ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2015 թվականի N 401-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել մրցույթով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր մրցույթներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով, բայց ոչ պակաս գույքի գնահատված արժեքի 50 տոկոսից.
4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 21 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 401-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
մրցույթով օտարման ենթակա պետական գույքի
NN |
Գույքի գտնվելու վայրը |
Գույքի անվանումը |
Անշարժ գույքի մակերեսը(քառ. |
Գույքի գնահատ-ված արժեքը |
Անշարժ գույքի զբաղեցրած, օգտագործ-ման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը (հա) |
Հողամասի կադաստրա-յին արժեքը |
Գույքի վաճառքի նվազա-գույն գինը |
Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) |
Գույքի գնահատ-ման ամսաթիվը |
1. |
քաղ. Երևան, Շենգավիթ, Արցախի փողոց 16/16 շինություն |
շենք-շինություն |
430.6 |
46 464 026 |
0.31114 |
14 075 974 |
46 464 026 |
139 344 |
21.01.2015 թ. |
2. |
ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի տարածք 2613 կմ +ՆԾ.45 |
ավտոտնակ |
40.3 |
930 512 |
0.0071 |
37 488 |
930 512 |
48 000 |
05.11.2014 թ. |
3. |
ՀՀ Լոռու մարզ, քաղ. Սպիտակ, Շիրակի խճուղի |
ճաշարան |
95.85 |
1 340 000 |
0.05 |
264 000 |
1 340 000 |
60 000 |
10.11.2014 թ. |
4. |
ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ |
պահեստ |
315.0 |
3 166 520 |
0.1035 |
546 480 |
3 166 520 |
97 800 |
13.11.2014 թ. |
5. |
ՀՀ Տավուշի մարզ, գյուղ Հովք |
անասնաշենք |
519.6 |
5 313 400 |
1.29 |
1 857 600 |
5 313 400 |
137 976 |
13.11.2014 թ. |
աշխատողների սենյակ (կիսակառույց) |
130.2 | ||||||||
6. |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս, Շիրակի փողոց, 1-ին նրբանցք, 2/1 |
Մասիսի բնակելի տաքացվող տնակ |
17.8 |
148 220 |
0.00404 |
118 776 |
148 220 |
60 000 |
17.11.2014 թ. |
7. |
ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս, Շիրակի փողոց, 1-ին նրբանցք, 2/2 |
Մասիս կայարանի լոկոմոտիվ բրիգադների հանգստի տուն |
1037.2 |
24 140 200 |
0.087 |
2 557 800 |
24 140 200 |
184 464 |
11.11.2014 թ. |
8. |
ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Սևանի երկաթգծի կայարանից արևմուտք |
պահեստ |
233.1 |
2 090 578 |
0.0791 |
982 422 |
2 090 578 |
155 008 |
30.01.2015 թ. |
հարթակ |
558.63 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |