ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
13 հուլիսի 2017 թվականի |
թիվ 23 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՂՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ համախմբել 2017 թվականի հուլիսի 20-ի դրությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ստացված առաջարկները՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի նախագծի տեխնիկական ուղղման վերաբերյալ:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից երկշաբաթյա ժամկետում Իրանական կողմի հետ համաձայնեցնել ստացված առաջարկները, և արդիականացնել սույն կարգադրության 1-ին կետում նշված ժամանակավոր համաձայնագրի նախագծի տեքստի ռուսերեն թարգմանությունը:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 09 մարտի 2020 թվական:
