ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2016 թվականի N 1339-Ն
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերով (այսուհետ՝ կանոնակարգ) սահմանված կարգով պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնում են Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ՝ ՀԳՆՄ): Համապատասխանության գնահատման մարմիններին գրանցման իրավունքի վերապահումը պայմանավորված է դրանց նշանակված և Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների ու փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում գրանցված լինելու պայմանով:
(1-ին կետը փոփ. 12.04.18 N 452-Ն, 15.11.18 N 1292-Ն)
1.1. Սահմանել, որ պետական գրանցման վկայական ստանալու համար հայտատուն ՀԳՆՄ-ին է տրամադրում տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխան փաստաթղթերը:
(1.1-ին կետը լրաց. 12.04.18 N 452-Ն, փոփ. 15.11.18 N 1292-Ն)
2. Առաջարկել սույն որոշման 1-ին կետով սահմանված ՀԳՆՄ-ներին տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի գրանցման վկայականի հերթական համար տրամադրելու և արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում ներառելու նպատակով գրանցման մասին դիմումն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում պարենային արտադրանքի գրանցման մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, իսկ ոչ պարենային արտադրանքի գրանցման մասով՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին տրամադրել տեղեկատվություն՝ համաձայն հավելվածի: Վկայականի տրամադրման մասին որոշումն ընդունվում է ՀԳՆՄ-ի կողմից՝ ներկայացված փաստաթղթերի փորձաքննության և արտադրանքի լաբորատոր բոլոր փորձարկումների դրական արդյունքների հիման վրա: Տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող տվյալ արտադրանքի բոլոր ցուցանիշների փորձարկումներն ապահովելու նպատակով ՀԳՆՄ-ն կարող է պայմանագրեր կնքել հավատարմագրված լաբորատորիաների հետ:
(2-րդ կետը փոփ., լրաց. 12.04.18 N 452-Ն, խմբ. 15.11.18 N 1292-Ն)
2.1. Որոշման 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ոչ ամբողջական լինելու, անճշտությունների, սխալների, վրիպակների հայտնաբերման դեպքում տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող պարենային արտադրանքի մասով՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, իսկ ոչ պարենային արտադրանքի մասով՝ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից մեկօրյա ժամկետում տեղեկացվում է հայտատուին և առաջարկվում երկօրյա ժամկետում վերացնել դրանք: Արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում ներառվում է անճշտությունների, սխալների, վրիպակների վերացումից հետո՝ եռօրյա ժամկետում:
(2.1-ին կետը լրաց. 12.04.18 N 452-Ն, փոփ. 15.11.18 N 1292-Ն)
2.2. Սույն որոշման 2.1-ին կետով սահմանված ժամկետում թերությունները չուղղելու դեպքում արտադրանքի գրանցման վկայականի հերթական համարը և արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը չեն ներառվում Եվրասիական տնտեսական միության պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում, իսկ սահմանված ժամկետից հետո ներկայացված գրանցման մասին դիմումը դիտարկվում է որպես նոր դիմում:
(2.2-րդ կետը լրաց. 12.04.18 N 452-Ն)
3. Սահմանել, որ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի գրանցման փաստ է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կամ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից եռօրյա ժամկետում այդ արտադրանքի գրանցման մասին տեղեկատվության ներառումը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում:
(3-րդ կետը փոփ. 15.11.18 N 1292-Ն)
4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 22 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1339-Ն որոշման |
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. Վկայականի համարը և ամսաթիվը_________________________________________
2. Վկայականի բլանկի տպագրական համարը__________________________________
3. Արտադրանքը__________________________________________________________
4. Արտադրված է՝ _________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________փաստաթղթերին համապատասխան
5. Արտադրողը___________________________________________________________
6. Ստացողը_____________________________________________________________
7. Արտադրանքը համապատասխանում է _____________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
8. Կիրառման ոլորտը______________________________________________________
9. Փորձարկման արձանագրությունները (պատճենները կցվում են) _________________
_______________________________________________________________________
10. Պիտակը (արտադրանքի անվանումը, արտադրողը, երկիրը, հասցեն, հեռախոսահամարը, նորմատիվ փաստաթղթերի համարը, կիրառման ոլորտը, վտանգի նկարագիրը, նախազգուշական միջոցները, պիտանիության ժամկետը, կոդը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, խմբաքանակի համարը, նետտո քաշը, պահպանման պահանջները, որոնք ապահովում են արտադրանքի պահպանումը պիտանիության ժամկետի ընթացքում (անհրաժեշտության դեպքում) __________________________________________________________________________
________________________________________ | |
(տեղեկատվություն տրամադրողի պաշտոնը, անունը, ազգանունը)
|
(հավելվածը լրաց. 12.04.18 N 452-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |