«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12406092
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
20 փետրվարի 2006 թ. |
N 1-05/05-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 03/12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2003 թվականի մայիսի 15-ի «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 03/12-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները՝ համաձայն հավելվածի:
Պետ` |
Ֆ. Ցոլակյան |
Համաձայնեցված է |
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 03/12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
1. Հրամանով հաստատված «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 1.5 կետում՝
ա) «ե» ենթակետը «(բրոքերային (դիլերային) ընկերություններ, արժեթղթերի հավատարմագրային կառավարիչներ, արժեթղթերի պահառուներ և օրենքով սահմանված այլ անձինք)» բառերից հետո լրացնել «, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները» բառերով.
բ) «ժ» ենթակետի առաջին պարբերության «կամ՝ այն առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը փոխկապակցված է այլ պարզեցված հարկ վճարողի հետ» բառերը փոխարինել «կամ` այն առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնց պատկանում են պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը)» բառերով.
գ) «Սույն կետի «ժ» ենթակետի կիրառման առումով`» բառերից հետո հանել առաջին, երկրորդ և երրորդ թվարկումները:
2. Հրահանգի 1.7 կետի երկրորդ թվարկումում`
ա) «բ» ենթակետը «(բրոքերային (դիլերային) ընկերություններ, արժեթղթերի հավատարմագրային կառավարիչներ, արժեթղթերի պահառուներ և օրենքով սահմանված այլ անձինք)» բառերից հետո լրացնել «, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային առք ու վաճառքի» բառերով.
բ) «է» ենթակետում`
- առաջին նախադասությունը «տվյալ տարվա որևէ պահին» բառերից հետո լրացնել «խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության մասով» բառերով, երկրորդ նախադասությունը «(սեփականության իրավունքով, տնօրինման իրավունքով)» բառերից հետո լրացնել «խանութում, կրպակում (տաղավարում) և դրանց պահեստներում գտնվող» բառերով և երրորդ նախադասությունը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «սեփական արտադրանքին,» բառերով,
- առաջին թվարկումից հանել «(բացառությամբ՝ սեփական արտադրանքի)» բառերը և վերջին նախադասությունը,
- երկրորդ և երրորդ թվարկումներից հանել «(այդ թվում` սեփական արտադրանքի)» և «(բացառությամբ` սեփական արտադրանքի)» բառերը,
- հանել յոթերորդ և ութերորդ թվարկումները:
3. Հրահանգի 3.3 կետի վերջին պարբերությունը «սեփական արտադրանքի» բառերից հետո լրացնել «անավարտ արտադրության, խոտանված արտադրանքի, երկրորդական հումքի, թափոնների և կիսապատրաստուկների, ինչպես նաև գործունեության մեջ չօգտագործված» բառերով:
4. Հրահանգի 6.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6.1. Պարզեցված հարկ վճարողները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը սույն հրահանգի հավելված 2-ում բերված ձևով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում պարզեցված հարկի հաշվարկ:»:
5. Հրահանգի 7.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Պարզեցված հարկ վճարողները որպես գործատու, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` նաև իրենց համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Պարզեցված հարկ վճարողները որպես գործատու պարտադիր սոցիալական ապահովագրության հաշվետվությունները, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տարեկան եկամուտների մասին հայտարարագրերը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:
6. Հրահանգի 1-ին և 2-րդ հավելվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հավելված 1 |
Հայտարարագիր |
Փաստաթղթի հերթական համարը | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը | ||||||||
2. Անհատ ձեռնարկատերի կամ նոտարի անուն, ազգանունը |
3. Առևտրային կազմակերպության անվանումը | |||||||
4. Գտնվելու վայրը (բնակության վայրը) | 5. Հեռախոսի համարը |
Հանդիսանալու եմ պարզեցված հարկ վճարող Սույնով հայտարարում եմ, որ.
ա) ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով նախորդ տարում մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության (առանց ԱԱՀ-ի) ընդհանուր գումարը չի գերազանցել 50,0 մլն դրամը
բ) տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ ժամկետանց հարկային պարտավորությունները (այդ թվում՝ տույժերը և տուգանքները) կազմում են 100,0 հազ. դրամից պակաս գումար
գ) նախորդ տարում Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների (որոնց համար ԱԱՀ վճարված չի եղել ներմուծման պահին) չիրացված՝ մաքսային արժեքով հաշվարկված մնացորդը տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ չի գերազանցում 1,0 մլն. դրամը
դ) չեմ հանդիսանում ակցիզային հարկով (դրա փոխարեն՝ հաստատագրված վճարով) հարկվող ապրանքներ արտադրող
ե) չեմ հանդիսանում բանկ, գրավատուն, վարկային կամ ապահովագրական կազմակերպություն, ներդրումային հիմնադրամ, արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակից, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպիչ
զ) ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով չեմ իրականացնում իրավունքի, հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառի գործունեություն, առևտրային գործունեության և կառավարման հարցերով խորհրդատվություն, հանքագործական արդյունաբերության, էլկտրաէներգիայի արտադրության և բաշխման, կապիտալ շինարարության իրականացման, կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման կամ ինժեներական հետազննման և փորձաքննության գործունեություն
է) չեմ հանդիսանում գյուղատնտեսական արտադրանք արտադրող
ը) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ
թ) կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանում այլ պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպությանը
ժ) կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանում այլ պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատիրոջը
ժա) կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանում այլ անձի, որին միաժամանակ պատկանում է պարզեցված հարկ վճարող այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը)
ժբ) չեմ հանդիսանում պարզեցված հարկ վճարող այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժնի (բաժնետոմսի, բաժնեմասի) սեփականատեր:
Տեղյակ եմ սույն հայտարարագրի մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությանը
Հարկ վճարողի (պատասխանատու անձի) ստորագրություն |
Հարկ վճարողի |
Հարկային (տարածքային) տեսչության պետ` Տեսուչ` |
Հայտարարագրի ներկայացման ժամկետը |
«___» _____________ 200__թ. |
Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի ՀՏ: Հայտարարագիրը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` ՀՏ-ի կողմից գրանցելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:»:
Հայտարարագրի լրացման կարգը
[1] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը
[3] - Լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը
[4] - Լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար՝ բնակության վայրը)
[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար՝ բնակության վայրի) հեռախոսահամարը
«Հավելված 2 |
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ |
Փաստաթղթի հերթական համարը | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը | ||||||||
2. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը |
3. Առևտրային կազմակերպության անվանումը | |||||||
4. Գտնվելու վայրը (բնակության վայրը) | 5. Հեռախոսի համարը |
6. Հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջան՝ 200__թ. ____ եռամսյակ |
● [1] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների տրամադրած հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
● [2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը
● [3] - Լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը
● [4] - Լրացվում է հարկ վճարողի գտնվելու (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի համար՝ բնակության) վայրը
● [5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի համար՝ բնակության վայրի) հեռախոսահամարը
● [6] - Լրացվում է հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանը (ճշգրտման դեպքում աջ սյունակում կատարվում է «X» նշագրումը)
(հազ. դրամ) |
Գործունեության տեսակը |
Իրացման շրջանառությունը [7] |
Դրույքաչափը [8] |
Հարկի գումարը [9] |
10. Խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն |
|
3.5% |
|
11. Վարձակալություն |
|
10% |
|
12. Այլ գործունեություն |
|
5% |
|
13. Նոտարական գործունեություն |
|
20% |
|
14. Ընդամենը |
|
X |
|
● [7] սյունակում նշվում է հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանում պարզեցված հարկով հարկվող գործունեության իրացման շրջանառությունը
● [8] սյունակում նշվում է հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանում պարզեցված հարկով հարկվող գործունեության յուրաքանչյուր տեսակի համար պարզեցված հարկի դրույքաչափը
● [9] սյունակում նշվում է հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանում պարզեցված հարկի գումարը ([10], [11], [12] և [13] տողերում` սյունակ [9] = սյունակ [7] x սյունակ [8])
● [10], [11] և [12] տողերում նշվում է պարզեցված հարկ վճարողի կողմից իրականացվող` խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեության, վարձակալության և այլ գործունեության մասով իրացման շրջանառությունը, պարզեցված հարկի դրույքաչափը և գումարը
● [13] տողում նշվում է նոտարների կողմից իրականացվող նոտարական գործունեության մասով իրացման շրջանառությունը, պարզեցված հարկի դրույքաչափը և գումարը
● [14] տողում նշվում է պարզեցված հարկով հարկվող գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը և պարզեցված հարկի գումարը (տող [10] + տող [11] + տող [12] + տող [13])
Հարկ վճարողի (պատասխանատու անձի) ստորագրությունը |
Հարկ վճարողի |
Հարկային (տարածքային) տեսչության պետ` Տեսուչ` |
Հաշվարկի ներկայացման ժամկետը |
«___» _____________ 200__թ. |
Հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի ՀՏ: Հաշվարկը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` ՀՏ-ի կողմից գրանցելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:»: