«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206257
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 օգոստոսի 2006 թ. ք. Երևան |
թիվ 163-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12.1-րդ հոդվածի 2-րդ մասով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնի մրցույթի հայտարարության ձևը (հավելված N 1)՝ կցվում է:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
Դ. Հարությունյան |
Հավելված N 1 |
Ձև
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնի մրցույթի մասին մամուլի միջոցով տրվող հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները՝
1. Թափուր պաշտոնի անվանումը
2. Տվյալ պաշտոնի համար առաջադրվող պահանջները
3. Տվյալ պաշտոնի գործառույթների նկարագիրը
4. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
5. Փաստաթղթերն ընդունելու ժամկետները և վայրը
6. Մրցույթի անցկացման օրը, ամիսը, տարեթիվը և վայրը