ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2023 թվականի |
թիվ 21 |
քաղ. Սանկտ-Պետերբուրգ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 66-րդ և 67-րդ հոդվածներին, «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 40-րդ, 42-րդ և 53-րդ կետերին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկի, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, 54-րդ կետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 21 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկի, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկա, 13-րդ ծանոթագրության մեջ՝
ա) երկրորդ պարբերությունը լրացնել «և հաշվի առնելով գույքի գնահատման օբյեկտների համեմատական ցանկը (Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների ընդհանուր մոտեցումների թիվ 2 հավելված), որում նշվում են նման օբյեկտների գնահատումն իրականացնելու իրավունքը տրամադրող թույլտվությունները» բառերով
բ) չորրորդ պարբերությունը հանել։
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների ընդհանուր մոտեցումների՝
ա) 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «հավելվածի» բառը փոխարինել «թիվ 1 հավելվածի» բառերով.
բ) 3-րդ կետի առաջին պարբերության մեջ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 19 որոշմամբ նախատեսված օբյեկտների ցանկը» բառերը փոխարինել «թիվ 2 հավելվածի համաձայն՝ համեմատական ցանկը» բառերով.
գ) 6-րդ կետի առաջին պարբերության և 8-րդ կետի երկրորդ պարբերության մեջ «հավելվածով» բառը փոխարինել «թիվ 1 հավելվածով» բառերով.
դ) նշված ընդհանուր մոտեցումների հավելվածի համարակալման վերնագրում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված թիվ 1» բառերով.
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 2 հավելվածով՝
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների նկատմամբ ընդհանուր մոտեցումների |
ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՑԱՆԿ
գույքի գնահատման ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում (ՀԱԴ 72240-ից և 85990-ից) բնակելի շենքերի և հողամասերի, ոչ բնակելի շենքերի և հողամասերի, բնակարանաշինության համար նախատեսված կամ չնախատեսված ազատ հողատարածքների (վարձատրության դիմաց կամ պայմանագրային հիմունքներով), անշարժ գույք չհանդիսացող այլ օբյեկտների գնահատման մասով
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2024 թվական: