ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 2024 թվականի N 1290-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1377-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 1-ի «Գույք հետ վերցնելու, որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» N 1377-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկից հանել 48-55-րդ, 84-րդ, 198-րդ, 200-րդ, 236-րդ, 239-րդ, 255-րդ, 273-րդ, 314-րդ, 409-410-րդ կետերը.
2) որոշման N 1 հավելվածի ցանկը 37-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 37․1-37․23-րդ կետերով.
« |
|
». |
3) որոշման N 1 հավելվածի 318-րդ կետից հետո «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «ներքին գործերի» բառերով։
2․ Որոշման N 2 հավելվածով հաստատված ցանկում՝
1) 7-րդ կետում «1990» թիվը փոխարինել «1998» թվով.
2) 23-րդ կետի «Մակնիշը» սյունակում «Ռենո» բառը փոխարինել «RENAULT FB 3.0 L» բառով և թվերով, «VF1FB30B2104003444» տառերը և թվերը փոխարինել «VF1FB30B210400344» տառերով և թվերով.
3) 32-րդ կետի «Մակնիշը» սյունակում «Ֆորդ Ռեանիմոբիլ» բառերը փոխարինել «FORD TRANSIT» բառերով.
4) 33-րդ կետում «2000» թիվը փոխարինել «2001» թվով.
5) 34-րդ կետում «2000» թիվը փոխարինել «2001» թվով, «285 LS 53» հաշվառման համարանիշը փոխարինել «008 СP 61» համարանիշով.
6) 35-րդ կետում «1989» թիվը փոխարինել «1990» թվով, «204 LS 53» հաշվառման համարանիշը փոխարինել «003 СP 61» համարանիշով.
7) 36-րդ կետում «1989» թիվը փոխարինել «1999» թվով.
8) 38-րդ կետում «248 LU 57» տառերը և թվերը փոխարինել «248 LS 57» տառերով և թվերով, «Նույնացման համարը» սյունակում «10049376» թվերից հետո լրացնել «, հենասարքի համարը՝ L0049376» բառերով և թվերով.
9) 60-րդ կետի «Մակնիշը» սյունակում «ՈՒԱԶ-469» բառերը փոխարինել «ՈՒԱԶ-31512-01» բառերով.
10) 46-րդ կետում «BF 020450» տառերը և թվերը փոխարինել «BF 020451» տառերով և թվերով.
11) հանել 24-րդ, 30-րդ, 39-40-րդ, 43-45-րդ, 47-54-րդ, 83-րդ, 86-95-րդ կետերը.
12) 68-րդ կետում «1988» թիվը փոխարինել «1989» թվով, իսկ «Նույնացման համարը» սյունակում լրացնել «թափքի համարը՝ 1271214, շարժիչը՝ 86598» բառերով և թվերով.
13) 82-րդ կետում «1995» թիվը փոխարինել «1993» թվով.
14 ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 96-րդ և 97-րդ կետերով.
« |
|
»: |
3․ Որոշման N 3 հավելվածով հաստատված ցանկում՝
1) 3-րդ կետի «Նույնացման համարը» սյունակում «Թափքի համարը՝ 20142» բառերը և թվերը փոխարինել «0122» թվերով.
2) 4-րդ կետում «ԳԱԶ 322132» բառը և թիվը փոխարինել «ԳԱԶ 322132-418» բառով և թվերով.
3) 5-րդ կետում «Իժ-271501-014» բառը և թվերը փոխարինել «Իժ-27151» բառով և թվերով.
4) 6-րդ կետի «Սկզբնական արժեքը» սյունակում «10 914 000,0» թվերը փոխարինել «1 914 000» թվերով.
5) 11-րդ կետում «782 LL 36» տառերը և թվերը փոխարինել «786 LL 36» տառերով և թվերով.
6) 12-րդ կետի «Նույնացման համարը» սյունակում «Առանց թափքի համարի» բառերը փոխարինել «Հենասարքի համարը՝ 0089933» և «շարժիչի համարը՝ 40260F0066413» բառերով և թվերով.
7) որոշման N 3 հավելվածով հաստատված ցանկից հանել 2-րդ, 15-21-րդ, 26-րդ, 28-րդ, 32-րդ, 35-57-րդ, 60-րդ, 65-66-րդ, 68-69-րդ, 71-73-րդ, 76-82-րդ, 84-85-րդ, 95-րդ, 101-րդ, 103-րդ, 111-րդ, 113-117-րդ, 119-րդ, 123-126-րդ, 128-րդ, 133-րդ, 139-143-րդ կետերը.
8) 59-րդ կետի «Նույնացման համարը» սյունակը լրացնել «Թափքի համարը՝ 0800166/6» բառերով և թվերով.
9) 64-րդ կետի «Մակնիշը» սյունակում «689» թիվը փոխարինել «698» թվով.
10) 67-րդ կետի «Նույնացման համարը» սյունակը լրացնել «Հենասարքը՝ 1135850» բառով և թվով.
11) 70-րդ կետում «GAZ» բառը փոխարինել «ԳԱԶ 3110-101» բառով և թվերով,
12) 74-րդ կետում «243 LL 60» տառերը և թվերը փոխարինել «301 UL 52» տառերով և թվերով, իսկ «Նույնացման համարը» սյունակում լրացնել «Թափքի համարը՝ 0208513, Շարժիչը՝ Ա/Հ» բառերով.
13) 112-րդ կետի «Նույնացման համարը» սյունակում «բացակայում է» բառը փոխարինել «Թափքի համարը՝ 0151228, շարժիչը՝ 40260FX0132227» բառերով և թվերով.
14) 121-րդ կետում «VAZ2121x4» բառերը և թվերը փոխարինել «VAZ 21214» բառով և թվերով.
15) 130-րդ կետում «Գազել-322174» բառը և թիվը փոխարինել «GAZ 322174» բառով և թվով.
16) 136-րդ կետում «Գազել-32214» բառը և թիվը փոխարինել «GAZ 32213» բառով և թվով.
17) 137-րդ կետի «Նույնացման համարը» սյունակը լրացնել «Հենասարքի համարը՝ 1073149» և «Շարժիչը՝ 0062649» բառերով և թվերով։
4․ Որոշման 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերից հանել «երկամսյա ժամկետում» բառերը։
5․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում ներառված համապատասխան պետական կառավարման մարմինների ղեկավարների, փակ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների հետ համատեղ ապահովել որոշման 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքների կատարումը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |