ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2017 թվականի N 1559-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` Հայաստանի Հանրապետության 2019-2021 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդը և աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբը շարունակելու են իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետության 2019-2021 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման ժամանակահատվածում:
3. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` ապահովել ծրագրային ձևաչափով 2019-2021 թվականների միջնաժամկետ ծախսերի հայտերի և 2019 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմումը և դրանք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը՝ վերջինիս կողմից տրամադրված մեթոդական ցուցումներին համապատասխան:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. դեկտեմբերի 29 Երևան |
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
NN ը/կ |
Կատարողները |
Կատարման ենթակա աշխատանքները և միջոցառումները |
Փաստաթղթերն ստացող պետական մարմինները |
Աշխատանքների և միջոցառումների կատարման սահմանային ժամկետները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1-ԻՆ ՓՈՒԼ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | ||||
1. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2019-2021 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ) և ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման շրջանակներում մեթոդական ցուցումների մշակում և ուղարկում` |
մինչև 2018 թ. | |
ա) պետական մարմինների բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման և դրանց ներկայացման, |
ՀՀ գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմիններ, սույն որոշման 4-րդ կետում նշված մարմիններ` բացառության ՀՀ կենտրոնական բանկի (սույն ժամանակացույցում՝ այսուհետ` հայտատու մարմիններ) |
|||
բ) ՄԺԾԾ-ի և ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծերի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակների և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների կազմման և դրանց ներկայացման: |
հայտատու մարմիններ ՀՀ կենտրոնական բանկ |
|||
2. |
Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով, ընդ որում ՀՀ տարածքային կառավարման մարմինները` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համաձայնեցված), |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող բյուջետային մուտքերի կանխատեսումները ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2018 թ. |
3. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կենտրոնական բանկի 2019-2021 թթ. գործունեության արդյունքում ստացվելիք եկամուտների, կատարվելիք ծախսերի և առաջացող շահույթի (այդ թվում` շահույթի բաշխման) կանխատեսումները մշակելը և մանրամասն հիմնավորումներով ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2018 թ. |
4. |
Հայտատու մարմիններ, ՀՀ կենտրոնական բանկ |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսման նպատակով՝ իրենց ոլորտի հիմնական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2018 թ. |
5. |
ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի աշխատողների մասնակցությամբ մակրոտնտեսական հարցերով համատեղ աշխատանքային խումբ |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
մինչև 2018 թ. |
6. |
ՀՀ հանրապետական գործադիր մարմիններ` ըստ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած հարցումների |
ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ցանկի` ՄԺԾԾ-ի մշակման համար լրացուցիչ տեղեկատվության տրամադրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հարցումներում նշված պարբերականության (ժամկետների) |
7. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
յուրաքանչյուր ոլորտի աշխատանքների համակարգման համար պատասխանատու գործադիր իշխանության հանրապետական մարմնի (սույն ժամանակացույցի I մասում այսուհետ՝ գլխադասային մարմին) (ներառյալ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող հայտատու մարմինների) և գլխադասային մարմիններ չունեցող մարմնի կողմից իրականացվելիք ծրագրերի գծով ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2019-2020 թթ. ճշգրտված և 2021 թ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
մինչև 2018 թ. |
8. |
ՄԺԾԾ-ի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խումբ |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների և յուրաքանչյուր գլխադասային մարմնի (ներառյալ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող հայտատու մարմինների) և գլխադասային մարմիններ չունեցող մարմնի կողմից իրականացվելիք ծրագրերի գծով ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2019-2020 թթ. ճշգրտված և 2021 թ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ առաջարկություններ քննարկելը և ներկայացնելը |
ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ |
մինչև 2018 թ. |
9. |
ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհուրդ |
ՄԺԾԾ-ի նախագծի հիմքում դրվող մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ և ըստ յուրաքանչյուր գլխադասային մարմնի (ներառյալ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող հայտատու մարմինների) և գլխադասային մարմիններ չունեցող մարմնի կողմից իրականացվելիք ծրագրերի գծով ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2019-2020 թթ. ճշգրտված և 2021 թ. կողմնորոշիչ չափաքանակների վերաբերյալ որոշումների ընդունում |
մինչև 2018 թ. | |
10. |
Գլխադասային մարմիններ |
ՄԺԾԾ-ի նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում ոլորտային քաղաքականության հարցերի շուրջ քննարկումների անցկացում տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող հայտատու մարմինների հետ |
մինչև 2018 թ. | |
11. |
Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող հայտատու մարմիններ |
ՄԺԾԾ-ի նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում գլխադասային մարմինների կողմից սույն ժամանակացույցի (այսուհետ` ժամանակացույց) 10-րդ կետով նախատեսված կազմակերպվող քննարկումներին մասնակցություն |
մինչև 2018 թ. | |
12. |
Գլխադասային մարմիններ չունեցող հայտատու մարմիններ |
հիմք ընդունելով ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կողմից հաստատված ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2019-2020 թթ. ճշգրտված և 2021 թ. կողմնորոշիչ չափաքանակները՝ իրենց 2019-2021 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերը (քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2019-2021 թթ. պետական բյուջեների ծախսերի գծով առաջարկությունները) մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2018 թ. |
13. |
Գլխադասային մարմիններ |
հիմք ընդունելով ՄԺԾԾ-ի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կողմից հաստատված ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2019-2020 թթ. ճշգրտված և 2021 թ. կողմնորոշիչ չափաքանակները՝ իրենց 2019-2021 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հայտերը (քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի և ներառյալ դրանով պայմանավորված ՀՀ 2019-2021 թթ. պետական բյուջեների ծախսերի գծով առաջարկությունները, ընդ որում, ինչպես ամփոփ, այնպես էլ՝ ըստ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող հայտատու մարմինների) մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2018 թ. |
14. |
հայտատու մարմինների հետ իրենց ՄԺԾԾ-ի հայտերի շուրջ ՀՀ վարչապետի մոտ քննարկումների անցկացում (ըստ անհրաժեշտության) |
մինչև 2018 թ. | ||
15. |
Տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող հայտատու մարմիններ |
ՀՀ վարչապետի մոտ ժամանակացույցի 14-րդ կետով նախատեսված քննարկման արդյունքներով ավարտուն տեսքի բերված` ՄԺԾԾ-ի ծրագրերի կամ դրանց առանձին միջոցառումների` իրենց լիազորված մասերի նախագծերը մշակելը և ներկայացնելը |
Գլխադասային մարմիններ |
մինչև 2018 թ. |
16. |
Գլխադասային մարմիններ չունեցող հայտատու մարմիններ |
ՀՀ վարչապետի մոտ ժամանակացույցի 14-րդ կետով նախատեսված քննարկման արդյունքներով ավարտուն տեսքի բերված` ՄԺԾԾ-ի իրենց ծրագրերի նախագծերը (ծախսային ռազմավարության) մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2018 թ. |
17. |
Գլխադասային մարմիններ |
ՀՀ վարչապետի մոտ ժամանակացույցի 14-րդ կետով նախատեսված քննարկման արդյունքներով ավարտուն տեսքի բերված` ՄԺԾԾ-ի իրենց ծրագրերի նախագծերի (ծախսային ռազմավարության)` ներառյալ տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող հայտատու մարմիններ ծախսերի 2019-2021 թթ. ֆինանսավորման չափաքանակների վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2018 թ. |
18. |
Գլխադասային մարմիններ և գլխադասային մարմիններ չունեցող հայտատու մարմիններ |
ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) մշակում և տրամադրում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ավարտուն տեսքի բերված` իրենց |
19. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՄԺԾԾ-ի նախագծի վերջնական տարբերակը կազմելը և ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2018 թ. |
20. |
ՀՀ կառավարություն |
ՄԺԾԾ-ի նախագծի քննարկում և հաստատում |
մինչև 2018 թ. | |
21. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԺԾԾ-ն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելը` ի գիտություն |
ՀՀ Ազգային ժողով |
մինչև 2018 թ. |
2-ՐԴ ՓՈՒԼ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | ||||
22. |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերություններից յուրաքանչյուրի գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների ցանկը ներկայացնելը (այն դեպքում, երբ ընկերության գործունեության արդյունքում վնասակար ազդեցության ենթարկվող համայնքների թիվը մեկից ավելի է, նաև ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարի գումարի` այդ համայնքների միջև բաշխման համամասնությունները և դրանց հաշվարկման սկզբունքները) |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
մինչև 2018 թ. |
23. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված ընկերությունների կողմից 2015-2017 թթ. արդյունքներով ՀՀ պետական բյուջե փաստացի մուծված, այդ օրենքով նախատեսված բնապահպանական վճարների գումարների մասին տեղեկատվություն ներկայացնելը` ըստ ընկերությունների և նշված վճարների առանձին տեսակների |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
մինչև 2018 թ. |
24. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
համայնքների՝ 2019 թվականի բյուջեների նախագծերի մշակման և ՀՀ պետական բյուջեից հատկացումներ ստանալու նպատակով բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և ներկայացնելու պարտադիր բնույթի մեթոդական ցուցումների և խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցների (վերջիններս` անհրաժեշտության դեպքում) մշակում և ուղարկում |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմիններ |
մինչև 2018 թ. |
25. |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն |
համաձայն «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների՝ ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն ներկայացված բնապահպանական ծրագրերով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց ֆինանսավորման համամասնությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումների մասին տեղեկացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն և |
ՀՀ կառավարության |
26. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ համայնքներ |
«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության սահմանած ժամկետներում |
27. |
ՀՀ մարզպետարաններ |
ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին համայնքներից 2019 թվականի ծրագրային հայտեր ստանալը, քննարկելը, ամփոփելը և ներկայացնելը |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն Համապատասխան ոլորտային բյուջետային գլխավոր կարգադրիչներ (գլխադասային մարմին) (այսուհետ` ԲԳԿ) |
մինչև 2018 թ. |
28. |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» |
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ համապատասխան համայնքների կողմից ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համաձայնեցված և համայնքի ավագանու կողմից հաստատված բնապահպանական ծրագրերը և դրանց գծով ՀՀ 2019 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու մասին հայտերը ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
մինչև 2018 թ. |
29. |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ԲԳԿ-ներ |
ՄԺԾԾ-ով նախատեսված ԲԳԿ-ների ծրագրերի գծով սահմանված ծախսերի չափաքանակների շրջանակներում ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա տրամադրելու մասին համայնքների 2019 թվականի ծրագրային հայտերի քննարկում |
մինչև 2018 թ. | |
30. |
ԲԳԿ-ներ (անհրաժեշտության դեպքում քննարկելով տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող հայտատու մարմինների հետ) |
մեթոդական ցուցումների համաձայն 2019 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը (ներառյալ առանձին` տվյալ ոլորտում գլխադասային չհանդիսացող հայտատու յուրաքանչյուր մարմնի համար և ամփոփ, ինչպես նաև տարածքային կտրվածքով` առանձնացված ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի) կազմելը՝ հաշվի առնելով նաև ժամանակացույցի 29-րդ կետով նախատեսված քննարկումների արդյունքները, և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2018 թ. |
31. |
Գլխադասային մարմիններ չունեցող հայտատու մարմիններ |
մեթոդական ցուցումների համաձայն 2019 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը (ներառյալ տարածքային կտրվածքով` առանձնացված ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի) կազմելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2018 թ. |
32. |
Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով, ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններից մուտքերի կանխատեսումների մասին հայտերը կազմելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2018 թ. |
33. |
Հայտատու մարմիններ ՀՀ կենտրոնական բանկ |
օտարերկրյա պետությունների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների և այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկերի ու դրամաշնորհների՝ իրենց համակարգում 2019 թվականին օգտագործման մասին կանխատեսումները կազմելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2018 թ. |
34. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կենտրոնական բանկի 2019 թվականի կապիտալ ներդրումների ծրագրի և վարչական ու գործառական ծախսերի նախահաշիվների նախագծերը` հիմնավորումների հետ միասին ներկայացնելը (նաև 2019 թվականի համար բանկի կողմից ծրագրավորվող ցուցանիշների համեմատականը 2018 թվականի համար հաստատված, սպասողական և 2017 թվականի փաստացի համապատասխան ցուցանիշների հետ` ըստ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատվելիք ծախսային հոդվածների գծով բանկի բացատրագրում նշվող ծախսերի առանձին տարրերի և դրանց նկատմամբ առաջիկա տարվա համար ծրագրավորվող ցուցանիշների փոփոխման բացատրությունը) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2018 թ. |
35. |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին տրվելիք ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում օգտագործման համար ստացված` պետական մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների մասին տեղական ինքնակառավարման մարմիններ ծանուցումներ ուղարկելը |
ՀՀ մարզպետարաններ (տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար) |
նշված տվյալներն ամբողջական ձևով ստանալու օրվանից |
36. |
Հայտատու մարմիններ ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ կառավարության 2019 թվականի պետական բյուջեի ուղերձի մասը կազմող` 2019 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին ՀՀ կառավարության զեկույցի՝ իրենց իրավասությանը վերաբերող համապատասխան հատվածների նախագծերը (մինչև 3 էջի սահմաններում) մշակելը, ինչպես նաև իրենց ոլորտի հիմնական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2018 թ. |
37. |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ՀՀ մարզպետարաններ ՀՀ համայնքների ղեկավարներ |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկման 2019 թվականի գործընթացի իրականացման ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված ժամկետներում (օրենքով նախատեսված դեպքում) |
38. |
Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերը մշակելը (ըստ անհրաժեշտության) և ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2018 թ. սեպտեմբերի 5-ը |
39. |
ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2019 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի, դրանց գծով առաջարկվող ֆինանսավորման չափերի, մակրոտնտեսական ցուցանիշների, բյուջետային եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի կանխատեսումների քննարկում և համաձայնեցում ՀՀ վարչապետի մոտ |
մինչև 2018 թ. սեպտեմբերի 7-ը | ||
40. |
ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմիններ |
ՀՀ օրենքների պահանջների համաձայն ՀՀ 2019 թ. պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ նշված նախագծի կազմի մեջ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու ենթակա ծրագրերի` ՀՀ վարչապետի մոտ` ժամանակացույցի 39-րդ կետում նշված քննարկումների արդյունքներով նախագծերը մշակելը և սահմանված կարգով |
ՀՀ կառավարություն |
մինչև 2018 թ. սեպտեմբերի 20-ը |
41. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
2019 թվականի պետական բյուջեի հարկային ծախսերի մեծության գնահատմանը վերաբերող մասերը մշակելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2018 թ. սեպտեմբերի 19-ը |
42. |
Հայտատու մարմիններ (յուրաքանչյուրը՝ իրեն վերապահված իրավասության մասով) |
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ 2019-2021 թթ. ՄԺԾԾ-ում ընդգրկված և 2019 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտում, որպես բյուջետային ֆինանսավորում պահանջող, նախատեսվելիք ծրագրեր մշակելը և անհրաժեշտության դեպքում դրանք ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2018 թ. սեպտեմբերի 20-ը |
43. |
Հայտատու մարմիններ |
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող ՀՀ օրենքների նախագծերի քննարկման ապահովում ՀՀ կառավարությունում |
ՀՀ կառավարություն |
մինչև 2018 թ. սեպտեմբերի 20-ը |
44. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման համար «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի համապատասխան որոշված կորուստների գումարների հաշվարկում և տրամադրում |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
մինչև 2018 թ. սեպտեմբերի 19-ը |
45. |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեից ՀՀ համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարները հաշվարկելը և ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2018 թ. սեպտեմբերի 21-ը |
46. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելը և ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2018 թ. սեպտեմբերի 27-ը |
47. |
ՀՀ կառավարություն |
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկում և այն ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշման ընդունում |
x |
մինչև 2018 թ. սեպտեմբերի 27-ը |
48. |
ՀՀ կենտրոնական բանկ |
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը ներկայացնելը |
ՀՀ կառավարություն |
մինչև 2018 թ. |
49. |
ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը և դրա հետ միասին ՀՀ օրենքների պահանջների համաձայն այլ նյութեր ներկայացնելը |
ՀՀ Ազգային ժողով |
մինչև 2018 թ. |
50. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող հարցերի)՝ օրենքով սահմանված կարգով հրապարակում |
x |
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու օրվանից եռօրյա ժամկետում |
51. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների արդյունքներով կազմված ամփոփաթերթի և նշված օրենքի նախագծի լրամշակված տարբերակի տեղադրում ՀՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում |
x |
ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը ՀՀ Ազգային ժողով ներկայացնելուն հաջորդող օրը |
52. |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
ՀՀ համայնքների բյուջեներին ՀՀ 2019 թվականի պետական բյուջեից տրվելիք հատկացումների չափերի մասին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկությունների (ներառյալ ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման մեթոդաբանությունը) տրամադրում |
ՀՀ մարզպետարաններ (տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրելու համար) |
,Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ մեկամսյա ժամկետում |
53. |
Հայտատու մարմիններ |
ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսային ծրագրերի գծով հատկացումները տարածքային բաշխման ներկայացնելը (առանձնացված՝ ըստ Երևան քաղաքի և առանձին մարզերի) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
մինչև 2018 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |