ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2018 թվականի N 847-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը, 1-ին կետը և հավելվածի վերնագիրը, 1-3-րդ, 6-12-րդ կետերը «տիրազուրկ ճանաչված» բառերից հետո լրացնել «, դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերը» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեն» բառերով.
3) որոշման հավելվածի՝
ա. ամբողջ տեքստում «արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. 2-րդ կետը «դատարան դիմած պետական մարմինը,» բառերից հետո լրացնել «դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերի հետ կապված գործերով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեն,» բառերով,
գ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության» բառերը փոխարինել «պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով, իսկ «տնօրինությանը» բառից հետո՝ «, իսկ դատավորի կողմից պետությանը հանձնված՝ թույլատրելի չհամարվող նվերի դեպքում՝ թողնվում են Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը՝» բառերով,
դ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում և 10-րդ կետում «էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության» բառերով,
ե. 7-րդ կետում «կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը» բառերը փոխարինել «պետական գույքի կառավարման կոմիտեին» բառերով, «կառավարության աշխատակազմին» բառերը՝ «վարչապետի աշխատակազմին» բառերով, իսկ «այլ գույքի մասին՝» բառերից հետո «կառավարությանն առընթեր» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 3 Երևան |