ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2018 թվականի N 1374-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքում տարածքային զարգացման աճի բևեռի ձևավորում» ծրագրի իրականացման շրջանակում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի կողմից նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով, կնքվելիք պայմանագրերի պահանջները տարածելով կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ: Ընդ որում, սույն կետում նշված մեկ անձից գնման գործընթացների նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
3. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝ 2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքում տարածքային զարգացման աճի բևեռի ձևավորում» ծրագրի իրականացման շրջանակում չօգտագործված գումարները և գնումների արդյունքում առաջացած տնտեսումները վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետիպաշտոնակատար |
Ա. Միրզոյան |
2018 թ. դեկտեմբերի 5 Երևան |