ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4545-Ա |
«22» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 22.11.2024թ. հ. 4545-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Խաչատուր և Գեղամ Պետրոսյաններ |
Տիգրան Մեծի պողոտա, հ.31ա շենք, հ.11 |
բնակարան |
Խաչատուր և Գեղամ Պետրոսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Տիգրան Մեծի պողոտայի հ.31ա շենքի հ.11 հասցեում գտնվող բնակարանին /վկ. հ.08102024-01-0054/ տրամադրել հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա, հ.31ա շենք, բն.11/1 |
010638RFBE2B |
|
2 |
Արսեն Գասպարյան |
Թբիլիսյան խճուղի, հ.7ա |
շենք-շինություն |
«ԳՐԱՆԴ ՍԱՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Թբիլիսյան խճուղու հ.7ա հասցեում գտնվող շենք-շինություններին /վկ. հ.19042023-01-0279/ տրամադրել հասցե՝ Թբիլիսյան խճուղի, հ.5/3 |
010335RWTNFM |
|
3 |
Վահե Նիկողոսյան |
Իսահակյան թաղամաս, հ.1բ/1 |
տարածք |
Անշարժ գույքի մասերի նվիրատվության 08.11.2024թ. հ.24455 պայմանագրով, Լիա, Դավիթ և Մհեր Նիկողոսյաններին նվիրած` Իսահակյան թաղամասի հ.1բ/1 հասցեում գտնվող տարածքին տրամադրել հասցե՝ Իսահակյան թաղամաս, հ.25/3 |
01023YFE4RUC |
|
4 |
Վարդան Ազատյան |
Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք հ.1/1 |
բնակելի տուն |
Գոհար Ազատյանին սեփականության իրավունքով պատկանող, Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.1/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.2435587, հող. ընդ.՝ 163.78քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 45.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հ.1/7 |
01113WVWSZP9 |
|
5 |
Հայկ Փահլևանյան |
Ա. Արմենակյան փողոց, հ.202բ |
բնակելի տուն |
Ա. Արմենակյան փողոցի հ.202բ հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ կտակի ժառանգության իրավունքի 21.10.2024թ. հ.8129 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Արմենակ Արմենակյան փողոց, հ.139/1 |
01093HJ6PEGE |
|
6 |
Գյուլչորա Գասպարյան |
Աճառյան փողոց, հ.37/34 շենք, հ.33 և հ.34 |
բնակարան |
Գյուլչորա Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող, Աճառյան փողոցի հ.37/34 շենքի հ.33 և հ.34 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.18112024-01-0324 և հ.19112024-01-0371/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հրաչյա Աճառյան փողոց, հ.37/34 շենք, բն.33-34 |
01023YC3AKCA |
|
7 |
Վահագն Նահապետյան |
Ան. Միկոյան փողոց, հ.29 շենք, հ.7 |
բնակարան |
Արսեն Փափազյանին սեփականության իրավունքով պատկանող, Ան. Միկոյան փողոցի հ.29 շենքի հ.7 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.19112024-01-0458/ բաժանման հատակագծով առանձնացվող 60.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Անաստաս Միկոյան փողոց, հ.29 շենք, բն.7/1 |
01043WFTESBL |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |