________________________________________________
(ունեմ, չունեմ)
●
Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)___________________________________________________
___________________________________________________
դ) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս
_______________________________________________________________________
(ունեմ, չունեմ)
ե) այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)
________________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
զ) անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ |
_________________________________ (զբաղվում եմ, չեմ զբաղվում) |
է) անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ __________________________________________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)
Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
__________________
(լրացնողի ստորագրությունը)
___ _______ 20 թ.
(ձևը փոփ. 05.11.18 N 271-Ն)
Ձև N 4
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
_________________________________-ի
(անունը, ազգանունը և հայրանունը)
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներով հայտնում եմ հետևյալը՝
ա) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս
______________________________________________________________________
(ունեմ, չունեմ)
բ) այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)
_____________________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
զ) անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ |
_________________________________ (զբաղվում եմ, չեմ զբաղվում) |
դ) անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ ___________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)
Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
__________________
(լրացնողի ստորագրությունը)
___ _______ 20 թ.
Ձև N 5
Վ Ե Ր Գ Ի Ր
ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՌԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
_________________________________-ի
(քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը)
NN |
Փաստա-թղթերի անվանումը |
Էջերի հերթական համարները |
Էջերի քանակը |
Անձնական գործին կցելու ամսաթիվը |
Անձնական գործից հանելու ամսաթիվը |
Անձնական գործից հանելու նպատակը |
Ստացողի անունը, ազգանունը և պաշտոնը |
Ստացողի ստորագրու-թյունը և ստացման ամսաթիվը |
Վերա-դարձման ամսաթիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Անձնական գործը ստուգված է` |
__ ______ 20___թ. |
___________________________ | |
(անձնակազմի կառավարման | |||
__ ______ 20___թ. |
___________________________ | ||
(անձնակազմի կառավարման | |||
__ ______ 20___թ. |
___________________________ | ||
(անձնակազմի կառավարման |
Ձև N 6
_________________________________________________________________ (համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնը, անունը, ազգանունը) _________________________________________________ (զբաղեցրած պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը) |
Դիմում
կադրերի ռեզերվում գրանցելու մասին
Խնդրում եմ ինձ գրանցել կադրերի ռեզերվում։
Հայտնում եմ, որ տեղեկացված եմ հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում սահմանված կարգով ինձ ռեզերվից հանելու մասին դիմում ներկայացնելու վերաբերյալ։
Դիմող՝ (ստորագրություն, անուն, ազգանուն)
Ամսաթիվը, ամիսը, տարեթիվը
(ձևը լրաց. 05.11.18 N 271-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 05.11.18 N 271-Ն)