ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
17 մայիսի 2017 թվականի |
թիվ 20 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հիմնականում հավանություն տալ կցվող՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի նախագծին (այսուհետ՝ Համաձայնագրի նախագիծ) եւ այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։
2. Խնդրանքով դիմել անդամ պետությունների կառավարություններին, որ՝մինչեւ 2017 թվականի հուլիսի 17-ը ապահովեն Համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելը եւ այդ համաձայնեցման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկելը.
մինչեւ 2017 թվականի օգոստոսի 17-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստում զեկուցեն Համաձայնագրի նախագծի վրա աշխատանքների ընթացքի մասին։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական:
