ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 794-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշման N 2 հավելվածի 15-րդ կետով՝
1. Մասնավոր նախաձեռնությամբ ներդրումային ծրագրերի և դրանց իրականացման ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծմանն ուղղված քննարկումների համակարգման և մշտադիտարկման, ինչպես նաև ներդրումների ներգրավմանը և խթանմանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ներդաշնակեցմանն ուղղված քննարկումների իրականացման նպատակով ստեղծել ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված ներդրումային ծրագրերը ներկայացվում են հանձնաժողովի քննարկմանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով։
3. Սահմանել, որ հանձնաժողովն իր կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան ամփոփ տեղեկատվություն է հրապարակում www.gov.am կայքում մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը:
4. Սահմանել, որ հանձնաժողովի աշխատակարգը հաստատում է հանձնաժողովն առաջին նիստի ընթացքում։
5. Հանձնաժողովի անդամներին՝
1) հանձնաժողովի աշխատակարգով սահմանված կարգով ապահովել մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին․
2) հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել ներդրումների ոլորտի կարգավորմանն ուղղված և համակարգային խնդիր պարունակող իրավական ակտերի նախագծերը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետիN 794-Ա որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ փոխվարչապետ` համապատասխան ոլորտը համակարգող (հանձնաժողովի նախագահ)
Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
ՀՀ ֆինանսների նախարար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (առանց քվեարկության իրավունքի)
«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ` հանձնաժողովի քարտուղար՝ առանց քվեարկության իրավունքի)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
06.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |