ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 հունիսի 2005 թվականի N 619-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Լիկվոր» ՍՊԸ-ի լիցենզիան «Լիկվոր» ՓԲԸ-ի անվամբ վերաձԵՎակերպելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի անվանման փոփոխումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Լիկվոր» ՍՊԸ-ին 2002 թվականի դեկտեմբերի 2-ին տրված դեղատնային գործունեության (դեղերի արտադրություն) թիվ Կ - XX - 000103 լիցենզիան վերաձևակերպել «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության անունով։
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1 Ապահովել լիցենզիայի մեջ վերաձևակերպման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |