Գլխավոր տեղեկություն
Номер
N 730
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.11.2001-16.04.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2001.10.31/33(165) Հոդ.827
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.10.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.10.2001
Дата вступления в силу
10.11.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.04.2005

041.0730.12.10.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2001 թվականի N 730
քաղ. Երևան

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցներն արդյունավետ բաշխելու նպատակով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կողմից տեղեկությունների տրամադրման ձևը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) 5-ամսյա ժամկետում, համաձայն սույն որոշմամբ հաստատված ձևի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել տեղեկություններ`

համայնքային սեփականություն հանդիսացող, այդ թվում` պետության կողմից հայեցողական սեփականության իրավունքով համայնքին հանձնված բնակելի շենքերում ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքների մասին, որոնք վարձակալներին կամ քաղաքացիներին են մասնավորեցվել 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2001 թվականի նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում.

համայնքային սեփականություն հանդիսացող, այդ թվում` պետության կողմից հայեցողական սեփականության իրավունքով համայնքին հանձնված բնակելի շենքերում ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները վարձակալության կամ մշտական օգտագործման իրավունքով զբաղեցրած այն «փոքր» օբյեկտների մասին, որոնք մասնավորեցվել են 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2001 թվականի նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում.

1999 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2001 թվականի նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում մասնավորեցված անշարժ գույքի մասին (այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների)` բացառությամբ սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված գույքի.

բ) 2001 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև յուրաքանչյուր ամսվա վերջը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել տեղեկություններ սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված այն գույքի մասին`

որին համապատասխան վճարումները կամ դրանց մի մասը կատարվել են այդ ամսվան նախորդող ամսվա ընթացքում և մուտքագրվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

որը մասնավորեցվել է այդ ամսվան նախորդող ամսվա ընթացքում, և որին համապատասխան վճարումները մուտքագրվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված տեղեկություններն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ մասնավորեցումից ստացված գումարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաշխման ժամանակացույցի վերաբերյալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնավորեցված գույքի որոշ մասին համապատասխան գումարներն արդեն բաշխվել են.

բ) սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում նշված տեղեկություններն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաշխել այդ տեղեկություններում նշված գումարները.

գ) սույն կետի «բ» ենթակետում նշված աշխատանքների կատարման մասին (ըստ համայնքների և մարզերի) տեղեկացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը:

4. Սահմանել, որ հողամասերի մասնավորեցումից ստացված գումարները ըստ սեփականատերերի (համայնք և Հայաստանի Հանրապետություն) բաշխում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամկետում` հիմք ընդունելով հողամասերի մասնավորեցման լիազորություն ունեցող մարմինների կողմից սույն որոշմամբ հաստատված ձևով ներկայացված տեղեկությունները:

(4-րդ կետը լրաց. 02.11.01 N 781)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
հոկտեմբերի 12-ի N 730 որոշմամբ

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

__ _______ 200  ԹՎԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ __ _______ 200  ԹՎԱԿԱՆՆ ԸՆԿԱԾ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԲԱՇԽՄԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ

 

 NN
ը/կ
 Ծածկագիրը  Մասնավորեցման մասին որոշման համարը և այն ընդունող մարմնի անվանումը  Գործի
համարը
 Գնորդի
անունը կամ
անվանումը
 Գույքի  Սեփականության ձևը մինչև մասնավորեցումը  Վճարման Վճարված է ՀՀ պետական
 բյուջեի հաշվին  
Վճարված է համայնքի ՏԳԲ 
 ամսաթիվը  գումարը
 անվանումը  հասցեն  մարզը և
համայնքը
 անշարժ
գույքին համապա-տասխան 
շարժական գույքին համապա-տասխան  

 1

 2*

 3

 4*

 5

 6

 7

 8

 9

 10

 11

 12*

 13

 14

                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           

 

* Հողամասի մասնավորեցման դեպքում սյունակները չեն լրացվում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.03.2005, N 192-Ն 16.04.2005, N 730
02.11.2001, N 781 24.11.2001, N 730
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան