«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
13 հունիսի 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12403201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
15 մայիսի 2003 թ. |
N 03/12-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը և նպատակ ունենալով պարզաբանել առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2000 թվականի հունիսի 30-ի «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/549 հրամանը (գրանցված ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2000 թվականի հուլիսի 3-ին, պետական գրանցման թիվ 12400058):
ՀՀ կառավարությանն |
Ե. Զախարյան |
Հաստատված է |
Համաձայնեցված է |
Համաձայնեցված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Սույն հրահանգը մշակված է հիմք ընդունելով «Պարզեցված հարկի մասին» 2000 թ. հունիսի 19-ի Հայաստանի Հանրապետության օրենքը ու նպատակ ունի պարզաբանել «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները` կապված իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերի հետ:
1. ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
1.1. Պարզեցված հարկը օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում ձեռնարկատիրական գործունեության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող` շահութահարկին (եկամտահարկին) և (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող հարկ է: Պարզեցված հարկի ընդհանուր գումարի մեջ շահութահարկի (եկամտահարկի) հաշվարկային մեծությունն ընդունվում է 40%, իսկ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը` 60%:
Շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կազմակերպությունների համար պարզեցված հարկը փոխարինում է շահութահարկին և (կամ) ԱԱՀ-ին: Սույն հրահանգի դրույթները տարածվում են`
- Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազմակերպությունների (այսուհետ` ռեզիդենտ առևտրային կազմակերպություններ) վրա,
- օտարերկրյա պետություններում ստեղծված առևտրային կազմակերպությունների, միջազգային առևտրային կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված առևտրային կազմակերպությունների (այսուհետ` ոչ ռեզիդենտ առևտրային կազմակերպություններ) վրա, եթե վերջիններս Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն մասնաճյուղի (մասնաճյուղերի) միջոցով:
Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար պարզեցված հարկը փոխարինում է եկամտահարկին և (կամ) ԱԱՀ-ին:
1.2. Պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպությունների համար պարզեցված հարկով հարկվող գործունեության մասով կասեցվում են շահութահարկի և ԱԱՀ-ի, իսկ պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար` եկամտահարկի և ԱԱՀ-ի գծով օրենքով սահմանված հարկային արտոնությունները:
Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով պարզեցված հարկից ազատելու արտոնության մասին ուղղակիորեն նշված չլինելու դեպքում պարզեցված հարկի գծով արտոնությունը չի կիրառվում և պարզեցված հարկը հաշվարկվում է ընդհանուր սահմանված կարգով:
1.3. Պարզեցված հարկ վճարողների պարզեցված հարկով հարկվող օբյեկտը որոշելիս հաշվի չեն առնվում.
ա) առևտրային կազմակերպությունների համար` շահութահարկի գծով համախառն եկամտից նվազեցումները (ծախսեր, կորուստներ, այլ նվազեցումներ).
բ) անհատ ձեռնարկատերերի` եկամտահարկի գծով համախառն եկամտից նվազեցումները (նվազեցվող եկամուտներ, անձնական նվազեցումներ, ծախսեր).
գ) նոտարների համար`
- եկամտահարկի գծով համախառն եկամտից նվազեցումները (նվազեցվող եկամուտներ, անձնական նվազեցումներ, ծախսեր),
- «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` ԱԱՀ վճարող համարվելու համար չափը:
1.4. Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկ վճարող են համարվում իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սահմանված ժամկետներում և կարգով հայտարարագիր ներկայացրած առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները (բացառությամբ` սույն հրահանգի 1.5 կետում նշվածներից), եթե նախորդ տարվա ընթացքում նրանց կողմից մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության (իրացումից հասույթի) ընդհանուր գումարը (այդ թվում` պարզեցված հարկով հարկվող, հաստատագրված վճարով հարկվող) չի գերազանցել 50,0 մլն դրամը (առանց ԱԱՀ-ի):
Օրինակ 1. Առևտրային կազմակերպությունը իրականացնում է տրիկոտաժի արտադրություն, խանութի միջոցով պարենային ապրանքների առևտրական գործունեություն և առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն: 2002 թ. ընթացքում կազմակերպությունը հանդիսացել է`
- տրիկոտաժի արտադրության մասով` շահութահարկ և ԱԱՀ վճարող, այդ գործունեության մասով իրացման շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) կազմել է 10,0 մլն դրամ,
- խանութի միջոցով պարենային ապրանքների առևտրական գործունեության մասով` պարզեցված հարկ վճարող, այդ գործունեության մասով իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը) կազմել է 5,0 մլն դրամ,
- առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության մասով` հաստատագրված վճար վճարող, այդ գործունեության մասով իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը) կազմել է 40,0 մլն դրամ:
Տվյալ դեպքում առևտրային կազմակերպությունը չի կարող 2003 թ. հունվարի 1-ից դառնալ պարզեցված հարկ վճարող, ինչպես տրիկոտաժի արտադրանքի իրացման, այնպես էլ խանութի միջոցով պարենային ապրանքների առևտրական գործունեության մասով:
Օրինակ 2. Առևտրային կազմակերպությունը 2002 թ. ընթացքում հանդիսանալով պարզեցված հարկ վճարող իրականացրել է խանութի միջոցով պարենային ապրանքների առևտրական գործունեություն, որի գծով իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը) կազմել է 55,0 մլն դրամ: 2003 թ. ընթացքում առևտրային կազմակերպությունը փոխում է գործունեության տեսակը և նպատակ ունի զբաղվելու տրիկոտաժի արտադրությամբ:
Տվյալ դեպքում առևտրային կազմակերպությունը չի կարող 2003 թ. հունվարի 1-ից դառնալ պարզեցված հարկ վճարող տրիկոտաժի արտադրության իրացման մասով:
Օրինակ 3. Առևտրային կազմակերպությունը 2002 թ. ընթացքում իրականացրել է հաստատագրված վճարով հարկվող առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն, որի գծով իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը) կազմել է 55,0 մլն դրամ: 2003 թ. ընթացքում առևտրային կազմակերպությունը որոշում է զբաղվել նաև տրիկոտաժի արտադրությամբ:
Տվյալ դեպքում առևտրային կազմակերպությունը չի կարող 2003 թ. հունվարի 1-ից դառնալ պարզեցված հարկ վճարող տրիկոտաժի արտադրության իրացման մասով:
Իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ սույն կետում նշված սահմանափակումը տարածվում է.
ա) ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար` Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացված եկամուտների մեջ ներառված, ինչպես նաև անհատույց (մասնակի հատուցմամբ) իրացման շրջանառության (իրացումից հասույթի) վրա.
բ) ոչ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար` միայն հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների մեջ ներառված, ինչպես նաև անհատույց (մասնակի հատուցմամբ) իրացման շրջանառության (իրացումից հասույթի) վրա.
գ) չի տարածվում նոտարների վրա:
1.5. Պարզեցված հարկ վճարողներ չեն կարող համարվել.
ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաստատագրված վճար վճարող անձինք` գործունեության այդ մասով (այդ թվում` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան սահմանային չափերը գերազանցելու դեպքում).
բ) ակցիզային հարկով հարկման ենթակա (այդ թվում` դրան փոխարինող հաստատագրված վճարով հարկվող) ապրանքներ արտադրողները.
գ) այն անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և չիրացված ապրանքների մնացորդը (հաշվարկված մաքսային արժեքով), որոնց համար ԱԱՀ վճարված չի եղել ներմուծման պահին (մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի կնքման (ապրանքների բացթողնման) ամսաթվին) հայտարարագրի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գերազանցում է 1,0 մլն դրամը (այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների համար օրենքով նախատեսված չէ ԱԱՀ-ի գանձում մաքսային մարմինների կողմից, հարկ վճարողները կարող են իրենց կողմից մաքսային մարմիններին ներկայացված դիմումի հիման վրա ներմուծման պահին վճարել այդ գումարը (այն արտացոլվում է մաքսային հայտարարագրում) և սահմանված կարգով համարվել պարզեցված հարկ վճարող, ընդ որում` մաքսային սահմանին վճարված այդ ԱԱՀ-ի գումարները միացվում են ծախսերին պարզեցված հարկ վճարող համարվելու առաջին հաշվետու ժամանակաշրջանում).
դ) տվյալ տարվա հունվարի 1-ին 100,0 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` վճարման ենթակա պարզեցված հարկը և (կամ) հաստատագրված վճարները, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարը) ունեցող անձինք.
ե) բանկերը, գրավատները, վարկային կամ ապահովագրական կազմակերպությունները, ներդրումային հիմնադրամները, արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակիցները` արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք (բրոքերային (դիլերային) ընկերություններ, արժեթղթերի հավատարմագրային կառավարիչներ, արժեթղթերի պահառուներ և օրենքով սահմանված այլ անձինք), խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի (բացառությամբ` գովազդային վիճակախաղերի) կազմակերպիչները.
զ) իրավունքի, հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառի գործունեություն, առևտրային գործունեության և կառավարման հարցերով խորհրդատվություն իրականացնողները (այդ թվում` փաստաբանների վարչանու գործունեություն, խորհրդատվություններ իրավաբանական հարցերով, գործունեություն հաշվապահական հաշվառման բնագավառում, աուդիտորական գործունեություն, շուկայի իրավիճակի հետազոտում և հասարակական կարծիքի բացահայտում, խորհրդատվություններ առևտրային գործունեության և կառավարման հարցերով, կազմակերպությունների կառավարմանը վերաբերող գործունեություն)` բացառությամբ խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների, ինչպես նաև հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման, կապիտալ շինարարության իրականացման, կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման կամ ինժեներական հետազննման և փորձաքննության գործունեություն իրականացնողները.
է) այն անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ).
ը) գյուղատնտեսական արտադրանք արտադրողները.
թ) համատեղ գործունեության պայմանագրի (գրավոր պայմանագրի, որի համաձայն երկու կամ ավելի անձինք (մասնակիցները) պարտավորվում են միացնել իրենց ավանդները և առանց իրավաբանական անձ կազմավորելու գործել համատեղ՝ շահույթ ստանալու կամ օրենքին չհակասող այլ նպատակի հասնելու համար) կողմ հանդիսացող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը.
ժ) այն առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է մեկ այլ պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպությանը, կամ՝ այն առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատիրոջը, կամ՝ այն առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին, որին միաժամանակ պատկանում է պարզեցված հարկ վճարող այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը), կամ` այն առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը փոխկապակցված է այլ պարզեցված հարկ վճարողի հետ:
Սույն կետի «բ», «ե», «զ» և «ը» ենթակետերի կիրառման առումով հիմք է ընդունվում նախորդ տարվա որևէ ժամանակահատվածում նշված գործունեության տեսակներով զբաղվելու փաստը, իսկ գործունեության այն տեսակների մասով, որոնց զբաղվելու համար նախատեսված է լիցենզիա` նաև տվյալ գործունեության լիցենզիայի առկայությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև սահմանված ժամկետում պարզեցված հարկ վճարող համարվելու համար գրավոր հայտարարագրի ներկայացումը լիցենզիայի գործողությունը դադարեցվել է` այդ դեպքերում նշված ենթակետերի պայմանները համարվում են բավարարված):
Սույն կետի «գ» ենթակետի կիրառման առումով ապրանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող` հարկատուին սեփականության իրավունքով պատկանող գույքը (բացառությամբ` դրամական միջոցների): Ընդ որում, հիմնական միջոցների և արագամաշ առարկաների մաշվածքը (ամորտիզացիան) հաշվի չի առնվում, իսկ արտադրական (տեխնոլոգիական) պրոցեսում հումք և նյութերի օգտագործման (սպառման) դեպքում մնացորդ չի հաշվարկվում:
Սույն կետի «ժ» ենթակետի կիրառման առումով`
- առևտրային կազմակերպության փոխկապակցված անձինք են այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 111-րդ հոդվածին համապատասխան` հանդիսանում են տվյալ առևտրային կազմակերպության կառավարման մարմնի անդամ, և (կամ)` իրականացնում են տվյալ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի (միանձյա, կոլեկտիվ) իրավասություններ, և (կամ)` իրավունք ունեն նշանակել տվյալ առևտրային կազմակերպության միանձյա գործադիր մարմին և (կամ) կոլեկտիվ գործադիր մարմնի կազմի կեսից ավելի և (կամ) նրանց առաջարկությամբ ընտրվել է տվյալ առևտրային կազմակերպության կառավարման մարմնի կեսից ավելին, և (կամ)` պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն են ստանում կանխորոշել տվյալ առևտրային կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները), և (կամ)` իրավունք ունեն տնօրինել տվյալ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի (բաժնետոմսի, բաժնեմասի) 20%-ից ավելին, և (կամ)` պայմանագրի (համաձայնեցված գործողությունների) արդյունքում օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինել (այդ թվում` առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների միջոցով) առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 50%-ից ավելին.
- անհատ ձեռնարկատիրոջ փոխկապակցված անձինք են այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 111-րդ հոդվածին համապատասխան` պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն են ստանում կանխորոշել տվյալ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները).
- փոխկապակցված հանդիսանալու հանգամանքը չի վերաբերում ազգակցական կապերին (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, եղբայրներ, քույրեր) և նոտարներին.
- պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագիր հարկային մարմին ներկայացված առևտրային կազմակերպություններից (անհատ ձեռնարկատերերից), որոնց վրա տարածվում են սույն ենթակետում նշված սահմանափակումները, պարզեցված հարկ վճարող չեն կարող համարվել այն առևտրային կազմակերպությունները (անհատ ձեռնարկատերերը), որոնք օրենքով սահմանված ժամկետում ժամանակագրական կարգով (օրական կտրվածքով) ավելի ուշ են ներկայացրել պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագիրը հարկային մարմին.
- նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազմակերպությունների (անհատ ձեռնարկատերերի) համար հիմք է ընդունվում նաև իրենց ստեղծման (պետական գրանցման) օրը, այսինքն` օրենքով սահմանված ժամկետում նույն օրը պարզեցված հարկ վճարող համարվելու համար հայտարարագիրը հարկային մարմին ներկայացրած առևտրային կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից պարզեցված հարկ վճարող չեն կարող համարվել այն առևտրային կազմակերպությունները (անհատ ձեռնարկատերերը), որոնք տվյալ տարում ժամանակագրական կարգով (օրական կտրվածքով) ավելի ուշ են ստեղծվել (ստացել պետական գրանցում):
Սույն կետի «ա» ենթակետում նշված գործունեություն իրականացնող անձինք կարող են պարզեցված հարկ վճարող դառնալ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում չնշված գործունեության տեսակների մասով, իսկ սույն կետի «բ»-ից «ժ»` բոլոր ենթակետերում (ներառյալ) նշված անձանց համար պարզեցված հարկ վճարող համարվելու իրավունքի բացառումը վերաբերում է ամբողջ գործունեությանը:
(1.5 կետը խմբ., փոփ. 17.02.04 N 1-05/3-Ն, լրաց., խմբ., փոփ. 31.03.05 N 1-05/02-Ն)
1.6. Առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարզեցված հարկ վճարող համարվելու համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված 1-ում բերված ձևի հայտարարագիր:
Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հայտարարագիրը ներկայացնելու դեպքում համարվում են պարզեցված հարկ վճարող ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակներով, բացառությամբ այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով:
Տվյալ տարում պարզեցված հարկ վճարող համարվելու համար գրավոր հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում հունվարի 1-ից 25-ը (ներառյալ): Տվյալ տարում պարզեցված հարկ վճարող հանդիսացող անձինք հաջորդ տարում ևս այդպիսին համարվելու (որպես պարզեցված հարկ վճարող գործունեությունը շարունակելու) համար գրավոր հայտարարագիրը հարկային մարմին են ներկայացնում հաջորդ տարվա հունվարի 1-ից 25-ը (ներառյալ): Անկախ նշված ժամկետից.
ա) նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ` սույն հրահանգի 1.5 կետում նշվածների) պետական գրանցում ստանալու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք պետական գրանցման օրվանից մեկամսյա ժամկետում (բայց ոչ ուշ, քան պետական գրանցման եռամսյակի վերջին օրը) իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում գրավոր հայտարարագիր: Նշված ժամկետում այդպիսի գրավոր հայտարարագիր չներկայացրած առևտրային կազմակերպությունները համարվում են շահութահարկ վճարողներ, իսկ անհատ ձեռնարկատերերը` եկամտահարկ վճարողներ` պետական գրանցում ստանալու օրվանից:
Նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազմակերպությունների համար պարզեցված հարկ վճարող համարվելու վերը նշված հնարավորությունը վերաբերում է վերակազմակերպման միայն հետևյալ դեպքերին` իրավաբանական անձանց միաձուլման արդյունքում նոր առաջացած առևտրային կազմակերպությանը, իրավաբանական անձից առանձնացված առևտրային կազմակերպությանը, իրավաբանական անձից բաժանված առևտրային կազմակերպությանը,
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նոտարի պաշտոնում նշանակված անձինք նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից համարվում են պարզեցված հարկ վճարողներ, եթե նրանք մինչև նոտարի պաշտոնում նշանակվելու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ը իրենց բնակության վայրի հարկային մարմին չեն ներկայացրել գրավոր դիմում` ընդհանուր կարգով հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու մասին: Նշված ժամկետում այդպիսի գրավոր դիմում ներկայացրած անձինք համարվում են եկամտահարկ վճարողներ` նոտարի պաշտոնում նշանակվելու օրվանից:
(1.6 կետը լրաց. 17.02.04 N 1-05/3-Ն)
1.7. Պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին հետևյալ փաստերից որևէ մեկի տեղի ունենալու եռամսյակին հաջորդող ամսվա 1-ից, եթե պարզեցված հարկ վճարողը.
ա) գրավոր դիմում է ներկայացրել իր հաշվառման վայրի հարկային մարմին` ընդհանուր կարգով (այսինքն` շահութահարկով (եկամտահարկով) և (կամ) ԱԱՀ-ով) հարկման, հաշվառման և հաշվետվությունների համակարգին անցնելու վերաբերյալ.
բ) այդպիսին համարվելու ժամանակաշրջանում թույլ է տվել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին վերաբերող` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի հետևյալ հոդվածների երկու և ավելի խախտման դեպքեր`
- սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշներն օտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում 1000 հատ (հոդված 1707),
- ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով ապրանքներ դրոշմավորելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում 200,0 հազար դրամը (հոդված 1707),
- ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում 200,0 հազար դրամը (հոդված 1708),
- ակցիզային դրոշմանիշերի մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված, ինչպես նաև որոշակի տարողության համար տրամադրված դրոշմանիշերով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված` դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում 200,0 հազար դրամը (հոդված 1709).
- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` որոշակի թվագրումով դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացման թույլատրելի ժամկետներից հետո այդպիսի ապրանքներ իրացնելը (հոդված 17012).
գ) թույլ է տվել 100,0 հազար դրամ և ավելի ժամկետանց հարկային պարտավորություններ (այդ թվում` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարի): Սույն դրույթը կիրառվում է այն դեպքում, եթե հաշվետու ժամանակաշրջանին (եռամսյակին) հաջորդող առաջին ամսվա 1-ի դրությամբ պարզեցված հարկ վճարողը շարունակում է ունենալ 100,0 հազար դրամ և ավելի ժամկետանց հարկային պարտավորություններ: Ընդ որում, 100,0 հազար դրամ և ավելի ժամկետանց հարկային պարտավորություններ ունեցող պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին նաև այն դեպքում, երբ արձանագրված հարկային պարտավորությունների մասով հարկ վճարողը բողոքարկել է հարկային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունները (այսինքն` արձանագրված հարկային պարտավորությունների բողոքարկումը հաշվի չի առնվում): Սույն դրույթը չի կիրառվում հարկ վճարողի մոտ հետագայում կատարված ստուգման արդյունքներով կազմված ակտում արձանագրված խախտումների հետևանքով առաջադրված հարկային պարտավորությունների նկատմամբ:
Պարզեցված հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին հետևյալ փաստերից որևէ մեկի տեղի ունենալու պահից` պարզեցված հարկ վճարողի կողմից այդպիսին համարվելու ժամանակաշրջանում.
ա) իրականացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա (այդ թվում` դրան փոխարինող հաստատագրված վճարով հարկվող) ապրանքների արտադրություն.
բ) իրականացվում է բանկերի, գրավատների, վարկային կամ ապահովագրական կազմակերպությունների, ներդրումային հիմնադրամների, արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակիցների` արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց (բրոքերային (դիլերային) ընկերություններ, արժեթղթերի հավատարմագրային կառավարիչներ, արժեթղթերի պահառուներ և օրենքով սահմանված այլ անձինք), խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի (բացառությամբ` գովազդային վիճակախաղերի) կազմակերպիչների գործունեություն.
գ) իրականացվում է իրավունքի, հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառի գործունեություն, առևտրային գործունեության և կառավարման հարցերով խորհրդատվություն (այդ թվում` փաստաբանների վարչանու գործունեություն, խորհրդատվություններ իրավաբանական հարցերով, գործունեություն հաշվապահական հաշվառման բնագավառում, աուդիտորական գործունեություն, շուկայի իրավիճակի հետազոտում և հասարակական կարծիքի բացահայտում, խորհրդատվություններ առևտրային գործունեության և կառավարման հարցերով, կազմակերպությունների կառավարմանը վերաբերող գործունեություն)` բացառությամբ խորհրդատվական ծառայություններ մատուցող նոտարների, ինչպես նաև հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման, կապիտալ շինարարության իրականացման, կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման կամ ինժեներական հետազննման և փորձաքննության գործունեություն.
դ) հաշվետու ժամանակաշրջանի (եռամսյակի) ընթացքում Հայաստանի Հանրապետություն «ներմուծում»` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների (որոնց համար ԱԱՀ վճարված չի եղել ներմուծման պահին) ներմուծման ծավալը (հաշվարկված մաքսային արժեքով) գերազանցում է 250,0 հազար դրամը (նշված փաստի տեղի ունենալու պահը որոշվում է մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի կնքման ամսաթվով): Այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների համար օրենքով նախատեսված չէ ԱԱՀ-ի գանձում մաքսային մարմինների կողմից, հարկ վճարողները կարող են իրենց կողմից մաքսային մարմիններին ներկայացված դիմումի հիման վրա ներմուծման պահին վճարել այդ գումարը (որն արտացոլվում է մաքսային հայտարարագրում) և սահմանված կարգով շարունակել համարվել պարզեցված հարկ վճարող, ընդ որում` մաքսային սահմանին վճարված այդ ԱԱՀ-ի գումարները միացվում են ներմուծված ապրանքների ձեռքբերման արժեքին: Սույն ենթակետի կիրառման առումով ապրանքներ են համարվում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող` հարկատուին սեփականության իրավունքով պատկանող գույքը (բացառությամբ` դրամական միջոցների), որի մեջ ներառվում են հիմնական միջոցները, արագամաշ առարկաները, հումքը և նյութերը:
ե) հանդիսանում է համատեղ գործունեության պայմանագրի կողմ (նշված փաստի տեղի ունենալու պահը որոշվում է համատեղ գործունեության պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից).
զ) տվյալ տարվա սկզբից ունեցել է պարզեցված հարկով հարկվող 50,0 մլն դրամից ավելի իրացման շրջանառություն (բացառությամբ` նոտարների)` այդ դեպքում մինչև 50,0 մլն դրամը (ներառյալ) իրացման շրջանառությունը հարկվում է պարզեցված հարկով, իսկ 50,0 մլն դրամը գերազանցող իրացման շրջանառությունը` ընդհանուր կարգով (այդ թվում` այն դեպքերում, երբ տվյալ տարվա սկզբից 50,0 մլն դրամից ավելի իրացման շրջանառության գերազանցումը մեկ գործարքի իրականացման արդյունք է), ինչը պետք է արտացոլվի նաև հարկ վճարողի կողմից դուրս գրվող սկզբնական (հաշվառման) փաստաթղթերում (այն դեպքում, երբ հնարավոր չէ տարանջատել պարզեցված հարկով և ընդհանուր կարգով հարկվող իրացման շրջանառությունները, տարանջատումը կատարվում է հարկ վճարողի համար առավել բարենպաստ պայմաններով):
Օրինակ 31. Պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպությունը 2005թ. հունվար-փետրվար ամիսներին իրացման շրջանառություն չի ունեցել, իսկ 2005թ. մարտին վաճառել է հիմնական միջոց 56,0 մլն դրամով: Առևտրային կազմակերպության կողմից դուրս է գրվում հաշիվ-ապրանքագիր (հարկային հաշիվ), որտեղ առանձին տողով նշվում է պարզեցված հարկով հարկվող շրջանառությունը (50,0 մլն դրամ), ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը (5,0 մլն դրամ) և ԱԱՀ-ի գումարը (1,0 մլն դրամ): 2005թ. 1-ին եռամսյակի համար պարզեցված հարկը հաշվարկվում է 50,0 մլն դրամից` 5% դրույքաչափով (50,0x5%=2,5 մլն դրամ) և հաշվետու ժամանակաշրջանի համար` նաև ԱԱՀ:
Օրինակ 32. Պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպությունը 2005թ. 1-ին կիսամյակում ունեցել է 49,5 մլն դրամ իրացման շրջանառություն, իսկ 2005թ. հուլիսին մեկ հաշիվ-ապրանքագրով վաճառել է տարբեր ապրանքներ 1,5 մլն դրամով (1,0 մլն դրամ` դպրոցական գրականություն և 0,5 մլն դրամ` հաշվիչներ): Առևտրային կազմակերպությունը դուրս գրված հաշիվ-ապրանքագրում առանձին տողով ԱԱՀ-ի գումար չի նշել: Տվյալ դեպքում հաշվիչների վաճառքի մասով հաշվարկվում է պարզեցված հարկ, իսկ դպրոցական գրականության իրացումը դիտվում է որպես ԱԱՀ-ից ազատված շրջանառություն և արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկում.
է) տվյալ տարվա որևէ պահին ունեցել է 15,0 մլն դրամը գերազանցող՝ իրեն պատկանող ապրանքային մնացորդ (հաշվարկված ձեռքբերման և վաճառքի գների առավելագույնով): Սույն ենթակետի դրույթները վերաբերում են հարկ վճարողին պատկանող (սեփականության իրավունքով, տնօրինման իրավունքով) ապրանքային մնացորդին (վաճառքի համար նախատեսված գույքին), ընդ որում` կոմիսիոն հիմունքներով վաճառքի համար նախատեսված գույքը ներառվում է ապրանքային մնացորդի մեջ միայն կոմիտենտի մոտ: Սույն ենթակետի դրույթները չեն վերաբերում ոչ նյութական ակտիվներին և այն ապրանքներին, որոնք օգտագործվում (սպառվում) են հարկ վճարողի գործունեության ընթացքում և (կամ) իրենց հատկությունները կամ արժեքը ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխանցում են նոր ստեղծված արդյունքին (հիմնական միջոցներ, արագամաշ առարկաներ, հումք և նյութեր, երկրորդական հումք, թափոններ, կիսապատրաստուկներ, անավարտ արտադրանք, խոտանված արտադրանք), ինչպես նաև ի պահ ընդունված գույքին (բացառությամբ` սույն ենթակետում նշված դեպքերի): Սույն ենթակետի կիրառման առումով`
- ապրանքային մնացորդի (բացառությամբ` սեփական արտադրանքի) ձեռքբերման գները (ներառյալ` Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռքբերումների մասով չփոխհատուցվող անուղղակի հարկերը) ձեռքբերման օրը որոշվում են սկզբնական փաստաթղթերից (հաշիվ-ապրանքագիր, invoice, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոն (միակողմանի), գնման ակտ, ընդունման-հանձնման ակտ և այլն), հաշվառման գրքերից (այդ թվում` եկամուտների և ծախսերի հաշվառման գիրք), պայմանագրերից ելնելով և չեն ներառում ապրանքների ձեռքբերման հետ կապված ծախսերը (տրանսպորտային ծախսեր, ապահովագրական վճարներ, մաքսային սահմանին վճարված անուղղակի հարկերը և այլն): Ապրանքային մնացորդի (բացառությամբ` սեփական արտադրանքի) հետագա ձեռքբերումներին զուգահեռ կատարվում է նույն տեսականու ապրանքային մնացորդի ձեռքբերման գների ճշգրտում` վերջին ձեռքբերման գներից ելնելով, որոնք համեմատվում են այդ տեսականու ապրանքային մնացորդի վերջին վաճառքի գների հետ և ընդունվում են առավելագույն գները, որոնց հիման վրա վերջին ձեռքբերման օրվանից վերահաշվարկվում է ապրանքային մնացորդը: Սեփական արտադրանք հանդիսացող ապրանքային մնացորդի համար ձեռքբերման գներ չեն հաշվարկվում.
- ապրանքային մնացորդի (այդ թվում` սեփական արտադրանքի) սկզբնական վաճառքի գները որոշվում են վաճառքի օրը` սկզբնական փաստաթղթերից (հաշիվ-ապրանքագիր, invoice, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոն, ընդունման-հանձնման ակտ և այլն), հաշվառման գրքերից (այդ թվում` եկամուտների և ծախսերի հաշվառման գիրք), պայմանագրերից: Վաճառքի գները հաշվարկվում են չվաճառված նույն տեսականու ապրանքային մնացորդի համար, որոնք համեմատվում են այդ տեսականու ապրանքային մնացորդի (բացառությամբ` սեփական արտադրանքի) վերջին ձեռքբերման գների հետ և ընդունվում են առավելագույն գները, որոնց հիման վրա վաճառքի օրվանից վերահաշվարկվում է ապրանքային մնացորդը: Ապրանքային մնացորդի (այդ թվում` սեփական արտադրանքի) հետագա վաճառքներին զուգահեռ կատարվում է չվաճառված նույն տեսականու ապրանքային մնացորդի վաճառքի գների ճշգրտում` վերջին վաճառքի գներից ելնելով, որոնք համեմատվում են այդ տեսականու ապրանքային մնացորդի (բացառությամբ` սեփական արտադրանքի) վերջին ձեռքբերման գների հետ և ընդունվում են առավելագույն գները, որոնց հիման վրա վերջին վաճառքի օրվանից վերահաշվարկվում է ապրանքային մնացորդը: Վաճառքից տարբերվող այլ օտարումների (անհատույց տրամադրում, դուրս գրում, կորուստ և այլն) դեպքում այդ տեսականու վաճառքի գները չեն փոփոխվում (ճշտվում են միայն չօտարված ապրանքային մնացորդները).
- վաճառքի օրը ապրանքային մնացորդը (բացառությամբ` սեփական արտադրանքի) հաշվարկվում է երկու եղանակով` մինչև վաճառքը ապրանքային մնացորդի ձեռքբերման և նախորդ վաճառքի գների առավելագույնով (առաջին եղանակ) ու վաճառքից հետո չվաճառված ապրանքային մնացորդի նկատմամբ ձեռքբերման և նոր վաճառքի գների առավելագույնով (երկրորդ եղանակ)` երկու եղանակներով հաշվարկված ապրանքային մնացորդներից ընդունվում է առավելագույնը.
- ձեռքբերված ապրանքային մնացորդը նույն օրը վաճառելու դեպքում ձեռքբերված ամբողջ ծավալը հաշվարկվում է ձեռքբերման և վաճառքի գների առավելագույնով.
- վաճառված հիմնական միջոցները, ոչ նյութական ակտիվները և արագամաշ առարկաները, եթե գործունեության մեջ չեն օգտագործվել (շահագործման չեն հանձնվել), ներառվում են ապրանքային մնացորդի մեջ ձեռքբերման (բայց ոչ շուտ, քան պարզեցված հարկ վճարող համարվելու) օրվանից սկսած` ձեռքբերման և վաճառքի գների առավելագույնով.
- վաճառված հումքը և նյութերը (բացառությամբ` երկրորդական հումքի և թափոնների) ներառվում են ապրանքային մնացորդի մեջ ձեռքբերման (բայց ոչ շուտ, քան պարզեցված հարկ վճարող համարվելու) օրվանից սկսած` ձեռքբերման և վաճառքի գների առավելագույնով.
- վաճառված կիսապատրաստուկները, անավարտ արտադրությունը, երկրորդական հումքը, թափոնները և խոտանված արտադրանքը ներառվում են ապրանքային մնացորդի մեջ որպես այդպիսին ճանաչման (բայց ոչ շուտ, քան պարզեցված հարկ վճարող համարվելու) օրվանից սկսած` վաճառքի գներով.
- սեփական արտադրանքի, կիսապատրասուկների, անավարտ արտադրության, երկրորդական հումքի, թափոնների և խոտանված արտադրանքի որպես այդպիսին ճանաչումը կատարվում է հարկ վճարողի մոտ օգտագործվող ներքին փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև հաշվառման գրքերի (այդ թվում` եկամուտների և ծախսերի հաշվառման գրքերի) հիման վրա.
- այն դեպքում, երբ անհնար է որոշել ապրանքային մնացորդի ձեռքբերման և (կամ) վաճառքի գները (այդ թվում` գույքագրման արդյունքում), ապա ապրանքային մնացորդը հաշվարկվում է հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված մոտեցումները:
Եթե հարկ վճարողը սույն կետի համաձայն պարզեցված հարկ վճարող լինելու դադարեցման հիմքերի առկայության դեպքում շարունակում է համարել իրեն պարզեցված հարկ վճարող և կատարված գործողությունները ձևակերպել սույն հրահանգի դրույթներին համապատասխան, ապա այդ փաստը ստուգմամբ հայտնաբերվելու դեպքում սույն կետով սահմանված ժամկետներից սկսած հարկերը և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով: Այդ դեպքում հարկ վճարողի կողմից հաշվարկված պարզեցված հարկի գումարները հաշվանցվում են ընդհանուր սահմանված կարգով հաշվարկված շահութահարկից (եկամտահարկից) և ԱԱՀ-ից (40% և 60% համամասնությամբ), իսկ ընդհանուր սահմանված կարգով հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներից հաշվանցվում են պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության հաստատագրված վճարները:
(1.7 կետը լրաց., փոփ. 17.02.04 N 1-05/3-Ն, փոփ., լրաց. 31.03.05 N 1-05/02-Ն)
2. ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ
2.1. Պարզեցված հարկով հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի (եռամսյակի) ընթացքում պարզեցված հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը): Իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը) ներառում է նաև ռոյալթիները և փոխառության տոկոսները:
Սույն հրահանգի իմաստով` ապրանքների մատակարարում է համարվում գործարքը, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում` արտադրանքի, հիմնական միջոցների, արագամաշ առարկաների, հումքի և նյութերի) և այլ գույքի սեփականության իրավունքը այլ անձի փոխանցելու միջոցով (ապրանքների մատակարարում է համարվում նաև ոչ նյութական ակտիվների իրացումը), իսկ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում կատարողը պատվիրատուի առաջադրանքով կատարում է որոշակի գործողություններ կամ իրականացնում է որոշակի գործունեություն (ծառայությունների մատուցում է համարվում նաև վարձակալությունը):
2.2. Ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դեպքում իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը) որոշվում է այդ գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքից ելնելով: Անհատույց (մասնակի հատուցմամբ), ինչպես նաև փոխանակման գործարքների (գործառնությունների) դեպքում իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը) որոշվում է տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող (իրական) գներից ելնելով:
Վարձակալության գործարքներ իրականացնելու դեպքում պարզեցված հարկ վճարող հանդիսացող վարձատուի իրացման շրջանառություն (իրացումից հասույթ) է համարվում այդ գործարքների համար նախատեսված հատուցումը` վարձավճարները:
Փոխառության գործարքներ իրականացնելու դեպքում պարզեցված հարկ վճարող հանդիսացող փոխատուի իրացման շրջանառություն (իրացումից հասույթ) է համարվում այդ գործարքների համար նախատեսված հատուցումը (տոկոսները): Փոխառության առարկա հանդիսացող գույքի (բացառությամբ` դրամական միջոցների) նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխության դեպքում իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը) որոշվում է ապրանքների մատակարարումից առաջացող իրացման շրջանառությանը (հասույթի) համապատասխան:
Օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքներ իրականացնելու դեպքում պարզեցված հարկ վճարող հանդիսացող հանձնակատարի, կոմիսիոների և գործակալի իրացման շրջանառություն (իրացումից հասույթ) է համարվում այդ գործարքների համար նախատեսված հատուցումը (միջնորդավճարները` գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևեր):
Նոտարների կողմից մատուցված վճարովի ծառայությունների իրացման շրջանառությունը որոշվում է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան ծառայությունների համար սահմանված սակագներով:
3. ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
3.1. Պարզեցված հարկի գծով հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը:
3.2. Պարզեցված հարկ վճարողները պարզեցված հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնուրույն, յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի (եռամսյակի) արդյունքներով հետևյալ դրույքաչափերով.
ա) խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը ընթացիկ եռամսյակի համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ պարզեցված հարկը հաշվարկում են իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ 3.5% դրույքաչափով.
բ) վարձակալության մասով առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը ընթացիկ եռամսյակի համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ պարզեցված հարկը հաշվարկում են իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ 10% դրույքաչափով.
գ) խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության և վարձակալությունից տարբերվող այլ գործունեության (այսուհետ` այլ գործունեություն) մասով (այդ թվում` ռոյալթիների, փոխառության տոկոսների, հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ առարկաների և այլ պաշարների օտարման մասով) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ պարզեցված հարկը հաշվարկում են իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ 5% դրույքաչափով.
դ) նոտարները ընթացիկ եռամսյակի համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ պարզեցված հարկը հաշվարկում են իրացման շրջանառության նկատմամբ 20% դրույքաչափով:
Օրինակ 4. Առևտրային կազմակերպությունը 2003 թ. ընթացքում և տրիկոտաժի արտադրանքի իրացման մասով և խանութի միջոցով պարենային ապրանքների առևտրական գործունեության մասով հանդիսանում է պարզեցված հարկ վճարող, որոնց մասով իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը) կազմում է.
(մլն դրամ) |
Հաշվետու |
Տրիկոտաժի |
Պարենային ապրանքների |
Ընդամենը |
1-ին |
15,0 |
5,0 |
20,0 |
Ընդամենը |
120,0 |
40,0 |
160,0 |
Առևտրային կազմակերպության պարզեցված հարկը 2003 թ. համար (ըստ եռամսյակների) հաշվարկվում է.
(մլն դրամ) |
Հաշվետու |
Տրիկոտաժի արտադրանքի |
Պարենային ապրանքների |
Ընդամենը պարզեցված հարկ |
1-ին |
1,05(15,0x7 %) |
0,175(5,0x3,5%), |
1,225 |
Ընդամենը |
12,90 |
1,40 |
14,30 |
Նույն օրինակում 2005թ. համար տրիկոտաժի արտադրանքի իրացման շրջանառության մասով պարզեցված հարկը հաշվարկվում է 5% դրույքաչափով, իսկ պարենային ապրանքների առևտրից իրացման շրջանառության մասով` 3.5% դրույքաչափով: Ընդ որում` 3-րդ եռամսյակում իրացման շրջանառությունը 50,0 մլն դրամը գերազանցելու հետևանքով 110,0 մլն դրամ (160,0-50,0) իրացման շրջանառությունից (իրացումից հասույթից) հարկերը հաշվարկվում են ընդհանուր կարգով:
(3.2 կետը փոփ., լրաց. 31.03.05 N 1-05/02-Ն)
3.3. Սույն հրահանգի իմաստով խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեությունը ներառում է խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով (այդ թվում` առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) գտնվող) մանրածախ, մեծածախ և (կամ) կոմիսիոն առևտուրը:
Խանութը առևտրի իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված, գնորդների սպասարկման համար առևտրական դահլիճ ունեցող մշտական (ստացիոնար) շենքն է կամ շինությունը (մասնավորապես, դեղատունը): Կրպակը (տաղավարը) առևտրի իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված, գնորդների սպասարկման համար առևտրական դահլիճ չունեցող շինություն է (մասնավորապես, դեղատնային կրպակը): Առևտրական դահլիճը ներառում է ապրանքների ցուցադրման և վաճառքի համար առևտրական սարքավորումների և գույքի զբաղեցրած մակերեսը:
Առևտրի իրականացման վայրերում (տոնավաճառ, շուկա և այլն) և այդ վայրերից դուրս գտնվող վրանների, շարժական կետերի, վաճառատեղերի (մասնավորապես,` սեղանների) և որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքների միջոցով առևտրական գործունեությունը, ինչպես նաև բենզինի, դիզելային վառելիքի և (կամ) գազի (հեղուկ և (կամ) բնական) իրացումը (վաճառքը) չի դիտվում որպես խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն և գործունեության այդ մասով կիրառվում են սույն հրահանգի իմաստով այլ գործունեությանը վերաբերող դրույթները (եթե այդ գործունեության տեսակները չեն հարկվում հաստատագրված վճարով):
Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով սեփական արտադրանքի, հիմնական միջոցների, արագամաշ առարկաների, հումք և նյութերի իրացումը (վաճառքը) չի դիտվում որպես խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն և գործունեության այդ մասով կիրառվում են սույն հրահանգի իմաստով այլ գործունեությանը վերաբերող դրույթները (եթե այդ գործունեության տեսակները չեն հարկվում հաստատագրված վճարով):
(3.3 կետը լրաց. 31.03.05 N 1-05/02-Ն)
4. ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ
4.1. Պարզեցված հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված պարզեցված հարկի գումարից ձեռքբերումների (ծախսերի) մասով նվազեցումներ չեն կատարում:
(4.1 կետը խմբ. 31.03.05 N 1-05/02-Ն)
4.3. (4.3 կետը փոփ. 17.02.04 N 1-05/3-Ն, ուժը կորցրել է 31.03.05 N 1-05/02-Ն):
4.4. (4.4 կետը փոփ. 17.02.04 N 1-05/3-Ն, ուժը կորցրել է 31.03.05 N 1-05/02-Ն):
4.5. (4.5 կետն ուժը կորցրել է 31.03.05 N 1-05/02-Ն):
5. ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ) ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
5.1. Հարկվող օբյեկտը որոշելիս եկամուտների (իրացման շրջանառության) և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով:
Հաշվեգրման եղանակով հաշվառման դեպքում պարզեցված հարկ վճարողը այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում եկամուտների (իրացման շրջանառության) և ծախսերի հաշվառումն իրականացնում է համապատասխանաբար ելնելով իր կողմից եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:
5.2. Հաշվեգրման եղանակով եկամուտները (իրացման շրջանառությունը) հաշվառելիս պարզեցված հարկ վճարողը հաշվի է առնում հետևյալ առանձնահատկությունները.
ա) եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է պարզեցված հարկ վճարողին անվերապահ վճարման (հատուցման) կամ հարկատուն կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս.
բ) պարզեցված հարկ վճարողի կողմից ծառայություններ մատուցելու դեպքում նշված իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքից բխող ծառայությունների մատուցումն ավարտելու (այդ թվում նաև` ըստ փուլերի) պահից.
գ) փոխառության դիմաց եկամուտներ (տոկոսներ) կամ գույքը վարձակալության տալու դիմաց եկամուտներ (վարձավճարներ) ստանալու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված պարտքի կամ վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու պահից (եթե պարտքի կամ վարձակալության պայմանագրի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա հաշվետու ժամանակաշրջաններում եկամուտը բաշխվում է դրա հաշվեգրմանը համապատասխան):
5.3. Այն պարզեցված հարկ վճարողները, որոնք հանդիսանում են պարզեցված հարկ վճարող` իրականացնելով կամ չիրականացնելով հաստատագրված վճարով հարկվող գործունեություն, պարզեցված հարկով հարկվող գործունեությանը ուղղակիորեն չվերաբերող այլ եկամուտները, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ նվազեցումները և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձնական նվազեցումը հաշվի չեն առնում պարզեցված հարկը հաշվարկելիս: Հարկ վճարողները այդ մասով չեն հանդիսանում նաև ընդհանուր կարգով հարկ վճարող:
Սույն կետում նշված դեպքում պարզեցված հարկ վճարողները այդպիսին համարվելու ժամանակահատվածում հարկման նպատակով պահուստներ չեն ստեղծում և պարտքեր (դեբիտորական, կրեդիտորական) դուրս չեն գրում:
(5.3 կետը փոփ. 17.02.04 N 1-05/3-Ն)
5.4. (5.4 կետն ուժը կորցրել է 17.02.04 N 1-05/3-Ն):
5.5. Այլ եկամուտների թվին են դասվում, մասնավորապես.
ա) ավանդների և արժեթղթերից ստացվող տոկոսները և այլ հատուցումը.
բ) շահաբաժինները.
գ) ապահովադիրների կողմից ստացվող ապահովագրական հատուցումների գումարները.
դ) անհատույց ստացված գույքը և ծառայությունները (աշխատանքները).
ե) պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները.
զ) հարկատուին պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները.
է) տուժանքների (տույժեր, տուգանքներ) և գույքային այլ սանկցիաների տեսքով ստացվող եկամուտները.
ը) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դուրս գրված (դուրս գրման ենթակա) անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարները (դուրս չգրված դեբիտորական պարտքի մարման դեպքում` սահմանված կարգով դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստին կատարված մասհանումների գումարները), հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիներում պակաս ցույց տրված եկամուտները (ավել ցույց տրված ծախսերը):
5.6. Պարզեցված հարկ վճարողի գործունեության հետ կապված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը հաշվառվում են այն հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, որում դրանք կատարվել են:
Մինչև պարզեցված հարկի հաշվարկի սահմանված ժամկետներում հարկային մարմին փաստացի ներկայացումը հաշվետու ժամանակաշրջանի համար կատարված ծախսերի վերաբերյալ հիմնավոր փաստաթղթերի առկայության դեպքում ծախսերը հաշվառվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, որում դրանք կատարվել են: Եթե ծախսերը հիմնավորող փաստաթղթերը ստացվել են պարզեցված հարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց հետո, ապա ծախսերը (մասնավորապես, էլեկտրաէներգիայի, կապի) հաշվառվում են այդ փաստաթղթերը ստացվելու հաշվետու ժամանակաշրջանում:
Պարզեցված հարկով հարկման նպատակով պարզեցված հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում.
ա) հիմնական միջոցների ամորտիզացիան չեն հաշվարկում և հաշվի չեն առնում, իսկ դրանց գծով կատարված ծախսերը (ձեռք բերում, ստեղծում, ընթացիկ, կապիտալ և այլն) հաշվառվում են այն հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, որում դրանք կատարվել են.
բ) ոչ նյութական ակտիվների և արագամաշ առարկաների գծով մաշվածք չեն հաշվարկում, իսկ դրանց գծով կատարված ծախսերը (ձեռք բերում, ստեղծում և այլն) հաշվառվում են այն հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, որում դրանք կատարվել են.
գ) կատարված ծախսերի հաշվառման համար հաշվի չեն առնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաները (սահմանային չափերը)` այդ ծախսերը հաշվառվում են ամբողջ ծավալով.
դ) ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերի չափով չեն ավելացնում ապրանքների ձեռք բերման արժեքին և այդ ծախսերը հաշվառվում են այդպիսին այդ ապրանքների ձեռք բերման հաշվետու ժամանակաշրջանում.
ե) տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները (այդ թվում` պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները), օրենքով սահմանված կարգով չհաշվանցված (չհաշվանցվող) անուղղակի հարկերը և փաստաթղթերով հիմնավորված այլ ծախսերը հաշվառում են ամբողջ ծավալով.
զ) մինչև պարզեցված հարկ վճարող համարվելը Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված և չհաշվանցված հետաձգված ԱԱՀ-ի այն գումարները, որոնք վճարվել են պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում, հաշվառում են որպես ծախս վճարման հաշվետու ժամանակաշրջանում, իսկ փաստաթղթերով չհիմնավորված այլ ծախսերը հաշվառում են ամբողջ ծավալով:
Եթե առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը միաժամանակ իրականացնում է պարզեցված հարկով և հաստատագրված վճարով հարկվող գործունեություն, ապա ընդհանուր տնտեսական ծախսերը, որոնք ըստ գործունեության առանձին տեսակների հնարավոր չէ առանձնացնել, պարզեցված հարկով հարկվող գործունեության մասով չեն հաշվառվում: Ընդհանուր տնտեսական ծախսերն են` կառավարման ապարատի աշխատավարձը, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական նշանակության հիմնական միջոցների նորոգման, պահպանման և շահագործման, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծախսերը):
(5.6 կետը փոփ., խմբ., լրաց. 31.03.05 N 1-05/02-Ն)
5.7. Պարզեցված հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում պարզեցված հարկով հարկվող գործունեության մասով վարում են եկամուտների և ծախսերի հաշվառում, ինչպես նաև հարկային օրենսդրությանն առնչվող գրանցումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Պարզեցված հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում հարկման նպատակով պարզեցված հարկով հարկվող գործունեության մասով այլ հաշվառում (այդ թվում` հաշվապահական հաշվառում) կարող են չվարել:
6. ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
6.1. Պարզեցված հարկ վճարողները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը սույն հրահանգի հավելված 2-ում բերված ձևով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում պարզեցված հարկի հաշվարկ` ըստ գործունեության տեսակների: Պարզեցված հարկով հարկվող մեկից ավելի գործունեություն (խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն, վարձակալություն, այլ գործունեություն) իրականացնելու դեպքում յուրաքանչյուր գործունեության տեսակի համար ներկայացվում է պարզեցված հարկի առանձին հաշվարկ:
Պարզեցված հարկի հաշվարկների ներկայացման ժամկետի մեջ չի ներառվում հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը, սակայն եթե այդ օրվա նախորդող օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ներկայացնելու ժամկետը տեղափոխվում է դրան (24-ը) հաջորդող առաջին աշխատանքային օրը:
6.2. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար պարզեցված հարկի ներկայացված հաշվարկներում հարկ վճարողի կողմից սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում հարկ վճարողը կարող է սույն հրահանգի հավելված 2-ում բերված ձևով իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել ճշգրտված հաշվարկներ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների (այդ թվում` տույժերի) վերահաշվարկ:
Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում հարկային օրենսդրությամբ հարկ վճարողի կողմից հարկային մարմիններ ներկայացվող ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող պարզեցված հարկի հաշվարկների ճշգրտում չի իրականացվում (պարզեցված հարկի ճշգրտված հաշվարկներ չեն ներկայացվում): Պարզեցված հարկի ճշգրտված հաշվարկներ չեն ներկայացվում նաև այն հաշվետու ժամանակաշրջանների համար, որում կատարվել է պարզեցված հարկի գծով բյուջեի հետ հարաբերությունների ստուգում: Ստուգված ժամանակաշրջանի համար պարզեցված հարկի գծով պարտավորությունները կարող են ճշգրտվել միայն հարկ վճարողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա իրականացվող կրկնակի ստուգման արդյունքներով:
6.3. Պարզեցված հարկ վճարողները պարզեցված հարկի գումարը պետական բյուջե են վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը (այդ ժամկետի մեջ չի ներառվում հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը):
6.4. Պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպությունները այդպիսին համարվելու ժամանակաշրջանում (անկախ հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնելու հանգամանքից) շահութահարկի կանխավճարներ և շահութահարկի նվազագույն գումարի ամսական վճարումներ չեն կատարում:
Պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը այդպիսին համարվելու ժամանակաշրջանում (անկախ հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնելու հանգամանքից) եկամտահարկի կանխավճարներ չեն կատարում և այդ ժամանակաշրջանի համար եկամտահարկի նվազագույն գումար չեն վճարում:
(6.4 կետը խմբ. 17.02.04 N 1-05/3-Ն)
6.5. Տարվա ընթացքում միայն պարզեցված հարկով հարկվող գործունեություն իրականացնող պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպությունները հարկային մարմիններին ֆինանսական (հաշվապահական) հաշվետվություններ կարող են չներկայացնել:
6.6. Եթե առևտրային կազմակերպությունները տարվա ընթացքում հանդիսացել են և պարզեցված հարկ վճարող և շահութահարկ վճարող, ապա տվյալ տարվա համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացվող հաշվապահական հաշվետվություններում և փաստացի շահութահարկի հաշվարկներում (ոչ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները` հայտարարագրում) չեն ներառում պարզեցված հարկ վճարող հանդիսանալու ժամանակաշրջանում պարզեցված հարկով հարկվող գործունեության մասով ստացված եկամուտները և կատարված ծախսերը:
Եթե անհատ ձեռնարկատերերը և նոտարները տարվա ընթացքում հանդիսացել են և պարզեցված հարկ վճարող և եկամտահարկ վճարող, ապա տվյալ տարվա համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացվող տարեկան եկամուտների մասին հայտարարագրում չեն ներառում պարզեցված հարկ վճարող հանդիսանալու ժամանակաշրջանում պարզեցված հարկով հարկվող գործունեության մասով ստացված եկամուտները և կատարված ծախսերը:
7. ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ
7.1. Պարզեցված հարկ վճարողների համար այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում պահպանվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում գույքահարկի և հողի հարկի, մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում այլ պարտադիր վճարների (այդ թվում` բնապահպանական և բնօգտագործման վճարներ, պետական տուրքեր, տեղական տուրքեր և վճարներ) հաշվարկման և վճարման կարգը:
Պարզեցված հարկ վճարողների համար իրենց կողմից վճարած կամ վճարման ենթակա գույքահարկը, հողի հարկը, օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ պարտադիր վճարները (այդ թվում` բնապահպանական և բնօգտագործման վճարներ, պետական տուրքեր, տեղական տուրքեր և վճարներ) ներառվում են ծախսերի մեջ :
(7.1 կետը փոփ. 31.03.05 N 1-05/02-Ն)
7.2. Պարզեցված հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին վճարած կամ վճարման ենթակա (ինչպես նաև ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում վճարած կամ վճարման ենթակա) անուղղակի հարկերի գումարները միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռք բերման արժեքին:
7.3. Պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում օրենսդրությամբ սահմանված դեպքերում հանդիսանում են նաև հարկային գործակալ` շահութահարկի և եկամտահարկի գծով, ինչպես նաև հաշվարկում և վճարում են ԱԱՀ` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում:
Պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում ազատվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից (այսինքն` առանց հիմնավորող փաստաթղթերի ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս պարզեցված հարկ վճարողները վճարված եկամուտներից չեն հաշվարկում և պետական բյուջե չեն վճարում եկամտահարկ 3% դրույքաչափով):
(7.3 կետը փոփ. 31.03.05 N 1-05/02-Ն)
7.4. (1-ին նախադասությունը հանվել է 31.03.05 N 1-05/02-Ն):
Պարզեցված հարկ վճարող նոտարները, իրենց գործունեությունն ապահովելու նպատակով ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասով, պարտավոր են.
ա) ֆիզիկական անձանց պահանջով տալ հաշվարկված և վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկանքներ` հարկային մարմիններ ներկայացնելու.
բ) եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին գրավոր տեղեկություններ ներկայացնել անցած եռամսյակում ֆիզիկական անձանց վճարված եկամտի գումարների և նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների մասին (գործունեության դադարեցման դեպքում տեղեկությունները հարկային մարմիններին ներկայացվում են այդ մասին պետական գրանցում իրականացնող մարմնին դիմում տալու օրվանից 5-օրյա ժամկետում):
Պարզեցված հարկ վճարող նոտարները կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին իրենց մատուցած ծառայությունների դիմաց ստացած եկամուտների մասով ազատվում են աղբյուրի մոտ եկամտահարկի պահումից:
(7.4 կետը փոփ. 31.03.05 N 1-05/02-Ն)
7.5. Պարզեցված հարկ վճարողները որպես գործատու և վարձու աշխատողների համար աշխատանքային պայմանագրերի շրջանակներում վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները վճարում են յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական 6,0 հազ. դրամ հաստատագրված վճարի չափով, որը փոխարինում է պարզեցված հարկ վճարողների համար «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով վճարվող վճարներին: Ընդ որում` 6,0 հազ. դրամի մեջ վարձու աշխատողի համար վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի մեծությունը որոշվում է 3/31 հարաբերակցությամբ, կազմում է 580 դրամ և եկամտահարկով հարկման նպատակով ենթակա է նվազեցման համախառն եկամտից` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք միաժամանակ իրականացնում են պարզեցված հարկով և հաստատագրված վճարով հարկվող գործունեություն, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների փոխարեն հաստատագրված վճարները վճարում են միայն այն վարձու աշխատողների մասով, որոնք անմիջականորեն կատարում են պարզեցված հարկվող գործունեության հետ կապված աշխատանքներ, իսկ ընդհանուր տնտեսական աշխատանքներով զբաղված վարձու աշխատողների (մասնավորապես` կառավարման ապարատի) մասով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Պարզեցված հարկ վճարողները որպես գործատու քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց (աշխատողներին) վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Այն պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը, որոնք հանդիսանում են պարզեցված հարկ վճարող` չիրականացնելով հաստատագրված վճարով հարկվող գործունեություն, ինչպես նաև պարզեցված հարկ վճարող նոտարները, իրենց մասով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարում են ամսական 6,0 հազ. դրամ հաստատագրված վճարի չափով, որը փոխարինում է նրանց համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների համար «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով վճարվող վճարներին: Այն պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը, որոնք միաժամանակ իրականացնում են պարզեցված հարկով և հաստատագրված վճարով հարկվող գործունեություն, պարզեցված հարկով հարկվող գործունեության մասով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարում են ամսական 6,0 հազ. դրամ հաստատագրված վճարի չափով, իսկ հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով` «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Պարզեցված հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվետվությունները և հայտարարագրերը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, ինչպես նաև հայտարարագրում են հաշվետու ժամանակաշրջանում այն վարձու աշխատողների թվաքանակը (ըստ ամիսների), որոնց համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարվում են հաստատագրված վճարի չափով:
(7.5 կետը փոփ. 17.02.04 N 1-05/3-Ն, խմբ. 31.03.05 N 1-05/02-Ն)
8. ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ
8.1. Պարզեցված հարկ վճարողներն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում գործունեության այդ մասով իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:
8.2. Պարզեցված հարկ վճարողներն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում (այդ թվում` հայտարարագրի ներկայացման համար սահմանված ժամանակահատվածում) գործունեության այդ մասով իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում):
Հարկային հաշիվ դուրս գրելու (ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի առանձնացնելու) դեպքում պարզեցված հարկ վճարողները պարտավոր են առանձնացված հարկի գումարը վճարել պետական բյուջե «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` առանց այդ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման համար մատակարարներին վճարած ԱԱՀ-ի գումարների նվազեցմամբ:
Հարկային հաշվում նշված գումարը ներառվում է պարզեցված հարկով հարկվող իրացման շրջանառության մեջ` առանց պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի:
9. ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԻՑ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆՆ ԱՆՑՆԵԼԸ
9.1. Այն պարզեցված հարկ վճարողները, որոնք հանդիսանում են պարզեցված հարկ վճարող` չիրականացնելով հաստատագրված վճարով հարկվող գործունեություն, պարզեցված հարկ վճարող դառնալուն նախորդող ժամանակահատվածներում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված, ինչպես նաև մաքսային մարմիններում վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի գումարների մնացորդը միացնում են ծախսերին (պարզեցված հարկ վճարող համարվելու առաջին հաշվետու ժամանակաշրջանում):
(9.1 կետը փոփ. 17.02.04 N 1-05/3-Ն)
9.2. Գործունեության որևէ տեսակով պարզեցված հարկ վճարող դարձած և միաժամանակ հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող անձինք որպես այդպիսիք դառնալու պահին նախորդող ժամանակահատվածներում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված, ինչպես նաև մաքսային մարմիններում վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի գումարների մնացորդը, որը վերաբերում է պարզեցված հարկով հարկվող գործունեության մեջ օգտագործվող ձեռքբերումների (մասնավորապես` ապրանքային) մնացորդներին, միացնում են ծախսերին (տվյալ գործունեության մասով պարզեցված հարկ վճարող համարվելու առաջին հաշվետու ժամանակաշրջանում):
(9.2 կետը փոփ. 17.02.04 N 1-05/3-Ն)
10. ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻՑ ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԻՆ ԱՆՑՆԵԼԸ
10.1. Պարզեցված հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելու պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում հարկ վճարողները շահութահարկը (եկամտահարկը), այդ թվում` կանխավճարները, և ԱԱՀ-ը հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
10.2. Պարզեցված հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելու պահից ԱԱՀ-ով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից չեն հաշվանցվում պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում մատակարարների հարկային հաշիվներում, ինչպես նաև մաքսային մարմիններում վճարված (վճարման ենթակա) առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
10.3. Ընթացիկ տարում պարզեցված հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս հարկ վճարողները շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարները հաշվարկում են նախորդ տարվա շահութահարկի (եկամտահարկի) և (կամ) պարզեցված հարկի գումարում ներառված (40% համամասնությամբ որոշվող) շահութահարկի (եկամտահարկի) գումարի հիման վրա` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Այդ դեպքում շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարները հաշվարկվում և վճարվում են պարզեցված հարկ վճարող լինելու դադարեցման պահից «Շահութահարկի մասին» («Եկամտահարկի մասին») Հայաստանի Հանրապետության օրենքով կանխավճարների համար սահմանված առաջիկա ժամկետում և չափերով:
10.4. Եթե անհատ ձեռնարկատերը տվյալ տարվա մի մասի ընթացքում համարվել է պարզեցված հարկ վճարող` հարկման ընդհանուր կարգին անցնելիս եկամտահարկի դրույքաչափը որոշվում է տվյալ տարում պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում հաշվարկված վճարման ենթակա պարզեցված հարկի գումարում ներառված (40% համամասնությամբ որոշվող) եկամտահարկի գումարին համապատասխանող հաշվարկային եկամտի` «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածով սահմանված աղյուսակով:
Օրինակ 7. Անհատ ձեռնարկատերը 2003 թ. 1-ին և 2-րդ եռամսյակների ընթացքում հանդիսացել է պարզեցված հարկ վճարող` 3-րդ եռամսյակից դադարելով լինել այդպիսին (անցել է հարկման ընդհանուր կարգին): 1-ին կիսամյակի համար հաշվարկվել է վճարման ենթակա պարզեցված հարկ 50,0 հազ. դրամ գումարի չափով:
2003 թ. 2-րդ կիսամյակի եկամտահարկի դրույքաչափը և գումարը որոշվում է հետևյալ ձևով.
ա) վճարման ենթակա պարզեցված հարկի գումարից առանձնացվում է եկամտահարկի մասը` 50,0x40%=20,0 հազ. դրամ.
բ) «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածով սահմանված եկամտահարկի աղյուսակի համաձայն 20,0 հազ. դրամ եկամտահարկին համապատասխանում է այն հարկվող եկամուտը, որը գտնվում է 10% դրույքաչափի միջակայքում, և հաշվարկային եղանակով հաշվարկվում է եկամտահարկին համապատասխանող հարկվող եկամուտը` 20,0:10%=200,0 հազ. դրամ.
գ) եթե անհատ ձեռնարկատիրոջ 2-րդ կիսամյակի գործունեության արդյունքներով հարկվող եկամուտը կազմել է`
- 600,0 հազ. դրամ, ապա նշված աղյուսակի համաձայն եկամտահարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով (600,0+200,0=800,0 հազ. դրամ <= 960,0 հազ. դրամ), տարեկան եկամտահարկը հաշվարկվում է միայն 2-րդ կիսամյակի համար` 600,0x10%=6,0 հազ. դրամ,
- 800,0 հազ. դրամ, ապա նշված աղյուսակի համաձայն եկամտահարկը հաշվարկվում է 20% դրույքաչափով (960,0 հազ. դրամ < 800,0+200,0=1000,0 հազ. դրամ), տարեկան եկամտահարկը հաշվարկվում է միայն 2-րդ կիսամյակի համար` (96,0-20,0)+(800,0-(960,0-200,0))x20%=76,0+8,0=84,0 հազ. դրամ:
Օրինակ 8. Անհատ ձեռնարկատերը 2003 թ. 1-ին և 2-րդ եռամսյակների ընթացքում հանդիսացել է պարզեցված հարկ վճարող` 3-րդ եռամսյակից դադարելով լինել այդպիսին (անցել է հարկման ընդհանուր կարգին): 1-ին կիսամյակի համար հաշվարկվել է վճարման ենթակա պարզեցված հարկ 250,0 հազ. դրամ գումարի չափով, իսկ 2-րդ կիսամյակի գործունեության արդյունքներով հարկվող եկամուտը կազմել է 200,0 հազ. դրամ:
2003 թ. 2-րդ կիսամյակի եկամտահարկի դրույքաչափը և գումարը որոշվում է հետևյալ ձևով.
ա) վճարման ենթակա պարզեցված հարկի գումարից առանձնացվում է եկամտահարկի մասը` 250,0x40%=100,0 հազ. դրամ.
բ) «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածով սահմանված եկամտահարկի աղյուսակի համաձայն 100,0 հազ. դրամ եկամտահարկին համապատասխանում է այն հարկվող եկամուտը, որը գտնվում է 20% դրույքաչափի միջակայքում.
գ) տարեկան եկամտահարկը հաշվարկվում է միայն 2-րդ կիսամյակի համար` 200,0x20%= 40,0 հազ. դրամ:
10.5. Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը նախորդ տարիների ընթացքում ստացած վնասը կարող են նվազեցնել պարզեցված հարկով հարկման դադարեցման պահից (հարկման ընդհանուր կարգին անցնելուց) հետո գործունեությունից ստացված համախառն եկամտից, իսկ պարզեցված հարկով հարկման ժամանակաշրջանում ստացած վնասը ենթակա չէ նվազեցման:
Վնասի չափով նվազեցման կիրառման նպատակով հաշվետու և նախորդող տարիներին հարկ վճարողի գործունեությունից վնաս ունենալու դեպքում այն փոխանցվում է վնասի ստացման տարվան հաջորդող 5 տարիներ (ներառյալ` պարզեցված հարկով հարկվող ժամանակահատվածը):
10.6. Պարզեցված հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս ստացվող եկամուտներից չեն նվազեցվում պարզեցված հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում հարկ վճարողների կողմից կատարված ծախսերը:
Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը նախորդ (ընդհանուր կարգով հարկվող) տարիների ընթացքում կատարված ուղղակի ծախսերը, որոնք չեն նվազեցվել ընդհանուր կարգով հարկվող ժամանակահատվածում, պարզեցված հարկով հարկման դադարեցման պահից ենթակա են նվազեցման հարկման ընդհանուր կարգին անցնելու ժամանակահատվածում ստացված եկամուտներից` ընդհանուր սահմանված կարգով:
Հավելված 1 |
Հայտարարագիր Փաստաթղթի հերթական համարը
(պարզեցված հարկ վճարող
համարվելու համար)
_____________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)
1. Հարկ վճարողի հաշվառման համարը
2. Անհատ ձեռնարկատերի կամ նոտարի
անուն, ազգանունը3. Առևտրային կազմակերպության
անվանումը
4. Գտնվելու վայրը (բնակության վայրը)
5.Հեռախոսի համարը
Հանդիսանալու եմ պարզեցված հարկ վճարող Սույնով հայտարարում եմ, որ.
ա) ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով նախորդ տարում մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության (առանց ԱԱՀ-ի) ընդհանուր գումարը չի գերազանցել 50,0 մլն դրամը
բ) տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ ժամկետանց հարկային պարտավորությունները (այդ թվում՝ տույժերը և տուգանքները) կազմում են 100,0 հազ. դրամից պակաս գումար
գ) նախորդ տարում Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների (որոնց համար ԱԱՀ վճարված չի եղել ներմուծման պահին) չիրացված՝ մաքսային արժեքով հաշվարկված մնացորդը տվյալ տարվա հունվարի
1-ի դրությամբ չի գերազանցում 1,0 մլն դրամը
դ) չեմ հանդիսանում ակցիզային հարկով (դրա փոխարեն՝ հաստատագրված վճարով) հարկվող ապրանքներ արտադրող
ե) չեմ հանդիսանում բանկ, գրավատուն, վարկային կամ ապահովագրական կազմակերպություն, ներդրումային հիմնադրամ, արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակից, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպիչ
զ) ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով չեմ իրականացնում իրավունքի, հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառի գործունեություն, առևտրային գործունեության և կառավարման հարցերով խորհրդատվություն, հանքագործական արդյու-
նաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման, կապիտալ շինարարության իրականացման, կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման կամ ինժեներական հետազննման և փորձաքննության գործունեություն
է) չեմ հանդիսանում գյուղատնտեսական արտադրանք արտադրող
ը) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ
թ) կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանում այլ պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպությանը
ժ) կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանում այլ պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատիրոջը
ժա) կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանում այլ անձին, որին միաժամանակ պատկանում է պարզեցված հարկ վճարող այլ
առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը)
ժբ) փոխկապակցված չեմ այլ պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ
Տեղյակ եմ սույն հայտարարագրի մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար օրենքով սահմանված պատասխանատվությանը
Հարկ վճարողի (պատասխանատու անձի) ստորագրություն |
Հարկ վճարողի կնիքը |
Տարածքային հարկային տեսչության պետ` Տեսուչ` |
Հայտարարագրի ներկայացման ժամկետը |
Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի ՀՏ: ՀՏ-ի կողմից գրանցելուց հետո 1 օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
Հայտարարագրի լրացման կարգը
[1] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անուն, ազգանունը
[3] - Լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը
[4] - Լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար՝ բնակության վայրը)
[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար՝ բնակության վայրի) հեռախոսահամարը:
(Հավելված 1-ը խմբ. 17.02.04 N 1-05/3-Ն, 31.03.05 N 1-05/02-Ն
Հավելված 2 |
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ |
Փաստաթղթի հերթական համարը | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը | ||||||||
2. Անհատ ձեռնարկատերի կամ նոտարի անուն, ազգանունը |
3. Առևտրային կազմակերպության անվանումը | |||||||
4. Գտնվելու վայրը (բնակության վայրը) | 5.Հեռախոսի համարը |
6. Հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջան՝ 200__թ. ____ եռամսյակ
Գործունեության տեսակ |
Նշում |
7. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն |
|
8. Վարձակալություն |
|
9. Այլ գործունեություն |
|
10. Նոտարական գործունեություն |
|
(հազար դրամ)
11. Իրացման շրջանառությունը 12. Պարզեցված հարկի դրույքաչափը (%) 13. Պարզեցված հարկի գումարը ([11]x[12])
Հարկ վճարողի (պատասխանատու անձի) ստորագրություն |
Հարկ վճարողի կնիքը |
Հարկային (տարածքային) տեսչության պետ` Տեսուչ` |
Հաշվարկի ներկայացման ժամկետը |
Հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի ՀՏ: ՀՏ-ի կողմից գրանցելուց հետո 1 օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
Հաշվարկի լրացման կարգը
[1] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անուն, ազգանունը
[3] - Լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը
[4] - Լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար՝ բնակության վայրը)
[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար՝ բնակության վայրի) հեռախոսահամարը
[6] - Լրացվում է հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանը (ճշգրտման դեպքում աջ սյունակում կատարվում է «X » նշագրումը)
[7], [8], [9] և [10] - Նշվում են գործունեության տեսակները, որոնց մասով հարկ վճարողը հանդիսանում է պարզեցված հարկ վճարող
[11] - Լրացվում է հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանում պարզեցված հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը
[12] - Լրացվում է պարզեցված հարկի դրույքաչափը
[13] - Լրացվում է հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանում հաշվարկված պարզեցված հարկի գումարը:
(Հավելված 2-ը խմբ. 31.03.05 N 1-05/02-Ն