ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
27 մայիսի 2019 թվականի |
թիվ 71-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարձրացնել հիմնական տնտեսական նորմատիվների՝ ապահովագրական գործունեության ռիսկայնությունը զսպելու ունակությունը, ինչպես նաև համապատասխանեցնել ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները միջազգային լավագույն փորձին,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, 58-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգի 2-րդ կետի 15-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
2) Կանոնակարգը 3.1 կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2 կետով.
«3.2 Օտարերկրյա ապահովագրական ընկերությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ տարածվում են սույն կանոնակարգով ապահովագրական ընկերությունների համար սահմանված հիմնական տնտեսական նորմատիվները՝ ընդհանուր կապիտալի մեծություն համարելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի 34-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված ավանդը:»,
3) Կանոնակարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն կանոնակարգի գլուխ 3-ի համաձայն հաշվարկված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի (Ն1.1 նորմատիվ) նվազագույն սահմանաչափը սահմանվում է 1:»,
4) Կանոնակարգի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
5) Կանոնակարգի 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ
15. Ապահովագրական ընկերության համար ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվը (Ն1.1) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԸԿ | ||
Ն1.1 | = | ------ |
ՆԿ |
ՆԿ = max(ՆԿհաշվարկային, ՆԿբացարձակ)
ՆԿհաշվարկային = min(max(ՆԿգծային; 0.25 * ՊԿ); 0.45 * ՊԿ)
որտեղ`
ԸԿ - |
ընդհանուր կապիտալի մեծություն՝ հաշվետու ամսվա միջին օրական մեծությամբ (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին)` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի, |
ՆԿ - |
hաշվետու ամսվա համար սույն գլխի համաձայն հաշվարկված նվազագույն կապիտալի մեծություն, |
ՆԿբացարձակ - |
նվազագույն կապիտալի բացարձակ մեծություն, որը որոշվում է սույն կանոնակարգի 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերի համաձայն, |
ՆԿհաշվարկային - |
hաշվետու ամսվա համար հաշվարկված նվազագույն կապիտալի հաշվարկային մեծություն, որը հաշվարկվում է սույն գլխի համաձայն, |
ՆԿգծային - |
hաշվետու ամսվա համար գծային մեթոդով հաշվարկվող կապիտալի նվազագույն մեծություն, որը ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների դեպքում հաշվարկվում է սույն կանոնակարգի 19-րդ կետի համաձայն, իսկ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների դեպքում՝ սույն կանոնակարգի 20-րդ կետի համաձայն, |
ՊԿ - |
հաշվետու ամսվա համար սույն կանոնակարգի 23-րդ կետի համաձայն հաշվարկված պահանջվող կապիտալի մեծություն: |
16. Ապահովագրական ընկերության նվազագույն կապիտալի բացարձակ մեծությունը (ՆԿբացարձակ) որոշվում է հետևյալ կերպ`
1) մեկ միլիարդ (1 000 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «1-9»-րդ, «16-18»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,
2) մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար, եթե ապահովագրական ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «10-15»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,
3) մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «1-6»-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,
4) մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա:
17. Միաժամանակ մի քանի դասերով ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ՆԿբացարձակ մեծությունը սահմանվում է տվյալ դասերի համար սույն կանոնակարգի 16-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 4-րդ ենթակետերում սահմանված չափերից առավելագույնը:
18. Օտարերկրյա ապահովագրական ընկերությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի համար ՆԿբացարձակ մեծությունը սահմանվում է ՀՀ ԿԲ խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի 34-րդ կետի 12-րդ ենթակետով սահմանված մեծությունների չափով:
19. Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար գծային մեթոդով հաշվարկվող կապիտալի նվազագույն մեծությունը (ՆԿգծային) հաշվարկվում է հետևյալ բանաձևի համաձայն՝
ՆԿգծային = ∑i (Գտպi * ՏՊi + Գաi * Աi ), որտեղ
ՏՊi |
i-րդ ապահովագրության դասի գծով հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ձևավորված տեխնիկական պահուստների մեծություն՝ նվազեցված այդ պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով, |
Աi |
i-րդ ապահովագրության դասի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում հաշվեգրված համախառն ապահովագրավճարների մեծություն՝ նվազեցված այդ գումարներում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով, |
Գտպi , Գաi |
Գտպi և Գաi գործակիցներն ապահովագրության յուրաքանչյուր դասի համար սահմանվում են հետևյալ աղյուսակի համաձայն՝ |
Ապահովագրության դասեր |
Գտպi |
Գաi |
Առողջության ապահովագրություն |
0.089 |
0.066 |
Դժբախտ պատահարներից ապահովագրություն |
0.119 |
0.080 |
Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
0.085 |
0.094 |
Ցամաքային և երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն |
0.075 |
0.075 |
Օդանավերի, ջրային փոխադրամիջոցների, փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն, օդանավերի և ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
0.103 |
0.140 |
Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն, գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն |
0.094 |
0.075 |
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն |
0.103 |
0.131 |
Վարկի ապահովագրություն, երաշխիքի տրամադրում |
0.177 |
0.113 |
Դատական և արտադատական ծախսերի ապահովագրություն |
0.113 |
0.066 |
Աջակցության ապահովագրություն |
0.186 |
0.085 |
Ֆինանսական վնասների ապահովագրություն |
0.186 |
0.122 |
20. Կյանքի ապահովագրություն իրականացնող ընկերությունների համար գծային մեթոդով հաշվարկվող կապիտալի նվազագույն մեծությունը (ՆԿգծային) հաշվարկվում է հետևյալ բանաձևի համաձայն՝
ՆԿգծային = 0.037 * ՏՊկյանք + 0.0007 * ՌԿ, որտեղ
ՏՊկյանք |
Կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ձևավորված տեխնիկական պահուստների մեծություն՝ նվազեցված այդ պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով, |
ՌԿ |
Հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ սույն կանոնակարգի Հավելված 7-ի համաձայն հաշվարկված ռիսկային կապիտալի մեծություն՝ նվազեցրած այդ գումարում վերաապահովագրողի մասնակցության չափով:», |
6) Կանոնակարգի 21-րդ և 22-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,
7) Կանոնակարգի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Ապահովագրական ընկերության համար կապիտալի համարժեքության նորմատիվը (Ն1.2) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԸԿ | ||
Ն1.2 | = | ------ |
ՊԿ |
__________________ | ||
ՊԿ =ՊԿգործ + | √∑ij Կորij * ՊԿi * ՊԿj , | որտեղ |
ԸԿ - |
ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծություն հաշվետու ամսվա միջին օրական մեծությամբ (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին)` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի, | ||||||||||
ՊԿ - |
հաշվետու ամսվա համար սույն գլխի համաձայն հաշվարկված պահանջվող կապիտալի մեծություն, | ||||||||||
ՊԿգործ - |
գործառնական ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն՝ հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի, | ||||||||||
ՊԿi ՊԿj |
Պահանջվող կապիտալի մեծություններ հետևյալ i, j ռիսկերի համար՝
| ||||||||||
Կորij - |
ՊԿi և ՊԿj մեծությունների միջև կորելյացիայի գործակիցներ՝ ըստ ստորև աղյուսակի. |
|
», |
8) Կանոնակարգի 27-րդ կետում.
ա. «830% ռիսկի կշռին» բառերը փոխարինել «830% և 800% ռիսկի կշիռներին» բառերով,
բ. «սույն կանոնակարգի գլուխ 3-ի» բառերը փոխարինել «սույն կանոնակարգի Հավելված 1-ի» բառերով,
9) Կանոնակարգը 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1, 28.2 և 28.3 կետերով.
«28.1. Երկրաշարժի ռիսկի դեպքում Ն3 նորմատիվի Պ տարրը առանձին տարածքային խմբում գտնվող և երկրաշարժի ռիսկից ապահովագրված բոլոր օբյեկտներից յուրաքանչյուրի ապահովագրական արժեքի 15%-ի միաժամանակյա վնասման դեպքում ապահովագրական ընկերության պարտավորության չափն է՝ նվազեցված վնասման այս սցենարի դեպքում սույն կանոնակարգի 27-րդ և 27.2-րդ կետերով սահմանված պայմաններին բավարարող վերաապահովագրողի պարտավորության չափով:
Սույն կետի իմաստով առանձին տարածքային խմբերն են՝
Խումբ 1 - Երևան
Խումբ 2 - Արարատ, Արմավիր, Արագածոտն, Վայոց ձոր
Խումբ 3 - Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք
Խումբ 4 - Կոտայք
Խումբ 5 - Սյունիք
Խումբ 6 – Արցախ
Խումբ 7 - այլ:
28.2. Եթե ապահովագրության օբյեկտը միաժամանակ գտնվում է սույն կանոնակարգի 28.1-րդ կետով սահմանված 1-ից ավել տարածքային խմբերում, ապա Ն3 նորմատիվի հաշվարկման ժամանակ պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքով՝
1) եթե հնարավոր է ապահովագրական ընկերության պատասխանատվության չափը տվյալ օբյեկտի մասով ապահովագրության պայմանագրի դրույթներին համապատասխան տարանջատել ըստ տարածքային խմբերի, ապա նորմատիվի հաշվարկման ժամանակ տվյալ օբյեկտի մասով ընկերության պատասխանատվության չափը համապատասխանորեն բաշխվում է ըստ տարածքային խմբերի,
2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված տարանջատման անհնարինության դեպքում տվյալ օբյեկտը ընդգրկվում է այն տարածքային միավորում, որտեղ գտնվում է ապահովագրված ռիսկերի գերակշիռ մասը:
28.3. Եթե ապահովագրության օբյեկտը ապահովագրված է երկրաշարժի ռիսկից, ապա տվյալ օբյեկտի գծով Ն3 նորմատիվի Պ տարրը հաշվարկվում է ինչպես սույն կանոնակարգի 28.1-րդ, այնպես էլ 27-րդ կետերի համաձայն (27-րդ կետի կիրառման դեպքում երկրաշարժի ռիսկի հիմքով ապահովագրության օբյեկտների փոխկապակցվածությունը չի դիտարկվում):»,
10) Կանոնակարգի 35-րդ կետում և գլուխ 8.1-ում բոլոր «սույն կանոնակարգի գլուխ 3-ի» բառերը փոխարինել «սույն կանոնակարգի Հավելված 1-ի» բառերով,
11) Կանոնակարգի 9-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել,
12) Կանոնակարգի Հավելված 2-ում.
ա. հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿ»,
բ. Գլուխ 1-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՌԻՍԿԻ ԿՇԻՌՆԵՐԸ»,
գ. 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿվարկային) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.
Ն ∑i=1 ՊԿվարկայինi |
|||
ՊԿվարկային | = |
------------------- |
+ ՆԷ, |
Ն |
ՊԿվարկայինi = ∑j 0.12 * Աj * Ռj
որտեղ`
ՊԿվարկայինi |
վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն` ըստ հաշվետու ամսվա օրերի (i), |
Ն - |
հաշվետու ամսվա օրերի քանակ, |
Աj - |
ապահովագրական ընկերության ակտիվների (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալից), արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների հանրագումար` խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների (j): Աj տարրի հաշվարկը արտահաշվեկշռային պայմանական պարտավորությունների և արտահաշվեկշռային ածանցյալ գործիքների գծով իրականացվում է սույն հավելվածի գլուխ 2-ի համաձայն: Ընդ որում, վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի հաշվարկում ապահովագրական ընկերությունները կարող են կիրառել սույն հավելվածի գլուխ 3-ով սահմանված վարկային ռիսկի զսպման մեխանիզմները (այսուհետ՝ ՎՌԶՄ), |
Ռj - |
համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներ, |
ՆԷ - |
սույն հավելվածի 2-րդ կետի համաձայն հաշվարկված վերաապահովագրության արդյունքում անդերռայթինգի ռիսկի նվազեցման էֆեկտ՝ հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ: |
2. Վերաապահովագրության արդյունքում անդերռայթինգի ռիսկի նվազեցման էֆեկտը (ՆԷ) հաշվարկվում է հետևյալ բանաձևի համաձայն՝
ՆԷ = ∑k 0.25 * ՆԷk * Ռk
ՆԷk=
հիպ
ՊԿk
– ՊԿանդերռայթինգ
ՊԿանդերռայթինգ = ∑ij Կորij * ՊԿi * ՊԿj
որտեղ
k |
հաշվետու ամսվա համար սույն կանոնակարգի համաձայն աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալի հաշվարկում ընդգրկված k-րդ վերաապահովագրող, | |||||||||||||||||||||||||||||||
ՆԷk |
k-րդ վերաապահովագրողի հետ կնքված պայմանագրի/պայմանագրերի արդյունքում անդերռայթինգի ռիսկի նվազեցման էֆեկտ, | |||||||||||||||||||||||||||||||
Ռk |
k-րդ վերաապահովագրողի ռիսկի գործակից՝ համաձայն ստորև աղյուսակի՝
| |||||||||||||||||||||||||||||||
ՊԿանդերռայթինգ |
հաշվետու ամսվա համար սույն կետի համաձայն հաշվարկվող անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն՝ հաշվի առնելով վերաապահովագրության ծավալները, | |||||||||||||||||||||||||||||||
∑Կորij * ՊԿi * ՊԿj ij |
սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված մեծություններ, որտեղ ՊԿi ՊԿj–ն ներառում են միայն ոչ կյանքի անդերռայթինգի, առողջության անդերռայթինգի և կյանքի անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունները, | |||||||||||||||||||||||||||||||
հիպ ՊԿk |
հաշվետու ամսվա համար սույն կետի համաձայն հաշվարկվող անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն՝ առանց հաշվի առնելու k-րդ վերաապահովագրողի հետ կնքված վերաապահովագրության պայմանագիրը/պայմանագրերը:», |
դ. 3-րդ կետում «Ապահովագրական ընկերության վարկային ռիսկի հաշվարկում» բառերը փոխարինել «Վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում» բառերով, իսկ «Ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում օգտագործվող ռիսկի կշիռների աղյուսակ» բառերը՝ «Վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում օգտագործվող ռիսկի կշիռների աղյուսակ» բառերով,
ե. 4-րդ, 9-րդ, 15-րդ, 15.1-րդ, 15.2-րդ, 17-րդ կետերում, 8-րդ կետի 1-ին և 6-րդ ենթակետերում «վարկային ռիսկի հաշվարկում» բառերը փոխարինել «Վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում» բառերով,
զ. 8.1-րդ և 15-րդ կետերում «Վարկային ռիսկի հաշվարկման» բառերը փոխարինել «Վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկման» բառերով,
է. 12-րդ կետում «ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում» բառերը փոխարինել «վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկում» բառերով,
ը. Գլուխ 4-ի վերնագրում «Վարկային ռիսկի հաշվարկի» բառերը փոխարինել «Վարկային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկի» բառերով,
13) Կանոնակարգի Հավելված 1-ը, Հավելված 3-ը, Հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի, Հավելված 2-ի, Հավելված 3-ի,
14) Կանոնակարգը լրացնել Հավելված 5-ով, Հավելված 6-ով և Հավելված 7-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 4-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ին:
3. Սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետով լրացվող Կանոնակարգի 28.1-րդ կետում սահմանված 15%-ի փոխարեն կիրառվում են ստորև նշված գործակիցները՝ ըստ սահմանված ժամանակացույցի՝
Կիրառման ժամանակահատված |
Գործակից |
2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ |
5% |
2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ |
10% |
2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ |
15% |
4. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնքված կամ երկարաձգված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների այն պայմանագրերը, որոնցով ներգրավված փոխառությունները չեն համապատասխանում սույն որոշմամբ երկարաժամկետ ստորադաս փոխառությունների նկատմամբ սահմանված պահանջներին, և որոնք 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընդգրկված են ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում` ենթակա են նվազեցման՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի.
Ամսաթիվ |
Մինչև 01/01/2021 կնքված կամ երկարաձգված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների հետագա ընդգրկումը ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում` արտահայտված 01/01/2021 թվականի դրությամբ դրանց` ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկված գումարի նկատմամբ տոկոսով |
01/01/2021 |
50% |
01/01/2022 |
0% |
5. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը տեղաբաշխված արտոնյալ բաժնետոմսերը, որոնք չեն համապատասխանում սույն որոշմամբ արտոնյալ բաժնետոմսերի նկատմամբ սահմանված պահանջներին, և որոնք 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընդգրկված են ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում` ենթակա են նվազեցման՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի.
Ամսաթիվ |
Մինչև 01/01/2021 տեղաբաշխված արտոնյալ բաժնետոմսերի ընդգրկումը ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում` արտահայտված 01/01/2021 թվականի դրությամբ դրանց` ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկված գումարի նկատմամբ տոկոսով |
01/01/2021 |
50% |
01/01/2022 |
0% |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2019 թ. հունիսի 4 Երևան |
Հավելված 1 Հաստատված էՀՀ ԿԲ խորհրդի մայիսի 27-ի թիվ 71-Ն որոշմամբ |
«Հավելված 1 «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված Կանոնակարգ 3/02-ի |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿ
1. Ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալը (ԸԿ) հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է` համապատասխան նվազեցումները կատարելուց հետո: Ընդ որում, նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն հավելվածի համաձայն կատարվող նվազեցումներից հետո) առավելագույնը 50 տոկոսի չափով, բացառությամբ Ն1.1 նորմատիվի մեծությունը հաշվարկելիս, որի դեպքում լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն հավելվածի համաձայն կատարվող նվազեցումներից հետո) առավելագույնը 25 տոկոսի չափով:
2. Հիմնական կապիտալը սույն կետով սահմանված հետևյալ տարրերի և հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի տարբերությունն է.
1) ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայերի (այսուհետ՝ սովորական բաժնետոմս) անվանական արժեք՝ գումարած սովորական բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցրած զեղչ: Ընդ որում, սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցվում է ապահովագրական ընկերության կողմից թողարկված այն սովորական բաժնետոմսերի անվանական արժեքի չափով, որոնք
ա. հետ են գնվել ապահովագրական ընկերության կողմից, եթե արդեն իսկ չեն նվազեցվում սովորական բաժնետոմսերի անվանական արժեքից` կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն, կամ
բ. ձեռք են բերվել այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնցում ապահովագրական ընկերությունը հանդիսանում է նշանակալից մասնակից, կամ ձեռք են բերվել ապահովագրական ընկերության անուղղակի ֆինանսավորմամբ, կամ
գ. ապահովագրական ընկերությունը, որևէ իրավաբանական փաստաթղթի հիման վրա, պարտավոր է կամ կարող է պարտավորվել ձեռք բերել հետագայում (բացառությամբ՝ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր հետգնման դեպքերի), կամ
դ. ապահովված են ապահովագրական ընկերության հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, կամ որոնց սեփականատերերը տնտեսապես կամ իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում են հայտնվում այն բանի արդյունքում, որ նրանց՝ սովորական բաժնետոմսի նկատմամբ սեփականության իրավունքից բխող պահանջը, կանոնադրության համաձայն կամ որևէ այլ կերպ ենթակա է բավարարման ավելի շուտ, քան օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը:
2) ապահովագրական ընկերության կորուստները ծածկելու նպատակով օրենքի հիման վրա ստեղծված պահուստային հիմնադրամ կամ այլ ֆոնդ (այսուհետ՝ գլխավոր պահուստ),
3) չբաշխված շահույթ (վնաս)` նվազեցված հաշվային պլանի 52-րդ բաժնում հաշվառվող միջանկյալ շահաբաժինների չափով (այսուհետ` չբաշխված շահույթ): Ընդ որում, ապահովագրական ընկերության չբաշխված շահույթը ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառվում է ամբողջությամբ վճարված սովորական բաժնետոմսերի և սույն հավելվածի Ենթահավելված 1.1-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքների՝ գումարած բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցված զեղչ, առավելագույնը 150 տոկոսի չափով,
4) սույն հավելվածի Ենթահավելված 1.1-ի բոլոր պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեք՝ գումարած արտոնյալ բաժնետոմսերից էմիսիոն եկամուտ և նվազեցված զեղչ: Ընդ որում, արտոնյալ բաժնետոմսերը նվազեցվում են սույն հավելվածի Ենթահավելված 1.1-ի բոլոր պահանջներին բավարարող այն արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքի չափով, որոնք
ա. հետ են գնվել ապահովագրական ընկերության կողմից, եթե արդեն իսկ չեն նվազեցվում սովորական բաժնետոմսերի անվանական արժեքից կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն, կամ
բ. ձեռք են բերվել այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնցում ապահովագրական ընկերությունը հանդիսանում է նշանակալից մասնակից, կամ ձեռք են բերվել ապահովագրական ընկերության անուղղակի ֆինանսավորմամբ, կամ
գ. ապահովագրական ընկերությունը, որևէ իրավաբանական փաստաթղթի հիման վրա, պարտավոր է կամ կարող է պարտավորվել ձեռք բերել հետագայում (բացառությամբ՝ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր հետգնման դեպքերի), կամ
դ. ապահովված են ապահովագրական ընկերության հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, կամ որոնց սեփականատերերը տնտեսապես կամ իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում են հայտնվում այն բանի արդյունքում, որ նրանց՝ սովորական բաժնետոմսի նկատմամբ սեփականության իրավունքից բխող պահանջը, կանոնադրության համաձայն կամ որևէ այլ կերպ ենթակա է բավարարման ավելի շուտ, քան օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը:
3. Հիմնական կապիտալի մեծությունը նվազեցվում է.
1) ապահովագրական ընկերության կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով: Ընդ որում, սույն պարբերության իմաստով՝ երկարաժամկետ ստորադաս փոխառություն է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այն ստորադաս փոխառությունը, որը տրամադրվել է առնվազն հինգ տարի ժամկետով,
2) ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ շահագործումից դուրս գտնվող), ինչպես նաև ոչ նյութական ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով, բացառությամբ՝ ապահովագրական գործունեության համար օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների հաշվեկշռային արժեքի,
3) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող, ապահովագրական գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների (ներառյալ գրավի տնօրինումից, սուբրոգացիայից և այլ պահանջներից առաջացած սեփականացված նյութական ակտիվների, այդ թվում` շահագործումից դուրս գտնվող) հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվներն օրենքով սահմանված կարգով ապահովագրական ընկերության սեփականությունը համարվելու յոթերորդ ամսվանից սկսած,
4) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և նրա գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների) հաշվեկշռային արժեքի` հիմնական կապիտալի հաշվարկային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Ընդ որում, նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքը հավասար է սույն հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված մեծությանը,
5) ապահովագրական ընկերության կողմից վարձակալված կամ անհատույց օգտագործման պայմանագրով օգտագործվող հիմնական միջոցների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդի չափով,
6) ֆիզիկական անձանց տրամադրված փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով,
7) ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-10-րդ ենթակետերով նախատեսված գործառնություններ իրականացնող անձանց կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով, եթե.
ա. կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 5 տոկոսը կամ ավելին, կամ
բ. բոլոր անձանց (այդ թվում՝ սույն կետի 8-րդ ենթակետում նշված անձանց) կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվարկային մեծության (նվազեցրած սույն կետի 1-6-րդ ենթակետերում նշված տարրերը) 10 տոկոսը: Ընդ որում, սույն պարբերության պահանջին բավարարող ներդրումները նվազեցվում են հիմնական կապիտալի մեծությունից, եթե այդ ներդրումներն արդեն իսկ չեն նվազեցվել սույն կետի «ա» պարբերության համաձայն:
Բացառություն են կազմում այն ներդրումները, որոնց արդյունքում ապահովագրական ընկերությունը ձեռք է բերում սույն ենթակետում նշված կազմակերպության կապիտալում 100 տոկոս մասնակցություն՝ պայմանով, որ ներդրումը կատարվել է այդ կազմակերպությունը հետագայում լուծարելու կամ ապահովագրական ընկերությանը միացնելու նպատակով, և Կենտրոնական բանկը տեղեկացվել է այդ նպատակի մասին: Այդ ներդրումները չեն նվազեցվում ներդրումը կատարելու պահից 6 ամսվա ընթացքում,
8) սույն կետի 7-րդ ենթակետում նշված կազմակերպություններից տարբեր այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների հաշվեկշռային արժեքի և սույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված մեծությունների տարբերություններից առավելագույնի չափով, եթե.
ա. կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 5 տոկոսը կամ ավելին, կամ
բ. եթե բոլոր անձանց (այդ թվում՝ սույն կետի 7-րդ ենթակետում նշված անձանց) կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվարկային մեծության (նվազեցրած սույն կետի 1-6-րդ ենթակետերում նշված տարրերը) 10 տոկոսը: Ընդ որում, սույն պարբերության պահանջին բավարարող ներդրումները նվազեցվում են հիմնական կապիտալի մեծությունից, եթե այդ ներդրումներն արդեն իսկ չեն նվազեցվել սույն կետի «ա» պարբերության համաձայն:
9) այլ կազմակերպություններում կատարված փոխադարձ ներդրումների դեպքում ապահովագրական ընկերության կապիտալում կատարված ներդրման հաշվեկշռային արժեքի չափով, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով՝ այդ ներդրումը կատարվել է ապահովագրական ընկերության կապիտալն արհեստականորեն մեծացնելու նպատակով: Սույն պարբերության իմաստով՝ փոխադարձ է համարվում այն ներդրումը, որի արդյունքում ապահովագրական ընկերությունը կամ այն կազմակերպությունը, որի կապիտալում ապահովագրական ընկերությունն ունի նշանակալից մասնակցություն (այսուհետ՝ սույն պարբերությունում` ապահովագրական ընկերություն), մասնակցություն է ձեռք բերում մեկ այլ անձի կամ այն կազմակերպության կապիտալում, որում այդ անձն ունի նշանակալից մասնակցություն, և վերջինս (վերջինիս նշանակալից մասնակիցը) իր հերթին մասնակցություն ունի (ունեն) ապահովագրական ընկերության կապիտալում:
4. Հիմնական կապիտալի հաշվարկային մեծությունը սույն հավելվածի 2-րդ կետի 1-4 ենթակետերում նշված մեծությունների հանրագումարն է` հաշվի առնելով այդ ենթակետերում նշված նվազեցումները և սահմանափակումները:
5. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է հետևյալ տարրերի հանրագումարից.
1) ապահովագրական ընկերության կողմից ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններ՝ հաշվեկշռային արժեքով: Սույն գլխի իմաստով (բացառությամբ սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի)՝ ստորադաս փոխառություն է համարվում այն փոխառությունը, որը բավարարում է սույն հավելվածի Ենթահավելված 1.2-ի բոլոր պայմաններին միաժամանակ: Ընդ որում, ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառման առումով երկարաժամկետ ստորադաս փոխառություններն ունեն առաջնահերթություն՝ լրացուցիչ կապիտալի այլ տարրերի նկատմամբ, բացառությամբ արտոնյալ բաժնետոմսերի: Ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից նվազեցվում են դրանց սկզբնական արժեքի քսան տոկոսի չափով,
2) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատումից փոփոխություն՝ հաշվեկշռային արժեքով՝ ոչ ավելի, քան ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվարկային արժեքի 25 տոկոսի և ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող ու ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի տարբերության չափը: Եթե նշված տարբերությունը բացասական մեծություն է, ապա ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական ընկերության գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատումից փոփոխությունը չի ներառվում լրացուցիչ կապիտալի հաշվարկում: Նշվածը արտահայտվում է ստորև ներկայացված բանաձևով.
min(ՎՓՀ, (ՀԿ * 0.25 – ՆԱՀԿ)), եթե (ՀԿ * 0.25 – ՆԱՀԿ) ≥ 0 | |
ՎՓ= | |
0, եթե (ՀԿ * 0.25 – ՆԱՀԿ) < 0 |
որտեղ՝
ՎՓ - |
լրացուցիչ կապիտալի հաշվարկում ներառվող՝ ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատումից փոփոխությունն է, |
ՎՓՀ - |
ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատումից փոփոխության հաշվեկշռային մեծությունն է, |
ՀԿ - |
ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվարկային մեծությունն է, |
ՆԱՀԿ - |
ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքն է, որը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի, կապիտալ ներդրումների և վերագնահատումից օգուտների հանրագումարին` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, վերագնահատումից կորուստների և արժեզրկումից կորուստների չափով, |
3) Կենտրոնական բանկի համապատասխան նորմատիվ իրավական ակտերի համաձայն հաշվարկված հավասարակշռման պահուստ՝ հաշվեկշռային արժեքով,
4) օտարերկրյա ստորաբաժանման ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկման արդյունքում առաջացող օգուտներից և վնասներից՝ հաշվեկշռային արժեքով,
5) հաշվային պլանի 54-րդ բաժնում հաշվառվող այլ համապարփակ եկամտի այլ տարրերից՝ հաշվեկշռային արժեքով:
6. Լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում ապահովագրական գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող նյութական և ոչ նյութական ակտիվների` այլ համապարփակ եկամտի տարր հանդիսացող վերագնահատումից փոփոխությունները, օգուտները և վնասները:
7. Սույն կանոնակարգի իմաստով՝ ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ են համարվում այն ակտիվները, որոնք օգտագործվում են ապահովագրական գործունեության, ինչպես նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված գործառնությունների համար: Ընդ որում, ապահովագրական գործունեության համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ ապահովագրական ընկերությունը և դրա մասնաճյուղերն իրականացնում են ապահովագրական գործունեություն, ինչպես նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված գործառնություններ:
Ենթահավելված 1.1
ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԱՐՏՈՆՅԱԼ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. Արտոնյալ բաժնետոմսն ընդգրկվում է ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվարկում, եթե բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ.
1) այն ամբողջությամբ վճարված է և օրենքով սահմանված կարգով հաշվապահական հաշվեկշռում արտացոլվում է կանոնադրական կապիտալի «Արտոնյալ բաժնետոմսեր-անվանական արժեք» հաշվում.
2) ապահովագրական ընկերության լուծարման դեպքում արտոնյալ բաժնետիրոջ պահանջները (այդ թվում` շահութաբաժինների գծով) ենթակա են բավարարման ապահովագրական ընկերության մյուս բոլոր պահանջատերերի պահանջները բավարարվելուց հետո, բացառությամբ սովորական բաժնետերերի պահանջների.
3) ապահովված չէ ապահովագրական ընկերության հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, և (կամ) արտոնյալ բաժնետոմսի սեփականատերը տնտեսապես և (կամ) իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում չի հայտնվում այն բանի արդյունքում, որ նրա պահանջը, կանոնադրության համաձայն կամ որևէ այլ կերպ, ենթակա է բավարարման ավելի շուտ, քան ապահովագրական ընկերության լուծարման դեպքում օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը: Ընդ որում, արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջ պահանջը չի կարող հաշվանցվել (զուտացվել) արտոնյալ բաժնետոմսի սեփականատիրոջ` ապահովագրական ընկերության հանդեպ ունեցած այլ պարտավորությունների հետ.
4) թողարկված է անժամկետ.
5) արտոնյալ բաժնետոմսի գծով շահութաբաժինը՝ ամբողջությամբ կամ մասամբ, ենթակա չէ վճարման, եթե դա կհանգեցնի ապահովագրական ընկերության տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը կամ ապահովագրական ընկերության ֆինանսական վիճակի վատթարացմանը, ընդ որում`
ա. շահութաբաժնի լրիվ կամ մասնակի չվճարումը ենթակա չէ կուտակման և վճարման հետագայում,
բ. ապահովագրական ընկերության և արտոնյալ բաժնետիրոջ միջև որևէ իրավաբանական փաստաթղթով չի կարող նախատեսվել որևէ սահմանափակում ապահովագրական ընկերության համար շահութաբաժնի ամբողջական կամ մասնակի չվճարման դեպքում, ինչպես նաև որևէ իրավաբանական փաստաթղթով չի կարող նախատեսվել այդպիսի սահմանափակումներ նախատեսելու իրավունքի տրամադրում արտոնյալ բաժնետիրոջը, բացառությամբ, եթե սահմանափակումը վերաբերում է սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարմանը: Ընդ որում, սովորական բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարման՝ սույն պարբերությամբ նշված սահմանափակումը կարող է վերաբերել միայն այն ժամանակահատվածին, որի ընթացքում ամբողջությամբ կամ մասամբ չի վճարվել արտոնյալ բաժնետոմսին հասանելիք շահութաբաժինը.
6) տվյալ բաժնետոմսի գծով շահութաբաժինները ենթակա են վճարման միայն ապահովագրական ընկերության զուտ շահույթից և (կամ) դրա հաշվին ձևավորված հիմնադրամներից, ընդ որում, շահութաբաժինները վճարվում են միայն դրամական միջոցով.
7) տվյալ բաժնետոմսերի գծով վճարվող շահութաբաժնի չափը չի կարող կախվածության մեջ դրվել ապահովագրական ընկերության վարկանիշից, ֆինանսական վիճակը բնութագրող որևէ ցուցանիշից կամ արտոնյալ բաժնետոմսերի գծով նախկինում վճարված շահութաբաժինների փաստացի մեծությունից.
8) ապահովագրական ընկերությունն անուղղակիորեն չի ֆինանսավորել այդ բաժնետոմսերի ձեռքբերումը.
9) առկա չէ համաձայնություն (որոշում, պայմանագիր, համաձայնագիր), որով արտոնյալ բաժնետոմսի սեփականատերն իրավունք կունենա որևէ սահմանափակում կամ խոչընդոտ նախատեսել ապահովագրական ընկերության կողմից լրացուցիչ սովորական կամ արտոնյալ բաժնետոմսերի հետագա թողարկման կամ նոր ստորադաս փոխառությունների ներգրավման համար.
10) ցանկացած իրավաբանական փաստաթղթով (բացառությամբ՝ ապահովագրական ընկերության կանոնադրության), որով կարգավորվում են ապահովագրական ընկերության և արտոնյալ բաժնետիրոջ միջև արտոնյալ բաժնետոմսի հետ կապված հարաբերությունները, սահմանված է, որ սույն հավելվածով սահմանված պահանջները (պայմանները) փոփոխվելու դեպքում, այդ փոփոխությունները ներկայացվում են Կենտրոնական բանկի նախնական համաձայնությանը, առանց որի փոփոխությունները պարտադիր իրավական ուժ չունեն (կողմերի համար չեն առաջացնում իրավական հետևանքներ):
Ենթահավելված 1.2
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՍՏՈՐԱԴԱՍ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1. Երկարաժամկետ ստորադաս փոխառությունը (այսուհետ նաև` փոխառություն) ընդգրկվում է ապահովագրական ընկերության լրացուցիչ կապիտալի հաշվարկում, եթե փոխառությունը (փոխառության պայմանագիրը) բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ.
1) Փոխառությունը չի տրամադրվել ապահովագրական ընկերության հանդեպ ունեցած որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց:
2) Փոխառությունը ներգրավված է Հայաստանի Հանրապետության դրամով կամ առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով:
3) Ապահովագրական ընկերության լուծարման դեպքում փոխատուի պահանջները (այդ թվում` տոկոսների գծով) ենթակա են բավարարման ապահովագրական ընկերության մյուս բոլոր պարտատերերի պահանջները բավարարվելուց հետո:
4) Փոխառությունն ապահովված չէ ապահովագրական ընկերության և (կամ) նրա հետ փոխկապակցված անձանց երաշխիքով կամ երաշխավորությամբ, և (կամ) փոխատուն տնտեսապես և (կամ) իրավական տեսանկյունից ավելի բարենպաստ կարգավիճակում չի հայտնվում այն բանի արդյունքում, որ նրա պահանջը ենթակա է բավարարման ավելի շուտ, քան ապահովագրական ընկերության լուծարման դեպքում օրենքով տվյալ պահանջի համար սահմանված բավարարման հերթը: Ընդ որում, փոխատուի պահանջը չի կարող հաշվանցվել (զուտացվել) փոխատուի` ապահովագրական ընկերության հանդեպ ունեցած այլ պարտավորությունների հետ:
5) Փոխառությունը տրամադրվել է առնվազն 5 տարի ժամկետով: Ընդ որում, փոխառության պայմանագրով փոխառության մայր գումարի մարում կարող է նախատեսվել միայն փոխառության գումարի լրիվ մարման վերջնաժամկետին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում, իսկ փոխառության պայմանագրի երկարաձգման դեպքում` երկարաձգված ամբողջական մարման վերջնաժամկետին նախորդող մեկ օրացուցային տարվա ընթացքում (բացառությամբ՝ սույն Ենթահավելվածի 7-րդ ենթակետով սահմանված կարգով փոխառության ամբողջ գումարի վաղաժամկետ մարման դեպքերի):
6) Փոխառության պայմանագիրը չի պարունակում այնպիսի դրույթներ (խթաններ), որոնք տնտեսապես կամ այլ կերպ կարող են ստիպել (խթանել) ապահովագրական ընկերությանը ժամկետից շուտ ամբողջությամբ կամ մասնակիորեն մարել փոխառության գումարը: Սույն Ենթահավելվածի 17-րդ ենթակետով սահմանված փոխառության` բաժնետոմսերի փոխարկվելու դրույթը չի համարվում սույն ենթակետի իմաստով խթան:
7) Փոխառությունը (մայր գումարը և տոկոսները) ժամկետից շուտ մարման ենթակա չէ, բացառությամբ`
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի,
բ. եթե ժամկետից շուտ մարման դեպքում փոխառության ամբողջ գումարն ուղղվում է ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրմանը (սույն կանոնակարգի Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի տեսքով),
գ. եթե փոխառությունը ժամկետից շուտ մարվում է ապահովագրական ընկերության նախաձեռնությամբ, և եթե պահպանվել են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.
գ1. փոխառությունը ժամկետից շուտ մարելու նպատակով ապահովագրական ընկերությունը ստացել է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը,
գ2. փոխառության ժամկետից շուտ մարման ամսաթվի և փոխառության ստացման ամսաթվի միջև տարբերությունը կազմում է առնվազն 5 օրացուցային տարի:
8) Սույն Ենթահավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված նախնական համաձայնությունը ստանալու նպատակով ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ստորադաս փոխառությունը վաղաժամկետ մարելու նպատակահարմարությունը և դրա հետևանքով անցանկալի հետևանքներ չառաջանալը հիմնավորող տեղեկատվությունը և (կամ) փաստաթղթերը: Կենտրոնական բանկը փաստաթղթերը ստանալու պահից 30-օրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական համաձայնության տրամադրման կամ մերժման վերաբերյալ, որի մասին ծանուցում է ապահովագրական ընկերությանը 30-օրյա ժամկետի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու և (կամ) ապահովագրական ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերում փոփոխություններ, ճշգրտումներ կատարելու անհրաժեշտության դեպքում 30-օրյա ժամկետը կարող է կասեցվել Կենտրոնական բանկի որոշմամբ: Կենտրոնական բանկը սույն Ենթահավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված նախնական համաձայնությունը տրամադրում է, եթե`
ա. Ապահովագրական ընկերությունը փոխարինում է ստորադաս փոխառությունը սույն Ենթահավելվածի պահանջներին բավարարող մեկ այլ երկարաժամկետ ստորադաս փոխառությամբ կամ սույն կանոնակարգի Ենթահավելված 1.1-ի պահանջներին բավարարող արտոնյալ բաժնետոմսերով, և այդ փոխարինումը բացասաբար չի անդրադառնա ապահովագրական ընկերության ֆինանսական վիճակի վրա, կամ
բ. Ապահովագրական ընկերությունը հիմնավորում է, որ իր ընդհանուր կապիտալի մակարդակը, առանց սույն կետում նշված ստորադաս փոխառության, բավարար չափով բարձր է, և նոր կապիտալի գործիքով փոխարինելու անհրաժեշտությունը բացակայում է:
9) Պայմանագրի համաձայն՝ փոխառությունը (մայր գումարը կամ տոկոսները) ենթակա չէ մարման ապահովագրական ընկերության կողմից, եթե փոխառության գումարի և (կամ) դրա գծով տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի ապահովագրական ընկերության տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը: Ընդ որում, ապահովագրական ընկերության և փոխատուի միջև որևէ պայմանագրով կամ ապահովագրական ընկերության ներքին կամ անհատական իրավական ակտով չի կարող նախատեսվել որևէ սահմանափակում ապահովագրական ընկերության համար փոխառության գումարի և (կամ) դրա գծով տոկոսների ամբողջական կամ մասնակի չվճարման դեպքում, ինչպես նաև այդպիսի սահմանափակումներ նախատեսելու իրավունք տրամադրել փոխատուին, բացառությամբ, եթե սահմանափակումը վերաբերում է ապահովագրական ընկերության կողմից թողարկված բաժնետոմսերի գծով շահութաբաժինների վճարմանը և (կամ) լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվող այլ ստորադաս փոխառությունների գծով վճարումների իրականացմանը:
10) Սույն Ենթահավելվածի 9-րդ ենթակետում նշված դեպքում փոխառության մայր գումարի և (կամ) տոկոսների մասնակի կամ ամբողջական չվճարումը չի հանդիսանում ապահովագրական ընկերության կողմից պարտավորությունների չկատարում կամ ոչ պատշաճ կատարում:
11) Փոխառության գծով վճարման ենթակա տոկոսների մեծությունը չի կարող կախվածության մեջ դրվել ապահովագրական ընկերության վարկանիշից, ֆինանսական վիճակը բնութագրող որևէ ցուցանիշից կամ փոխառության գծով կատարված մայր գումարի և (կամ) տոկոսների փաստացի վճարումների մակարդակից: Փոխառության գծով վճարման ենթակա տոկոսների չափը չի կարող նվազել այն դեպքում, երբ փոխառության գծով սահմանված վճարումները ապահովագրական ընկերությունը կատարում է ամբողջությամբ և ժամանակին:
12) Որևէ իրավաբանական փաստաթղթով սահմանված չէ փոխատուի համար իրավունք` ժամկետից շուտ պահանջելու փոխառության գումարը միայն այն հիմքով, որ ապահովագրական ընկերությունը պատշաճ կերպով չի կատարել այլ պարտավորությունների գծով իր ստանձնած պարտավորությունները:
13) Փոխառությունը չի տրամադրվել այնպիսի իրավաբանական անձի կողմից, որում ապահովագրական ընկերությունը հանդիսանում է նշանակալից մասնակից, և (կամ) ապահովագրական ընկերությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի ֆինանսավորել այդ փոխառության ներգրավումը:
14) Որևէ իրավաբանական փաստաթղթով սահմանված չէ, որ փոխատուն կարող է որևէ կերպ սահմանափակել կամ խոչընդոտել ապահովագրական ընկերությանը այլ փոխատուներից նոր փոխառությունների ներգրավման հարցում:
15) Փոխառության գծով վճարվող գումարների վճարման ժամանակացույցը հստակ նշված է փոխառության պայմանագրում:
16) Այն դեպքում, երբ փոխառության գումարը ապահովագրական ընկերությանը տրամադրվում է փուլերով (տրանշերով), ապա լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվելու նպատակով յուրաքանչյուր այդպիսի փուլ (տրանշ) պետք է բավարարի սույն հավելվածով սահմանված բոլոր պայմաններին, այդ թվում` յուրաքանչյուր փուլ պետք է տրամադրվի առնվազն 5 տարի ժամկետով:
17) Փոխառության պայմանագրով նախատեսված է, որ ապահովագրական ընկերության ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում փոխառությունը մարվում է փոխառության համապատասխան գումարի չափով ապահովագրական ընկերության կողմից, իսկ փոխատուն պարտավորվում է մարված փոխառության գումարն անհապաղ ուղղել ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրմանը (այսուհետ՝ փոխարկում)՝ սույն կանոնակարգի Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի տեսքով: Ընդ որում, սույն ենթակետի իմաստով՝ փոխառության համապատասխան գումար է համարվում այն գումարը, որը, Կենտրոնական բանկի կարծիքով, անհրաժեշտ է ապահովագրական ընկերության ֆինանսական վիճակի վատթարացման հիմքերը վերացնելու (մեղմելու) համար, սակայն ոչ ավելի, քան այն առավելագույն գումարը, որով փոխառությունը սույն Ենթահավելվածի 2-րդ կետով սահմանված իրավիճակն ի հայտ գալուն նախորդող 120 օրվա ընթացքում ներառվել է ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում: Եթե փոխառությունը ներգրավված է առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ապա ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրմանն ուղղվող գումարը փոխարկվում է Հայաստանի Հանրապետության դրամի՝ հիմք ընդունելով Կենտրոնական բանկի կողմից փոխարկման օրվա համար հայտարարված տվյալ արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:
18) Փոխառության պայմանագրով հստակ սահմանվում է այն հարաբերակցությունը, ըստ որի՝ սույն Ենթահավելվածի 1-ին կետի 17-րդ ենթակետով սահմանված փոխարկումն իրականացնելու նպատակով փոխառությունը պետք է փոխարկվի հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի:
19) Փոխառության պայմանագրով սահմանվում է, որ փոխառության պայմանագրի փոփոխության և (կամ) լուծելու դեպքում անհրաժեշտ է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը, առանց որի պայմանագրի ցանկացած փոփոխությունը և (կամ) լուծումը պարտադիր իրավական ուժ չունեն (կողմերի համար չեն առաջացնում իրավական հետևանքներ):
2. Սույն կանոնակարգի իմաստով՝ ֆինանսական վիճակի վատթարացում է համարվում հետևյալ իրավիճակներից որևէ մեկի ի հայտ գալը.
1) ապահովագրական ընկերության կապիտալի համարժեքության նորմատիվը նվազում է 1.05-ից,
2) Կենտրոնական բանկը գրավոր կերպով տեղեկացնում է ապահովագրական ընկերությանն այն մասին, որ կապիտալի գործիքի դուրսգրումը կամ փոխարկումը հիմնական կապիտալի կազմի մեջ մտնող բաժնետոմսերի՝ անհրաժեշտ է, քանի որ առանց դրա ապահովագրական ընկերության մոտ կառաջանան (հնարավոր է, որ առաջանան) օրենքով սահմանված անվճարունակության կամ սնանկության հիմքեր:
3. Այն դեպքերում, երբ փոխառության ներգրավման արդյունքում տվյալ փոխատուից ներգրավված ստորադաս փոխառության արժեքը կգերազանցի ապահովագրական ընկերության` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10, 20 կամ 50 տոկոսը, կամ փոխատուի՝ ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած ձայնի իրավունք տվող մասնակցության և ապահովագրական ընկերությանը տրամադրած փոխառության հանրագումարը կգերազանցի ապահովագրական ընկերության` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10, 20 կամ 50 տոկոսը, ապա նախքան փոխառության գումարը (կամ դրա մի մասը) ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկելը, փոխատուն պետք է ստանա ապահովագրական ընկերությունում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու վերաբերյալ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի համաձայն:»
Հավելված 2 Հաստատված էՀՀ ԿԲ խորհրդի մայիսի 27-ի թիվ 71-Ն որոշմամբ |
«Հավելված 3 «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման բև հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված Կանոնակարգ 3/02-ի |
ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ
ՀԱՇՎԱՐԿ
1. Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների համար գործառնական ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿգործ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝
_______________ | ||
ՊԿգործ = min (0.3 * |
√∑ij Կորij ՊԿi ՊԿj ; | Ռգործ) |
Ռգործ = max (Ռապվճար, Ռտպ)
Ռապվճար = 0.03 * ՎԱ + max(0; 0.03 * (ՎԱ - 1.2 * ՎԱ0))
Ռտպ = 0.03 * ՏՊ
որտեղ
_______________ |
հաշվարկվում է սույն կանոնակարգի 23-րդ կետի համաձայն, |
ՎԱ |
հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, |
ՎԱ0 |
հաշվետու ամսվան և դրան նախորդող 11 ամիսներին նախորդող 12 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, |
ՏՊ |
հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ տեխնիկական պահուստների մեծություն՝ առանց նվազեցնելու վերաապահովագրողի մասնաբաժինը: |
2. Կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների համար գործառնական ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿգործ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝
_______________ | ||
ՊԿգործ = min (0.3 * |
√∑ij Կորij ՊԿi ՊԿj ; | Ռգործ) + 0.25 * Ծնռ |
Ռգործ = max (Ռապվճար, Ռտպ)
Ռապվճար = 0.04 * (ՎԱ - ՎԱնռ) + max(0; 0.04 * (ՎԱ - 1.2 * ՎԱ0 – (ՎԱնռ – 1.2*ՎԱնռ0)))
Ռտպ = 0.0045 * max (0; ՏՊ-ՏՊնռ)
որտեղ
_______________ |
հաշվարկվում է սույն կանոնակարգի 23-րդ կետի համաձայն |
Ծնռ |
«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում հաշվեգրված ծախսերի մեծություն, |
ՎԱ |
հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով վաստակած համախառն ապահովագրավճարների, |
ՎԱնռ |
«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, |
ՎԱ0 |
հաշվետու ամսվան և դրան նախորդող 11 ամիսներին նախորդող 12 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով վաստակած համախառն ապահովագրավճարների, |
ՎԱնռ0 |
«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվան և դրան նախորդող 11 ամիսներին նախորդող 12 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, |
ՏՊ |
հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ տեխնիկական պահուստների մեծություն (բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով ձևավորված տեխնիկական պահուստների)՝ առանց նվազեցնելու վերաապահովագրողի մասնաբաժինը, |
ՏՊնռ |
հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ տեխնիկական պահուստների մեծություն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության պայմանագրերի գծով՝ առանց նվազեցնելու վերաապահովագրողի մասնաբաժինը:» |
Հավելված 3 Հաստատված էՀՀ ԿԲ խորհրդի մայիսի 27-ի թիվ 71-Ն որոշմամբ |
«Հավելված 4 «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված Կանոնակարգ 3/02-ի |
ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ
ՀԱՇՎԱՐԿ
1. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով արտարժութային ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿարտ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝
ՊԿարտ = 0.25 * Դ, որտեղ
Դ-ն հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ ապահովագրական ընկերության արտարժութային համախառն դիրքերից առավելագույնի մեծությունն է: Արտարժութային համախառն դիրքը տարբեր արտարժույթների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումարն է` հաշվարկված համաձայն սույն հավելվածի:
2. Արտարժութային դիրքը ապահովագրական ընկերության արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և արտարժութային ռիսկ պարունակող պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Արտարժութային դիրքերը սահմանվում են.
1) երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,
2) կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,
3) փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի,
4) բաց, եթե տարբերությունը մեծ կամ փոքր է զրոյից:
3. Արտարժութային դիրքերի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով: Արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը ցածր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և մետաղական հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ: Ընդ որում, արտարժութային դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում սույն կանոնակարգի համաձայն հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող արտարժութային ռիսկ պարունակող տարրերը:
4. Արտարժութային դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով՝ հիմք ընդունելով տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը, իսկ բանկային ոսկու, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների, մետաղական հաշիվների դեպքում` Կենտրոնական բանկի կողմից հրապարակված թանկարժեք մետաղների հաշվարկային գները: Եթե ապահովագրական ընկերությունն ունի բաց արտարժութային դիրք այնպիսի արտարժույթի գծով, որի փոխարժեքը Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ չի արտացոլվում Կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքում, ապա պետք է հիմք ընդունել տվյալ պետության կենտրոնական բանկի կողմից հաստատված արտարժույթ/ԱՄՆ դոլար և Կենտրոնական բանկի կողմից հաստատված ԱՄՆ դոլար/Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքները:
5. Այն օրերին, երբ ապահովագրական ընկերության արտարժութային դիրքերը փոփոխությունների չեն ենթարկվել, օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:
6. Ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց մեծությունները, դրանց գծով ստացվելիք կամ վճարելիք գումարները դրամային արտահայտությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված: Ընդ որում, արտարժութային ռիսկի հաշվարկման իմաստով` արտարժութային ռիսկ են պարունակում նաև բանկային ոսկին, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները, մետաղական հաշիվները, ինչպես նաև բանկային ոսկով, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները:
7. Արտարժութային դիրքերի հաշվարկում ակտիվների և պարտավորությունների մեջ ընդգրկվում են նաև արտարժութային ռիսկ պարունակող արտահաշվեկշռային ածանցյալ գործիքները` արտահաշվեկշռում գրանցված գումարների (ներառյալ` դրանց գծով արտահաշվեկշռում գրանցված տոկոսները) և հաշվեկշռում հաշվեգրած տույժերի և տուգանքների չափով (եթե այդպիսիք կան), ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող ապահովագրական (վերաապահովագրական) գումարները՝ արտահաշվեկշռում արտացոլված արժեքի 0.07%-ի չափով:»
Հավելված 4 Հաստատված էՀՀ ԿԲ խորհրդի մայիսի 27-ի թիվ 71-Ն որոշմամբ |
«Հավելված 5 «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված Կանոնակարգ 3/02-ի |
ՈՉ ԿՅԱՆՔԻ ԱՆԴԵՐՌԱՅԹԻՆԳԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿ
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ոչ կյանքի անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿոչ կյանք) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝
___________________________________ | ||
ՊԿոչ կյանք = |
√ՊԿ2 ապ + ՊԿ2աղետ+0.5 * ՊԿապ * ՊԿաղետ , | որտեղ |
ՊԿապ |
ապահովագրավճարների և տեխնիկական պահուստի ռիսկի համար պահանջվող կապիտալ` հաշվարկված համաձայն սույն հավելվածի, |
ՊԿաղետ |
աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալ` հաշվարկված համաձայն սույն հավելվածի: |
2. Սույն հավելվածի համաձայն ոչ կյանքի անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի հաշվարկներում չեն ներառվում «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ապահովագրության դասերի գծով համապատասխան ցուցանիշները:
ԲԱԺԻՆ 2. ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ
3. Ապահովագրավճարների և տեխնիկական պահուստի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿապ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՊԿապ = 3 * Գ * Ծ, որտեղ
Ծ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝
Ծ = ∑i Ծi
Ծi = Ծապi + Ծտպi
Ծապi = max (Աi; Անi) + Ագործողi + Աապագաi
Ծտպi = ՏՊi
որտեղ
i |
սույն բաժնի Աղյուսակ 1-ում սահմանված ապահովագրության դասերի խմբեր, i = 1, 2 … 9, |
Աi |
ապահովագրության դասերի i-րդ խմբի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով, |
Անi |
ապահովագրության դասերի i-րդ խմբի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած ապահովագրավճարների մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով, |
Ագործողi |
հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ապահովագրության դասերի i-րդ խմբի գործող պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսներից հետո վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով, |
Աապագաi |
հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում ուժի մեջ մտնող ապահովագրության դասերի i-րդ խմբի պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսներից հետո վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով, |
ՏՊi |
ապահովագրության դասերի i-րդ խմբի գծով հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ձևավորված պահանջների պահուստի մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով:) |
Գ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝
|
_____________________ | |
Գ = |
_1_ | √∑i,j Կորij *Գi * Ծi * Գյ * Ծյ |
Ծ |
______________________________________________ √(Գապi * Ծապi)2 + Գապi * Գտպi * Ծապi * Ծտպi + (Գտպi * Ծպտi)2 | |
Գi = |
_______________________________________________ |
Ծապi + Ծտպi |
որտեղ
i,j |
սույն բաժնի Աղյուսակ 1-ում սահմանված ապահովագրության դասերի խմբեր, i/j = 1, 2 … 9, |
Ծ |
սույն բաժնի համաձայն հաշվարկված համապատասխան մեծություն, |
Ծi, Ծյ |
ապահովագրության դասերի i-րդ կամ j-րդ խմբերի համար սույն բաժնի համաձայն հաշվարկված համապատասխան մեծություններ, |
Գi , Գյ |
ապահովագրության դասերի i-րդ կամ j-րդ խմբերի համար սույն բաժնի համաձայն հաշվարկված համապատասխան մեծություններ, |
Ծապi, Ծտպi |
ապահովագրության դասերի i-րդ խմբի համար սույն բաժնի համաձայն հաշվարկված համապատասխան մեծություններ, |
Գապi, Գտպi |
ապահովագրության դասերի i-րդ խմբի համար սահմանված մեծություններ՝ ըստ ստորև աղյուսակի՝ |
Աղյուսակ 1
Հերթական համար (i/j) |
Ապահովագրության դասերի խմբեր |
Գապi |
Գտպi |
1. |
Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
0.10 |
0.09 |
2. |
Ցամաքային և երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն |
0.08 |
0.08 |
3. |
Օդանավերի, ջրային փոխադրամիջոցների, փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն, օդանավերի և ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
0.15 |
0.11 |
4. |
Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն, գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն |
0.08 |
0.10 |
5. |
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն |
0.14 |
0.11 |
6. |
Վարկի ապահովագրություն, երաշխիքի տրամադրում |
0.12 |
0.19 |
7. |
Դատական և արտադատական ծախսերի ապահովագրություն |
0.07 |
0.12 |
8. |
Աջակցության ապահովագրություն |
0.09 |
0.20 |
9. |
Ֆինանսական վնասների ապահովագրություն |
0.13 |
0.20 |
Կորij |
ապահովագրության դասերի i-րդ և յ-րդ խմբերի միջև կորելյացիայի գործակիցներ՝ ըստ ստորև աղյուսակի` |
Աղյուսակ 2
Կորij |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
1 |
1 |
0.5 |
0.5 |
0.25 |
0.5 |
0.25 |
0.5 |
0.25 |
0.5 |
2 |
0.5 |
1 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.5 |
0.5 |
0.5 |
3 |
0.5 |
0.25 |
1 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.5 |
0.5 |
4 |
0.25 |
0.25 |
0.25 |
1 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.5 |
0.5 |
5 |
0.5 |
0.25 |
0.25 |
0.25 |
1 |
0.5 |
0.5 |
0.25 |
0.5 |
6 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.25 |
0.5 |
1 |
0.5 |
0.25 |
0.5 |
7 |
0.5 |
0.5 |
0.25 |
0.25 |
0.5 |
0.5 |
1 |
0.25 |
0.5 |
8 |
0.25 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.25 |
0.25 |
0.25 |
1 |
0.5 |
9 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
0.5 |
1 |
ԲԱԺԻՆ 3. ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿաղետ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
____________________ | ||
ՊԿաղետ = |
√ ՊԿ2բն.աղետ +ՊԿ2մարդ.աղետ , |
որտեղ |
ՊԿբն.աղետ |
բնական աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալ` հաշվարկված համաձայն սույն հավելվածի 2-րդ գլխի, |
ՊԿմարդ.աղետ |
մարդածին աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալ` հաշվարկված համաձայն սույն հավելվածի 3-րդ գլխի: |
5. Աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկման ժամանակ կիրառվում է սցենարների վրա հիմնված մոտեցումը, այսինքն՝ պահանջվող կապիտալի մեծությունն որոշվում է՝ գնահատելով սահմանված սցենարի ազդեցությունը ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծության վրա՝ հաշվի առնելով առկա վերաապահովագրության պայմանագրերը, արդեն իսկ ձևավորված տեխնիկական պահուստների մեծությունները և այլ գործոններ: Ընդ որում, վերաապահովագրության պայմանագրերը, տեխնիկական պահուստները և այլ գործոնները հաշվի են առնվում միայն այն դեպքում և միայն այն չափով, երբ և որքանով տվյալ սցենարի դեպքում դրանք կարող են ազդել ընկերության ընդհանուր կապիտալի մեծության վրա` ազդեցության և դրական, և բացասական ուղղվածության դեպքում:
6. Սույն հավելվածում ՊԿ = ∆ԸԿІ Կ նշագրումը նշանակում է, որ տվյալ ռիսկի մասով պահանջվող կապիտալի մեծությունը հավասար է Կ միանվագ կորստի՝ հաշվետու ամսվա վերջին օրվա ընթացքում ի հայտ գալու արդյունքում ապահովագրական ընկերության՝ սույն կանոնակարգի Հավելված 1-ի համաձայն հաշվարկված ընդհանուր կապիտալի մեծության փոփոխությանը (∆ԸԿ): Ընդ որում, ∆ԸԿ-ն դրական մեծություն է, երբ դիտարկվող սցենարը հանգեցնում է ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի կրճատմանը։ Երբ դիտարկվող սցենարը հանգեցնում է ընկերության ընդհանուր կապիտալի ավելացմանը, ապա տվյալ պարագայում պահանջվող կապիտալի մեծությունը հավասար է 0-ի։
7. Բնական աղետների ռիսկի գնահատման ժամանակ սույն հավելվածով սահմանված ցուցանիշների հաշվարկում դիտարկվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերում նշված ապահովագրության դասերի ներքո ապահովագրված պայմանագրերը։
8. Բնական աղետների ռիսկի գնահատման ժամանակ փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրության դեպքում ռիսկի/ապահովագրության օբյեկտի գտնվելու տարածք է համարվում այն տարածքը, որտեղ ապահովագրական ընկերության գնահատմամբ հիմնականում գտնվելու է ռիսկը/ապահովագրության օբյեկտը ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում:
ԳԼՈՒԽ 2. ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՊԱՀԱՆՋ
9. Բնական աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿբն.աղետ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
______ | ||
ՊԿբն.աղետ = |
√∑i ՊԿ2i , | որտեղ |
i |
փոթորիկի, երկրաշարժի, ջրհեղեղի, կարկտի, սողանքի ռիսկեր, |
ՊԿi |
i-րդ ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն: |
10. Փոթորիկի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿփոթորիկ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`
________________________ | |
ՊԿփոթորիկ = |
√ՊԿ2(փոթորիկ,ՀՀ) +ՊԿ2 (փոթորիկ,այլ) |
ՊԿ (փոթորիկ,ՀՀ) = ∆ԸԿ|Կ(փոթորիկ,ԱԳ)
Կ (փոթորիկ,ԱԳ) = |
∑ 0.0008 * ԱՊփոթորիկյ |
J |
ՊԿ (փոթորիկ,այլ) = ∆ԸԿ | Կ (փոթորիկ,այլ)
Կ (փոթորիկ,այլ) = 1.75 * max (Ա (փոթորիկ,այլ,Ն) ; Ա (փոթորիկ,այլ,Ա) )
որտեղ
ԱՊփոթորիկj |
hաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ապահովագրության օբյեկտը փոթորիկի ռիսկից ապահովագրող յ-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումար (նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով), երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում, |
Ա(փոթորիկ,այլ,Ն) |
ապահովագրության օբյեկտը փոթորիկի ռիսկից ապահովագրող ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսում և դրան նախորդող 11 ամիսներում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներից դուրս, |
Ա(փոթորիկ,այլ,Ա) |
ապահովագրության օբյեկտը փոթորիկի ռիսկից ապահովագրող ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն, երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներից դուրս։ |
11. Կարկտի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ԿՊկարկուտ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`
________________________ | |
ՊԿկարկուտ = |
√ՊԿ2(կարկուտ,ՀՀ) +ՊԿ2(կարկուտ,այլ) |
ՊԿ(կարկուտ,ՀՀ) = ∆ԸԿ| Կ(կարկուտ,ԱԳ)
Կ(կարկուտ,ԱԳ) =
ՊԿ(կարկուտ,այլ) = ∆ԸԿ| Կ(կարկուտ,այլ)
∑0.001 *
ԱՊկարկուտj
յ
Կ(կարկուտ,այլ) = 0.3 * max (Ա(կարկուտ,այլ,Ն) ; Ա(կարկուտ,այլ,Ա))
որտեղ
ԱՊկարկուտj |
Հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ապահովագրության օբյեկտը կարկտի ռիսկից ապահովագրող յ-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումար (նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով), երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում, |
Ա(կարկուտ,այլ,Ն) |
Ապահովագրության օբյեկտը կարկտի ռիսկից ապահովագրող ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսում և դրան նախորդող 11 ամիսներում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներից դուրս, |
Ա(կարկուտ,այլ,Ա) |
Ապահովագրության օբյեկտը կարկտի ռիսկից ապահովագրող ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն, երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներից դուրս։ |
12. Երկրաշարժի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ԿՊերկրաշարժ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`
________________________ | |
ՊԿերկրաշարժ = |
√ՊԿ2((երկրաշարժ,ՀՀ) + ՊԿ2(երկրաշարժ,այլ) |
________________ | |
ՊԿ(երկրաշարժ,ՀՀ) = |
6 √ ∑ՊԿ2 (երկրաշարժ,ԱԳ)i i=1 |
ՊԿ(երկրաշարժ,ԱԳ)i = ∆ԸԿ| Կ(երկրաշարժ,ԱԳ)i
Կ(երկրաշարժ,ԱԳ)i = |
∑ 0.025 * ԱՊերկրաշարժij |
j |
ՊԿ(երկրաշարժ,այլ) = ∆ԸԿ| Կ(երկրաշարժ,այլ)
Կ(երկրաշարժ,այլ) = 1.2 * max (Ա(երկրաշարժ,այլ,Ն); Ա(երկրաշարժ,այլ,Ա) )
որտեղ
ԱՊերկրաշարժij |
hաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ i-րդ տարածքային խմբում գտնվող ապահովագրության օբյեկտը երկրաշարժի ռիսկից ապահովագրող յ-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումար (նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով): |
Ա(երկրաշարժ,այլ,Ն) |
ապահովագրության օբյեկտը երկրաշարժի ռիսկից ապահովագրող ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսում և դրան նախորդող 11 ամիսներում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներից դուրս։ |
Ա(երկրաշարժ,այլ,Ա) |
ապահովագրության օբյեկտը երկրաշարժի ռիսկից ապահովագրող ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն, երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներից դուրս։ |
13. Ջրհեղեղի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ԿՊջրհեղեղ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`
________________________ | |
ՊԿջրհեղեղ = |
√ՊԿ2((ջրհեղեղ,ՀՀ) + ՊԿ2(ջրհեղեղ,այլ) |
ՊԿ(ջրհեղեղ,ՀՀ) = ∆ԸԿ| Կ(ջրհեղեղ,ԱԳ)
Կ (ջրհեղեղ,ԱԳ) = |
∑ 0.001 * ԱՊջրհեղեղj |
j |
Կ(ջրհեղեղ,այլ) = 1.1 * max (Ա(ջրհեղեղ,այլ,Ն) ; Ա(ջրհեղեղ,այլ,Ա) )
որտեղ
ԱՊջրհեղեղj |
հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ապահովագրության օբյեկտը ջրհեղեղի ռիսկից ապահովագրող յ-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումար (նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով), երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Բացառություն են կազմում Արարատ, Արմավիր, Կոտայք, Սյունիք, Վայոց ձոր մարզերում գտնվող ռիսկերը/ապահովագրության օբյեկտները, որոնց գծով համապատասխան ցուցանիշները չեն ընդգրկվում հաշվարկում: |
Ա(ջրհեղեղ,այլ,Ն) |
ապահովագրության օբյեկտը ջրհեղեղի ռիսկից ապահովագրող ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսում և դրան նախորդող 11 ամիսներում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներից դուրս։ |
Ա(ջրհեղեղ,այլ,Ա) |
ապահովագրության օբյեկտը ջրհեղեղի ռիսկից ապահովագրող ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն, երբ ռիսկը/ապահովագրության օբյեկտը գտնվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներից դուրս։ |
Եթե հնարավոր չէ պարզել, թե տվյալ ապահովագրության օբյեկտը Հայաստանի Հանրապետության որ մարզում է գտնվում (օրինակ՝ տեղեկատվություն առկա չէ ապահովագրական ընկերության համապատասխան բազայում, ապահովագրության օբյեկտը շարժական է և այլն), ապա տվյալ օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է ջրհեղեղի ռիսկի համար կապիտալի հաշվարկում:
14. Սողանքի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ԿՊսողանք) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով`
ՊԿսողանք = ∆ԸԿ| Կսողանք
Կսողանք = 0.0005 * ԱՊսողանք
Կսողանքj= |
∑ 0.0005 * ԱՊսողանքj |
j |
որտեղ
ԱՊսողանքյ |
hաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ապահովագրության օբյեկտը սողանքի ռիսկից ապահովագրող յ-րդ ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումար (նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով): Այս ցուցանիշի հաշվարկում չեն ընդգրկվում այն ռիսկերի/ապահովագրության օբյեկտների ապահովագրական գումարները, որոնք գտնվում են Արմավիր և Արարատ մարզերում։ |
Եթե հնարավոր չէ պարզել, թե տվյալ ապահովագրության օբյեկտը որ մարզում է գտնվում (օրինակ՝ տեղեկատվություն առկա չէ ապահովագրական ընկերության համապատասխան բազայում, ապահովագրության օբյեկտը շարժական է և այլն), ապա տվյալ օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը ներառվում է սողանքի ռիսկի համար կապիտալի հաշվարկում:
ԳԼՈՒԽ 3. ՄԱՐԴԱԾԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՊԱՀԱՆՋ
15. Մարդածին աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿմարդ.աղետ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
_______ | |
ՊԿմարդ.աղետ = |
√∑i ՊԿ2i , որտեղ |
i |
ավիացիոն, հրդեհի, պատասխանատվության, վարկի և երաշխիքի, բեռի և ֆինանսական վնասների ռիսկեր, |
ՊԿi |
i-րդ ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն: |
16. Ավիացիոն ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿավիացիա) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՊԿավիացիա = ∆ԸԿ| Կավիացիա
Կավիացիա = max(ԱՊi)
որտեղ
ԱՊi |
hաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող i-րդ օդանավի և դրա օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության պայմանագրով/պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարների հանրագումար` նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարների չափով: |
17. Հրդեհի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿհրդեհ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՊԿհրդեհ = ∆ԸԿ| Կհրդեհ
Կհրդեհ = ԱՊ
որտեղ
ԱՊ |
ապահովագրական ընկերության հրդեհի ռիսկի ամենամեծ կենտրոնացման մեծություն, որը հավասար է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ամենամեծ ապահովագրական գումար (նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով) ունեցող ապահովագրված օբյեկտների համախմբի ապահովագրական գումարների (նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով) հանրագումարին, եթե բավարարված են հետևյալ պայմանները. |
18. Պատասխանատվության ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿպատ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՊԿպատ = ∆ԸԿ| Կպատ
Կպատ = 1.3 * max (Ապատ,Ն ; Ապատ,Ա)
որտեղ
Ապատ,Ն |
ընդհանուր պատասխանատվության ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, |
Ապատ,Ա |
ընդհանուր պատասխանատվության ապահովագրության պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա համախառն ապահովագրավճարների գնահատված մեծություն: |
19. Վարկի և երաշխիքի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿվարկ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
_________________ | |
ՊԿվարկ = |
√ՊԿ2սնանկ + ՊԿ2անկում |
Կսնանկ = max(ԱՊi)
ՊԿանկում = ∆ԸԿ| Կանկում
Կանկում = max(Աանկում,Ն ; Աանկում,Ա)
որտեղ
ԱՊi |
հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ i-րդ անձի գծով վարկի ապահովագրության և/կամ երաշխիքի պայմանագրով/պայմանագրերով սահմանված ապահովագրական գումարների հանրագումար՝ նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով, |
Աանկում,Ն |
վարկի ապահովագրության և երաշխիքի տրամադրման դասերի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, |
Աանկում,Ա |
վարկի ապահովագրության և երաշխիքի տրամադրման դասերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա համախառն ապահովագրավճարների գնահատված մեծություն: |
20. Բեռի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿբեռ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՊԿբեռ = ∆ԸԿ| Կբեռ
Կբեռ = max(Աբեռ,Ն; Աբեռ,Ա)
որտեղ
Աբեռ,Ն |
բեռների ապահովագրության դասի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների մեծություն, |
Աբեռ,Ա |
բեռների ապահովագրության դասի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա համախառն ապահովագրավճարների գնահատված մեծություն: |
21. Ֆինանսական վնասի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿֆին) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՊԿֆին = ∆ԸԿ| Կֆին
Կֆին = 0.4 * max(Աֆին,Ն; Աֆին,Ա)
որտեղ
Աֆին,Ն |
ֆինանսական վնասների ապահովագրության դասի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած ապահովագրավճարների համախառն մեծություն, |
Աֆին,Ա |
ֆինանսական վնասների ապահովագրության դասի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա համախառն ապահովագրավճարների գնահատված մեծություն: |
Հավելված 6 «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված Կանոնակարգ 3/02-ի |
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆԴԵՐՌԱՅԹԻՆԳԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՊԱՀԱՆՋԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿ
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով առողջության անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿառողջ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝
___________________________________ | |
ՊԿ ոչ կյանք = |
√ՊԿ2ապ + ՊԿ2աղետ + 0.5 * ՊԿապ * ՊԿաղետ , որտեղ |
ՊԿապ |
ապահովագրավճարների և տեխնիկական պահուստի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն` հաշվարկված համաձայն սույն հավելվածի, |
ՊԿաղետ |
աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն` հաշվարկված համաձայն սույն հավելվածի: |
2. Սույն հավելվածի համաձայն առողջության անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկներում ներառվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ապահովագրության դասերի գծով համապատասխան ցուցանիշները:
ԲԱԺԻՆ 2. ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ
3. Ապահովագրավճարների և տեխնիկական պահուստի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿապ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՊԿապ = 3 * Գ * Ծ , որտեղ
Ծ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝
Ծ = ∑i Ծi
Ծi = Ծապi + Ծտպi
Ծապi = max (Աi; Անi) + Ագործողi + Աապագաi
Ծտպi = ՏՊi
որտեղ
i |
սույն բաժնի Աղյուսակ 1-ում սահմանված ապահովագրության դասեր, i = 1, 2, |
Աi |
ապահովագրության i-րդ դասի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով, |
Անi |
ապահովագրության i-րդ դասի գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում վաստակած ապահովագրավճարների մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով, |
Ագործողi |
հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ապահովագրության i-րդ դասի գործող պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսներից հետո վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով, |
Աապագաi |
հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում ուժի մեջ մտնող ապահովագրության i-րդ դասի պայմանագրերի գծով հաշվետու ամսվան հաջորդող 12 ամիսներից հետո վաստակման ենթակա ապահովագրավճարների գնահատված մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով, |
ՏՊi |
ապահովագրության i-րդ դասի գծով հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ձևավորված պահանջների պահուստի մեծություն՝ նվազեցված վերաապահովագրողի մասնաբաժնի չափով: |
Գ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևերով՝
1_ ______________________ | |
Գ = |
Ծ√∑i,j Կորij * Գi * Ծi * Գյ * Ծյ |
______________________________________________ √(Գապi * Ծապi)2 + Գապi *Գտպi * Ծապi * Ծտպi + (Գտպi * Ծտպi)2 | |
Գi = |
______________________________________________ |
|
(Ծապi + Ծտպi) |
որտեղ
i,j |
սույն բաժնի Աղյուսակ 1-ում սահմանված ապահովագրության դասեր, i/j = 1,2, |
Ծ |
սույն բաժնի համաձայն հաշվարկված համապատասխան մեծություն, |
Ծi , Ծյ |
ապահովագրության i-րդ կամ j-րդ դասերի համար սույն բաժնի համաձայն հաշվարկված համապատասխան մեծություններ, |
Գi , Գյ |
ապահովագրության i-րդ կամ j-րդ դասերի համար սույն բաժնի համաձայն հաշվարկված համապատասխան մեծություններ, |
Ծապi, Ծտպi |
i-րդ ապահովագրության դասի համար սույն բաժնի համաձայն հաշվարկված համապատասխան մեծություններ, |
Գապi, Գտպi |
ապահովագրության i-րդ դասի համար սահմանված մեծություններ՝ ըստ ստորև աղյուսակի՝ |
Աղյուսակ 1
Ապահովագրության դասեր |
Գապi |
տպi |
Առողջության ապահովագրություն |
0.07 |
0.10 |
Դժբախտ պատահարներից ապահովագրություն |
0.09 |
0.13 |
Կորij | ապահովագրության i-րդ և յ-րդ դասերի միջև կորելյացիայի գործակից, որը հավասար է 0.5-ի: |
ԲԱԺԻՆ 3. ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ
4. Աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծության հաշվարկման ժամանակ կիրառվում է սցենարների վրա հիմնված մոտեցումը, այսինքն՝ պահանջվող կապիտալի մեծությունն որոշվում է՝ գնահատելով սահմանված սցենարի ազդեցությունը ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծության վրա՝ հաշվի առնելով առկա վերաապահովագրության պայմանագրերը, արդեն իսկ ձևավորված տեխնիկական պահուստների մեծությունները և այլ գործոններ։ Ընդ որում, վերաապահովագրության պայմանագրերը, տեխնիկական պահուստները և այլ գործոնները հաշվի են առնվում միայն այն դեպքում և միայն այն չափով, երբ և որքանով տվյալ սցենարի դեպքում դրանք կարող են ազդել ընկերության ընդհանուր կապիտալի մեծության վրա` ազդեցության և դրական, և բացասական ուղղվածության դեպքում:
5. Սույն հավելվածում ՊԿ=∆ԸԿ|Կ նշագրումը նշանակում է, որ տվյալ ռիսկի մասով պահանջվող կապիտալի մեծությունը հավասար է Կ միանվագ կորստի՝ հաշվետու ամսվա վերջին օրվա ընթացքում ի հայտ գալու արդյունքում ապահովագրական ընկերության՝ սույն կանոնակարգի Հավելված 1-ի համաձայն հաշվարկված ընդհանուր կապիտալի մեծության փոփոխությանը (∆ԸԿ): Ընդ որում, ∆ԸԿ-ն դրական մեծություն է, երբ դիտարկվող սցենարը հանգեցնում է ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի կրճատմանը։ Երբ դիտարկվող սցենարը հանգեցնում է ընկերության ընդհանուր կապիտալի ավելացմանը, ապա տվյալ պարագայում պահանջվող կապիտալի մեծությունը հավասար է 0-ի։
6. Բնական աղետների ռիսկի գնահատման ժամանակ սույն հավելվածով սահմանված ցուցանիշների հաշվարկում դիտարկվում են «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ապահովագրության դասերի ներքո ապահովագրված պայմանագրերը։
7. Աղետների ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿաղետ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
__________________________ | |
ՊԿաղետ = |
√ՊԿ2զնգ + ՊԿ2կնտ + ՊԿ2պանդեմիկ , որտեղ |
ՊԿզնգ |
զանգվածային պատահարների համար պահանջվող կապիտալի մեծություն` հաշվարկված համաձայն սույն բաժնի, |
ՊԿկնտ |
կենտրոնացման ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն` հաշվարկված համաձայն սույն բաժնի, |
ՊԿպանդեմիկ |
պանդեմիկ ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն` հաշվարկված համաձայն սույն բաժնի: |
8. Զանգվածային պատահարների համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿզնգ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՊԿզնգ = ∆ԸԿ| Կզնգ
Կզնգ = 0.0015 * ∑i Գi * ԱԳi
որտեղ
ԱԳi |
հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ գործող առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանագրերի համաձայն i-րդ տեսակի վնասից ապահովագրված անձանց i-րդ տեսակի վնասի առաջացման դեպքում վճարման ենթակա առավելագույն գումարների (ապահովագրական գումարներ՝ նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով) հանրագումար: |
Գi |
i-տեսակի վնասի գործակից՝ համաձայն ստորև աղյուսակի՝ |
Աղյուսակ 1
i-րդ տեսակի վնաս |
Գi |
Մահ |
0.1 |
Մշտական անաշխատունակություն |
0.015 |
Ժամանակավոր անաշխատունակություն (1-10 տարի) |
0.05 |
Ժամանակավոր անաշխատունակություն (մինչև 1 տարի) |
0.135 |
Բժշկական օգնության անհրաժեշտություն |
0.3 |
9. Կենտրոնացման ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿկնտ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՊԿկնտ = ∆ԸԿ| Կկնտ
Կկնտ = Քկնտ * ∑i Գi * ՄԱԳi
1 | |
ՄԱԳi = |
Քi∑Քij=1 ԱԳ(i,j) |
որտեղ
Քկնտ |
հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության պորտֆելում առկա ամենամեծ կենտրոնացման խմբում ընդգրկված ապահովագրության պայմանագրերով ապահովագրված անձ հանդիսացող անձանց քանակ։ |
Քi |
i-րդ տեսակի վնասից ապահովագրված անձանց քանակ, որոնք գտնվում են ամենամեծ կենտրոնացման խմբում, |
ԱԳ(i,j) |
i-րդ տեսակի վնասի առաջացման դեպքում j-րդ ապահովագրված անձին վճարման ենթակա առավելագույն գումար (ապահովագրական գումար՝ նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով), |
Գi |
i-տեսակի վնասի գործակից՝ համաձայն սույն բաժնի աղյուսակ 1-ի: |
10. Պանդեմիկ ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծությունը (ՊԿպանդեմիկ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ՊԿպանդեմիկ = ∆ԸԿ| Կպանդեմիկ
Կպանդեմիկ = 0.000075 ∑iԱԳաշխi + 0.4 ∑i ԱԳծախսi
որտեղ
i |
hաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ առողջության ապահովագրության պայմանագրերով ապահովագրված անձ հանդիսացող անձանց քանակ, եթե ապահովագրության պայմանագրերով ծածկույթ է նախատեսված ինֆեկցիոն հիվանդությունների արդյունքում առաջացող բժշկական ծախսերի և կորցրած աշխատավարձի (եկամտի) փոխհատուցման համար, |
ԱԳաշխi |
i-րդ ապահովագրված անձին ինֆեկցիոն հիվանդության պատճառով մշտական անաշխատունակ դառնալու արդյունքում կորցրած աշխատավարձի (եկամտի) մասով վճարման ենթակա առավելագույն գումար (ապահովագրական գումար՝ նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով), |
ԱԳծախսi |
i-րդ ապահովագրված անձին ինֆեկցիոն հիվանդության պատճառով մշտական անաշխատունակ դառնալու արդյունքում բժշկական ծախսերի փոխհատուցման մասով վճարման ենթակա առավելագույն գումար (ապահովագրական գումար՝ նվազեցված ոչ պայմանական չհատուցվող գումարի չափով): |
Հավելված 7 «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին չարգելված Կանոնակարգ 3/02-ի |
ԿՅԱՆՔԻ ԱՆԴԵՐՌԱՅԹԻՆԳԻ ՌԻՍԿԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿ
1. Կյանքի անդերռայթինգի ռիսկի համար պահանջվող կապիտալի մեծություն (ՊԿկյանք) սույն գլխի համաձայն կյանքի ապահովագրության առանձին դասերի համար հաշվարկված կապիտալի պահանջների հանրագումարն է:
2. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և (կամ) 2-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության դասերով (բացառությամբ` ի լրումն կյանքի ապահովագրության պայմանագրի իրականացվող դժբախտ պատահարներից, առողջության ապահովագրության) գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերության համար նշված դասերի գծով կապիտալի պահանջը մաթեմատիկական պահուստի մեթոդով և ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունների հանրագումարն է:
3. Կյանքի ապահովագրության դեպքում մաթեմատիկական պահուստի մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԱՊՄ = ՄՊ * ԳՊ * 0.04, որտեղ՝
ԱՊՄ-ն կյանքի ապահովագրության դեպքում մաթեմատիկական պահուստների մեթոդով հաշվարկվող մեծությունն է,
ՄՊ - հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի մեծությունն է,
ԳՊ - վերաապահովագրության գործակից` հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի (նվազեցված մաթեմատիկական պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով) հարաբերությունն է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի մեծությանը: Եթե ԳՊ-ն փոքր է 0.85-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0.85 մեծությամբ:
4. Կյանքի ապահովագրության դեպքում ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՌԿՄ = ՌԿ * ԳՌ * 0.003, որտեղ՝
ՌԿՄ-ն կյանքի ապահովագրության դեպքում ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունն է,
ՌԿ - հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ռիսկային կապիտալի մեծությունն է, որը հանդիսանում է կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարի մեծության և այդ պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի մեծության տարբերություն: Ընդ որում, եթե ապահովագրության պայմանագրով նախատեսված է ապահովագրական գումարի վճարում անուիտետի միջոցով կամ մաս-մաս վճարում կամ նախատեսված է պարբերական վճարումների այլ ձև, ապա ռիսկային կապիտալը հաշվարկվում է որպես այդ գումարների ներկա (զեղչված) արժեքի և այդ պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի տարբերություն,
ԳՌ - վերաապահովագրության գործակից՝ հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) գծով հաշվարկված ռիսկային կապիտալի մեծության և այդ մեծության մեջ վերաապահովագրողի մասնակցության բաժնի տարբերության (զուտ ռիսկային կապիտալ) հարաբերությունն է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) գծով հաշվարկված ռիսկային կապիտալի համախառն մեծությանը: Եթե ԳՌ-ն փոքր է 0.5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0.5 մեծությամբ:
5. Եթե կյանքի ապահովագրության առանձին պայմանագրերի գծով ռիսկային կապիտալը բացասական մեծություն է, ապա ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծության հաշվարկում այն մասնակցում է 0 արժեքով:
6. Կյանքի ապահովագրության այն պայմանագրերի գծով, որոնցով ապահովագրական հատուցում վճարվում է միայն սահմանված որոշակի ժամկետում մահվան դեպքում (կյանքի ժամկետային ապահովագրություն) և այդ պայմանագրի գործողության ժամկետը չի գերազանցում 3 տարին, ռիսկային կապիտալի մեթոդը կիրառելիս սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված բանաձևում 0.003-ի փոխարեն օգտագործվում է 0.001 գործակիցը, իսկ եթե պայմանագրի գործողության ժամկետը գերազանցում է 3 տարին, սակայն չի գերազանցում 5 տարին, կիրառվում է 0.0015 գործակիցը:
7. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված ի լրումն կյանքի ապահովագրության պայմանագրի դժբախտ պատահարներից, առողջության ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար կապիտալի պահանջը հաշվարկվում է սույն կանոնակարգի Հավելված 6-ի համաձայն:
8. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության դասով գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերության համար կապիտալի պահանջը նշված դասի գծով հաշվարկվում է որպես հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում ապահովագրության տվյալ դասի գծով հաշվեգրված կառավարչական ծախսերի (կառավարչական և հասարակական կապերի գծով ծախսեր, ուսուցման ծախսեր և այլ ոչ տոկոսային ծախսեր) 25 տոկոս: Ընդ որում, տվյալ դասի գծով կառավարչական ծախսերի հաշվարկն իրականացվում է համամասնության սկզբունքով, այսինքն` հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում ապահովագրական ընկերության կողմից հաշվեգրված համախառն ապահովագրավճարներում ապահովագրության տվյալ դասի գծով հաշվեգրված մեծության տեսակարար կշիռը կիրառվում է նույն ժամանակահատվածում ապահովագրական ընկերության կողմից հաշվեգրված ընդհանուր կառավարչական ծախսերի նկատմամբ:
9. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ և (կամ) 6-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության դասերով գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերության համար կապիտալի պահանջը նշված դասերի գծով հաշվարկվում է մաթեմատիկական պահուստի մեթոդով:
10. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության դասով գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերության համար կապիտալի պահանջը նշված դասի գծով հավասար է տոնտինի ներքո կուտակված ակտիվների 1 տոկոսին:»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|