Գլխավոր տեղեկություն
Համար
N 895-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.07.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.07.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2019 թվականի N 895-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1030-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)» բառերով.

2) «Տ. Խաչատրյան-ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)» բառերից հետո լրացնել «Ա. Թորոսյան-ՀՀ առողջապահության նախարար» բառերով.

3) «Ա. Բաբայան-ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա․ Ավանեսյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 613-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «ՀՀ շրջակա միջավայրի նախարար (խորհրդի նախագահ)» բառերով.

2) «Հ. Վարդանյան-ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող» բառերը փոխարինել «Ս. Պապիկյան-ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար» բառերով.

3) «Ա. Բաբայան-ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա․ Ավանեսյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով.

4) «Վ. Քոչարյան» բառերը փոխարինել «Տ. Խաչիկյան» բառերով.

5) «Ա. Հովհաննիսյան-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գ․ Բալումյան-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշման հավելվածում «Ա. Բաբայան-ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա․ Ավանեսյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1239-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով.

2) «Ա. Բաբայան-ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա․ Ավանեսյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Հ. Վարդանյան-ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող» բառերը փոխարինել «Ս. Պապիկյան-ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար» բառերով.

2) «Հ. Արշակյան-ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար» բառերը հանել.

3) «Ա. Բաբայան-ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա․ Ավանեսյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) «Գ. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Տ. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ) բառերով.»ուղղ. բառերով.

2) «Տ. Խաչատրյան-ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)» բառերից հետո լրացնել «Ա. Թորոսյան-ՀՀ առողջապահության նախարար» բառերով.

3) «Ա. Բաբայան-ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Տ. Գաբրիելյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով.

4) «Դ. Պիպոյան-ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ․ Բեգլարյան-ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար (համաձայնությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 8

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան