«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11006090
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 մարտի 2006 թ. |
N 144-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ 40-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի 6-րդ, 15 հոդվածի 6-րդ, 16 հոդվածի 3-րդ, 4-րդ, 37 հոդվածի 10-րդ կետերի, ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 19-րդ, 28-րդ կետերի, ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարության կանոնադրության 2-րդ գլխի 10-րդ կետի «ժԷ» և «ժթ» ենթակետերը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել ՀՀ ԿԳ նախարարի 2005թ. փետրվարի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգ»-ի մասին թիվ 40-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումը` համաձայն հավելվածի /կցվում է/:
2. Հանրակրթության վարչությանը /պետ` Ն. Հովհաննիսյան/, օրենսդրության և իրավաբանական վարչությանը /պետ` Մ. Գրիգորյան/, 10-օրյա ժամկետում, սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ն. Ղուկասյանին:
Նախարար` |
Ս. Երիցյան |
Հավելված Հաստատված է |
ՀՀ կրթության և գիտության նախարարի 2005թ. փետրվարի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգ»-ի մասին թիվ 40-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
1. Կարգի 22-րդ կետը լրացնել նոր` երրորդ պարբերությամբ.
«Տարեկան կամ քննական մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող VIII և X դասարանների աշակերտներին թույլատրվում է այդ առարկայից վերաքննություն հանձնել վերջին քննությունից հետո եռօրյա ժամկետում»:
2. Կարգի`
-
12-րդ կետում «մայիսի 10-25-ը» բառերը փոխարինել «մայիսի 20-ից հունիսի 5-ը» բառերով:
-
13-րդ կետում «հունիսի 1-5-ը» բառերը փոխարինել «հունիսի 12-16-ը» բառերով:
-
14-րդ կետում «հունիսի 1-10-ը» բառերը փոխարինել «հունիսի 12-20-ը» բառերով:
-
15-րդ կետում «հունիսի 1-20-ը» բառերը փոխարինել «հունիսի 12-28-ը» բառերով:
-
32-րդ կետում «հունիսի 1-ին» բառերը փոխարինել «հունիսի 12-ին» բառերով և «հունիսի 4-ին» բառերը` «հունիսի 15-ին» բառերով:
-
35-րդ կետում «հունիսի 22-ը» բառերը փոխարինել «հունիսի 30-ը» բառերով և «հունիսի 25-ը» բառերը` «հուլիսի 2-ը» բառերով: