ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-49-Ն-20 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Որոշում է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 25.1-ին կետի «Դատավոր» սյունակի «Անի Մարտիրոսյան» բառերը փոխարինել «Արղամանյան Դավիթ Մհերի» բառերով,
2) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 30-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ղուկասյան Ադրինե Հովհաննեսի» բառերը փոխարինել «Մուրադյան Տաթևիկ Կորյունի» բառերով,
3) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մնացականյան Անդրանիկ Մնացականի» բառերը փոխարինել «Նազարյան Ժենյա Էդիկի» բառերով,
4) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Մելիքսեթյան Ժենյա Անուշավանի» բառերը փոխարինել «Ավետիսյան Արտյոմ Ռուդիկի» բառերով,
5) Որոշման 1-ին հավելվածի 12-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Նազարյան Ժենյա Էդիկի» բառերը հանել,
6) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 13-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մարդանյան Կարեն» բառերը փոխարինել «Ղուկասյան Ադրինե» բառերով,
7) Որոշման 5-րդ հավելվածի աղյուսակի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մարտիրոսյան Անի» բառերով,
8) Որոշման 5-րդ հավելվածի աղյուսակի 6-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մելիքսեթյան Ժենյա» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահիպաշտոնակատար |
Ե. Թումանյանց |
2024 թ. մայիսի 6 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: