ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2018 թվականի N 32-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 281-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):».
2) որոշման N 1 հավելվածում`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում են լիցենզավորող մարմնի կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար լիցենզավորող մարմին դիմած կազմակերպություններին ներկայացվող պահանջները և պայմանները:»,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 9.1-ին կետով սահմանված պահանջն իրականացնելուց հետո 5-օրյա ժամկետում դրանք համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների հետ:»,
գ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Լիցենզավորող մարմինը` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիցենզավորող մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:»,
դ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը,
ե. 9-րդ կետում «լիազորված մարմին» բառերը փոխարինել «լիցենզավորող մարմին» բառերով,
զ. 13-րդ և 14-րդ կետերում «լիազոր մարմին» և «լիազոր մարմնին» բառերը համապատասխանաբար փոխարինել «լիցենզավորող մարմին» և «լիցենզավորող մարմնին» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի NN 1 և 2 ձևերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Կ - XX – 000000
Տրված՝ _____ ________________ 20 թ. Գործունեության տեսակը _______________________________________________________ ___________________________________________________________________________ Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _________________________________ ___________________________________________________________________________ Գործունեության իրականացման վայրը _____________________________________________ Գործողության ժամկետը ________________________________________________________
Կ. Տ. |
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ Ա-XX-000000
Տրված՝ _____ ________________ 20 թ. Գործունեության տեսակը ____________________________________________________ ________________________________________________________________________ Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը ________________________________________________________________________ ________________________________________________________________________ Գործունեության իրականացման վայրը __________________________________________ Գործողության ժամկետը _____________________________________________________
Կ. Տ.». |
4) որոշման N 3 հավելվածի`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում են լիցենզավորող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման կամ ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման նպատակով լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմած կազմակերպություններին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմանները և պահանջները:»,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 9.1-ին կետով սահմանված պահանջն իրականացնելուց հետո 5-օրյա ժամկետում դրանք համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների հետ:»,
գ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Լիցենզավորող մարմինը` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիցենզավորող մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:»,
դ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը,
ե. 10-րդ կետում «լիազորված մարմին» բառերը փոխարինել «լիցենզավորող մարմին» բառերով.
5) որոշման N 4 հավելվածի NN 1 և 2 ձևերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 4 ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Կ - XX - 000000
Տրված՝ _____ ________________ 20 թ. Գործունեության տեսակը __________________________________________________________ ______________________________________________________________________________ Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _____________________________________ _______________________________________________________________________________ Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում՝ ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքների պահպանման գտնվելու վայրը _____________________________________________ ________________________________________________________________________________ ________________________________________________________________________________ Գործողության ժամկետը _____________________________________________________________
Կ. Տ. |
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ Ա-XX-000000
Տրված՝ _____ ________________ 20 թ. Գործունեության տեսակը ________________________________________________________ ___________________________________________________________________________ Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը ____________ ____________________________________________________________________________ Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում՝ ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքների պահպանման գտնվելու վայրը ______________________________________________________________ ____________________________________________________________________________ ____________________________________________________________________________ Գործողության ժամկետը _________________________________________________________
Կ. Տ.»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ |
2018 թ. հունվարի 24 Երևան |