ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2014 թվականի N 194-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ՀՍՆՀ) ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔԻ ՎՐԱ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի`
1. Հաստատել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման համար անհրաժեշտ միջոցառումների կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` ներկայացնել կիսամյակային հաշվետվություններ՝ սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 18 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մարտի 18-ի N 194-Ա որոշման |
ժ ա մ ա ն ա կ ա ց ո ւ յ ց
Հայաստանի Սոցիալական Ներդրումների Հիմնադրամի (ՀՍՆՀ) վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի ձԵՎավորման համար անհրաժեշտ միջոցառումների կատարման
NN ը/կ |
Միջոցառումը |
Պատասխանատու մարմինը |
Իրականացման ժամկետը |
1. |
«Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման նպատակով Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակել և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2014 թ. մարտ |
2. |
Համաշխարհային բանկի առաքելություն ու Հայաստանի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի հայեցակարգային փաստաթղթի մշակում (Concept note) |
Համաշխարհային բանկ (համաձայնությամբ) |
2014 թ. ապրիլ |
3. |
Հայաստանի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի հայեցակարգային փաստաթղթի ընդունում (Concept note) |
Համաշխարհային բանկ (համաձայնությամբ) |
2014 թ. ապրիլ |
4. |
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի մշակում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ (համաձայնությամբ) |
2014 թ. մայիս |
5. |
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման նախապատրաստական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհի տրամադրում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն (SDC) (համաձայնությամբ) |
2014 թ. մայիս |
6. |
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման համար անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, մեթոդաբանական գործիքակազմի և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմնարար փաստաթղթերի փաթեթի մշակում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
Համաշխարհային բանկ (համաձայնությամբ)
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ (համաձայնությամբ) |
2014 թ. նոյեմբեր |
7. |
«Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ (համաձայնությամբ) |
մինչև 2014 թ. նոյեմբերի 1-ը |
8. |
Հայաստանի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի փաստաթղթի (Project paper) մշակում |
Համաշխարհային բանկ (համաձայնությամբ) |
2014 թ. նոյեմբեր |
9. |
Հայաստանի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի` Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի կողմից հաստատում |
Համաշխարհային բանկ (համաձայնությամբ) |
2014 թ. դեկտեմբեր |
10. |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Համաշխարհային բանկի հետ բանակցությունների վարում և վարկային համաձայնագրի ստորագրում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
Համաշխարհային բանկ (համաձայնությամբ) |
2014 թ. դեկտեմբեր |
11. |
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա Տարածքային զարգացման հիմնադրամի կանոնավոր գործունեության մեկնարկում |
Տարածքային զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
2015 թ. հունվարի 1-ը |
12. |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարկային համաձայնագրի վավերացման ներքին ընթացակարգերի կազմակերպում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2015 թ. հուլիս |
(հավելվածը փոփ. 25.05.15 N 421-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |