ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2019 թվականի N 205-Ա
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝
1. Հայ քաղաքական և կուսակցական գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սուրեն Հարությունյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
|
2019 թ. մարտի 4 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. մարտի 4-ի N 205-Ա որոշման |
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՍՈՒՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
Տ. Ավինյան |
- ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
|
Կ. Բրուտյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Ա. Արզումանյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ |
| Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
|
Ա. Դավթյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
|
Հ. Մարության |
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
|
Ա. Կիրակոսյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
|
Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
|
Ա. Սուքիասյան |
- «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
|
Լ .Մինասյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ |
|
Ն. Սարկիսովա |
- Ս. Հարությունյանի այրին (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |