ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2018 թվականի N 1026-Ա
ՊԱՎԵԼ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ` ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Մարդասիրական օգնության բեռն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացն իրականացնելու նպատակով Ռուս - հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն (համատնօրեն), փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանի և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ (Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդական), փ/ծ գնդապետ Արտակ Ղազարյանի՝ 2018 թվականի հուլիսի 12-17-ը Սիրիայի Արաբական Հանրապետություն (Լաթաքիա) գործուղման ծախսերը կատարել 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Պավել Գյոզալյանի և Արտակ Ղազարյանի՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հուլիսի 30 Երևան |