ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 1999 թվականի N 499
քաղ. Երևան
2000 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
2000 թվականին հայ մշակույթի գործիչների հոբելյանների նշումը պատշաճորեն նախապատրաստելու նպատակով`
1. Հաստատել 2000 թվականին նշվելիք հոբելյանների ցանկը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2000 թվականին նշվելիք հոբելյանների կապակցությամբ ստեղծվելիք կառավարական հանձնաժողովների անհատական կազմերի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության հետ համատեղ ճշտել համապատասխան հոբելյանական հանձնաժողովների ներկայացրած` նշվող հոբելյանների համար պահանջվող ծախսերի նախահաշիվները եւ հաշվի առնել «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կազմելիս:
|
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
|
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
2000 թվականին նշվելիք հոբելյանների
| Հոբելյարների անունը, ազգանունը |
Նշվելիք տարելիցը |
| Գաբրիել Սունդուկյան | 175 |
| Ավետիք Իսահակյան | 125 |
| Խաչիկ Դաշտենց | 90 |
| Նաիրի Զարյան | 100 |
| Հրաչյա Քոչար | 90 |