ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2024 թվականի N 1254-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6) բանկը լիազոր մարմնին տրամադրում է հետվճարի շրջանակներում տվյալ ամսում կենսաթոշակառուների կողմից կատարված անկանխիկ գնումների և վճարումների գործարքների ծավալների վերաբերյալ տվյալները՝ մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը։ Նշված ժամանակահատվածում 1-ից ավելի անգամ տվյալներ տրամադրելու դեպքում հիմք է ընդունվում վերջինը։ Ընդ որում, յուրաքանչյուր անգամ տրամադրվում են ամբողջական տվյալներ։ Բանկային հաշիվը փակված լինելու կամ տեխնիկական պատճառներով գումարը հաշվին չփոխանցելու դեպքում շահառուի դիմումի հիման վրա հետվճարը վճարում է տվյալ բանկը՝ իր սահմանած եղանակով (կանխիկ կամ անկանխիկ): Այս դեպքում հետվճարը բանկին փոխանցելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում շահառուին չվճարվելու դեպքում բանկը գումարը վերադարձնում է պետական բյուջե։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է այդ օրվան հաջորդող ամսվա 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների (կատարած անկանխիկ վճարումների) վրա։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
09.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2024 թվական: