Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, իսկ գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.
«զ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը օդանավակայանում գործող անմաքս առևտրի խանութի կազմակերպչին:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները (այդ թվում՝ ակցիզային դրոշմանիշի փակցման տեղը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
2) 1.1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 1.2-րդ մասի «դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ակցիզային հարկի գծով գերավճարը քիչ է պահանջվող դրոշմանիշերի համար վճարման ենթակա գումարից, կամ» բառերը փոխարինել «հարկ վճարողի» բառերով, իսկ «գերավճարի գումարին կամ» բառերը հանել.
4) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ակցիզային դրոշմանիշերը կորցնելու կամ վնասվելու փաստն արձանագրելու (ստուգման (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքներով արձանագրության կազմման կամ հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման) օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում հարկ վճարողը նույն ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով գումար է վճարում պետական բյուջե:».
5) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի վերադարձը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետից ուշացնելու կամ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում տարածքային հարկային տեսչությունների կամ տարածաշրջանային մաքսատան կողմից օրենքով սահմանված դեպքերում հետ չընդունվելու կամ ակցիզային դրոշմանիշերի կորստի դեպքերում չվերադարձված կամ հետ չընդունված կամ կորցրած ակցիզային դրոշմանիշերի թվին, տեսակին և տարողությանը համապատասխան, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սույն օրենքով սահմանված կարգով վճարվում է ակցիզային հարկ:».
6) 11-րդ մասից հանել «հատկացվող դրոշմանիշերի թվին համապատասխան` ներմուծողի կողմից վճարած գումարի վճարումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում,» բառերը.
7) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Հարկ վճարողը կիրառությունից դուրս եկած ակցիզային դրոշմանիշերի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափով գումար է վճարում պետական բյուջե՝ դրանց կիրառությունից դուրս գալու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում:».
8) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Սույն հոդվածի 2-րդ և 12-րդ մասերով սահմանված վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում են տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «յուրաքանչյուր ամիսը» բառերը փոխարինել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով սահմանված ժամանակաշրջանը» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված վճարողները ակցիզային հարկի հաշվարկներ չեն ներկայացնում և յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար` մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, վճարում են ակցիզային հարկը և դրա հաշվարկման վերաբերյալ տեղեկություններն արտացոլում են ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում:».
3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում ակցիզային հարկը վճարվում է օրենքով սահմանված ակցիզային հարկի վճարման ժամկետում:
Ակցիզային դրոշմանիշերի յուրաքանչյուր նմուշի տպագրության համար պետության կատարած ծախսերի չափի վերաբերյալ տեղեկանքը հարկ վճարողին տրվում է համապատասխանաբար հարկային և մաքսային մարմինների կողմից` հարկ վճարողի պահանջով: Տեղեկանքը տրվում է հարկ վճարողի դիմումի ստացմանը հաջորդող 15-րդ օրվանից ոչ ուշ:»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ենթակա են հաշվանցման` այդ անձանց հարկային այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման` օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «մուտքագրվում են միասնական հաշվին» բառերով.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 1-ին հոդվածի:
Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, իսկ գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|