ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-111-Ն-41 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 5-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/անչափահասների վարույթներ/» բառերը,
2) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 34-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ վարույթներ/» բառերը,
3) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
« |
|
», |
4) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «Ընդհանուրը՝» տողի «12» թիվը փոխարինել «13» թվով,
5) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
« |
|
», |
6) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «Ընդհանուրը՝» տողի «13» թիվը փոխարինել «14» թվով,
7) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
« |
|
», |
8) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «Ընդհանուրը՝» տողի «13» թիվը փոխարինել «14» թվով,
9) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
« |
|
», |
10) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «Ընդհանուրը՝» տողի «10» թիվը փոխարինել «11» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող |
Կ. Թումանյան |
2024 թ. նոյեմբերի 26 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2024 թվական: