ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2018 թվականի N 589-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2018 թվականի մարտի 2-ի ՀՕ-126-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. մայիսի 29-ի N 589-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| NN | Միջոցառումների անվանումները | Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինների անվանումները | Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները | Իրավական ակտերն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը | Իրավական հիմքերը | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 1. | «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2020 թվականի | Ֆինանսավորում չի պահանջվում: | «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 2. | «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | ՀՀ ՀՀ  | 2020 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ | Ֆինանսավորում չի պահանջվում: | «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված | 
| 3. | «Համայնքների՝ բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները և դրանց իրականացման ժամանակացույցը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե | 2022 թվականի | Ֆինանսավորում չի պահանջվում: | «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված | 
| 4. | «Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի, բաղադրակազմի, հատկանիշների և այլ լրացուցիչ պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2021 թվականի | Ֆինանսավորում չի պահանջվում: | «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 62.1-ին և 13-րդ հոդվածներ | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| 5. | «Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2021 թվականի | Ֆինանսավորում չի պահանջվում: | Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 62.3-րդ հոդված | 
| 6. | «Արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | ՀՀ բնապահպանության նախարարություն | 2022 թվականի | Ֆինանսավորում չի պահանջվում: | Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 62.1-ին հոդված | 
| 7. | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 639-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | ՀՀ | 2022 թվականի | Ֆինանսավորում չի պահանջվում: | Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19.1-ին հոդված | 
| Հայաստանի Հանրապետության | Է. Աղաջանյան | 
 
                