ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 հուլիսի 2006 թվականի N 790-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ Միսակ Խաչատրյանի բժշկական օգնություն և սպասարկում գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումը, ՀՀ առողջապահության նախարարի 2006թ. հունիսի 5-ի N 621-Ա հրամանը, ՀՀ առողջապահության փոխնախարարի N 14 հանձնարարականը, N 14 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 07.07.06թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ Ա/Ձ Միսակ Խաչատրյանը լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝
ա) բժիշկ-ստոմատոլոգ՝ Սաթիկ Տերոյանը վերջին հինգ տարիների ընթացքում չի ունեցել համապատասխան վերապատրաստում,
բ) ախտահանման սենյակի հագեցվածությունը թերի է և չի համապատասխանում ՀՀ կառավարության 17.10.2002 թվականի N 1662-Ն որոշման պահանջներին, մասնավորապես տեղադրված է միայն տաք օդով չորացնող սարք,
գ) ստոմատոլոգիական կաբինետի հագեցվածությունը թերի է, մասնավորապես բացակայում էր դիաթերմոկոագուլյատորը, էլեկտրադոնտոմետրը, ինչը չի համապատասխանում ՀՀ կառավարության 17.10.2002 թվականի N 1662-Ն որոշման պահանջներին, ինչպես նաև Ա/Ձ Միսակ Խաչատրյանի կողմից սահմանված կարգով լիցենզավորման բաժին ներկայացված հայտին կից փաստաթղթերում նշված տեղեկություններին.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել Ա/Ձ Միսակ Խաչատրյանի (Շիրակի մարզ, ք. Գյումրի, Գորկու փող., շ. 68, բն. 1) 2005 թվականի մայիսի 25-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեություն թիվ Ա-XX-000132 լիցենզիան, մինչև խախտման պատճառի վերացումը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |