ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 914-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 624-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ` 07610657) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 3-ի «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 624-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «2ԼԵՅԿՍ ՌԵԶՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 09209297) 2024 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված՝ N ԿԲՀ-ԴԱՊ- ԳՀԱՊՁԲ-24/12 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արտահագուստի ձեռքբերում` 1,488,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՎԻՆՆԵՐ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01032965) 2024 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված՝ N ԿԲՀ-ԴԱՊ- ԳՀԱՊՁԲ-24/13 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է լամինատե հատակների ձեռքբերում` 1,775,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Քոմփ Պրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00224917) 2024 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված՝ N ԿԲՀ-ԴԱՊ-ԳՀԱՊՁԲ- 24/14 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է չորս պրոցեսորի, երկու համակարգչային մոնիթորի, հինգ բազմաֆունկցիոնալ տպիչ սարքի և երկու լազերային տպիչի ձեռքբերում` 1,473,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
27.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
