«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
13 հունվարի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 1997 թվականի N 7
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 364 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Բազալտ» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ժամանակավոր ջրատարը և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Կոտայքի մարզպետարանի տնօրինությանը:
1.3. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել 22 բնակելի շենքը` սպասարկող կոմունիկացիաներով և անավարտ շինարարությամբ, 2 հանրակացարանը (Ջրվեժ, Մայակ թաղամաս) և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:
1.4. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Խորանաշատ» դուստր ձեռնարկությունը և «Ռիթմ» ՍՊԸ» պետական մասնակցությամբ ձեռնարկության պետական բաժնեմասը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհելու համար:
1.5. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Մանուկյաններ» դուստր ձեռնարկությունը, Երհացառին վարձակալությամբ տրված N 242 խանութի տարածքը և սեփականաշնորհել դրանց աշխատավորական կոլեկտիվներին` «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.6. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել սույն որոշման ցանկում (կցվում է) նշված գույքն ու տարածքները և դրանք սեփականաշնորհել դատական աճուրդով` մեկնարկային գինը հաշվարկելով «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գնահատման կարգով:
1.7. «Բազալտ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
1.8. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 731110 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 500810 հազ. դրամ (հաշվի առած ինվեստիցիոն սեփականաշնորհման ֆոնդին կատարված մասհանումների հետևանքով կանոնադրական հիմնադրամի փոփոխումը):
1.9. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 50081 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
1.10. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 14195 հազ. դրամ:
1.11. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Բազալտ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.12. Սահմանել, որ «Բազալտ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.13. Սահմանել, որ «Բազալտ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 15 օրվա ընթացքում:
1.14. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Բազալտ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
2.1. Սեփականաշնորհել «Տավուշի կինոցանց» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Տավուշի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. «Տավուշի կինոցանց» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
2.3. «Տավուշի կինոցանց» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 21130 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 21130 հազ. դրամ:
2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2113 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 7 հազ դրամ:
2.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Տավուշի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
2.8. Սահմանել, որ «Տավուշի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.9. Սահմանել, որ «Տավուշի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տավուշի կինոցանց» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
2.11. Գաղտնի:
3.1. Սեփականաշնորհել «Կոշիկ» փակ բաժնետիրական ընկերության («Եղեգնաձորի կոշիկի ֆաբրիկա») պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Կոշիկ» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. «Կոշիկ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
3.3. «Կոշիկ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 18325 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 14660 հազ. դրամ:
3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1466 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3319 հազ դրամ:
3.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Կոշիկ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
3.8. Սահմանել, որ «Կոշիկ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
3.9. Սահմանել, որ «Կոշիկ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կոշիկ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
4.1. Սեփականաշնորհել «Աշոցքի հյուրանոց» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Աշոցքի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:
4.2. «Աշոցքի հյուրանոց» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
4.3. «Աշոցքի հյուրանոց» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 15750 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 15750 հազ. դրամ:
4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1575 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
4.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
4.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Աշոցքի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
4.8. Սահմանել, որ «Աշոցքի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
4.9. Սահմանել, որ «Աշոցքի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`
ա) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Աշոցքի հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը.
բ) սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել պայման «Աշոցքի հյուրանոցում» բնակեցված փախստականների վերաբերյալ` հետևյալ բովանդակությամբ`
«Հյուրանոցում ժամանակավոր ապաստանած փախստական երեք ընտանիքի բնակության իրավունքը պահպանել երեք տարի ժամկետով: Բաժանորդագրությունը կայանալու պահից մինչև 2.5 տարվա ընթացքում յուրաքանչյուր փախստական ընտանիքի հաշվով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հատուկ հաշվին փոխանցել 1200 հազ. դրամ: Երեք տարվա ընթացքում փախստականներից կոմունալ ծառայությունների վարձը գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
5.1. Սեփականաշնորհել «Կամոշին» ԱԱՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մրցույթով` մեկնարկային գինը սահմանելով 9490 հազ. դրամ:
5.2. «Կամոշին» ԱԱՁ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել անավարտ բնակելի շենքը (քաղ. Գավառ) և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Գավառի քաղաքապետի տնօրինությանը:
5.3. «Կամոշին» ԱԱՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):
5.4. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:
5.5. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կամոշին» ԱԱՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթողին ճանաչելու արձանագրությունն ուղարկվելու օրվանից երկու ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիր:
6.1. Սեփականաշնորհել «Գայանե» (կոշիկի արտադրության և անհատական պատվերների ֆաբրիկա) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` այն վերակազմավորելով «Գայանե» բաց բաժնետիրական ընկերության:
6.2. «Գայանե» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
6.3. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:
6.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը 4835 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը 3870 հազ. դրամ:
6.5. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 4835 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 3870 բաժնետոմսի:
6.6. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով) պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի, յուրաքանչյուրում 387 բաժնետոմս 387000 դրամ մեկնարկային գնով:
6.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 235 հազ. դրամ:
6.8. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:
6.9. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Գայանե» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
6.10. Սահմանել, որ «Գայանե» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:
6.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գայանե» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:
7.1. Սեփականաշնորհել «Հայանտառկենտրոն» կոմերցիոն պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հայանտառկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. «Հայանտառկենտրոն» կոմերցիոն պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
7.3. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:
7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 5640 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 5640 հազ. դրամ:
7.5. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 2820 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 2820 բաժնետոմսի:
7.6. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով) պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի, յուրաքանչյուրում 282 բաժնետոմս` 564 հազ. դրամ մեկնարկային գնով:
7.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4455 հազ. դրամ:
7.8. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:
7.9. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Հայանտառկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
7.10. Սահմանել, որ «Հայանտառկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:
7.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայանտառկենտրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:
8.1. Թույլատրել «Ակնալիճ» արտադրական կոոպերատիվին գնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությունից վարձակալած` 3802 հազ. դրամ արժեքով գույքը:
8.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 25-ի N 312, սեպտեմբերի 25-ի N 313 որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 364 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.2. «Արարատ» ԼԿՁ-ի «Ֆերիտ» փակ բաժնետիրական ընկերությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր».
բ) որոշման 1.4-րդ կետում «49650» և «39720» թվերը համապատասխանաբար փոխարինել «55550» և «44440» թվերով.
գ) որոշման 1.5-րդ կետում «3972» թիվը փոխարինել «4444» թվով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 13-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Սարգսյան |
Կ Ա Զ Մ
«ԿԱՄՈՇԻՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ. Խաչատրյան | -ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Նազարյան | -ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ (նախագահի տեղակալ) |
Գ. Սիմոնյան | -ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ |
Ա. Մարկոսյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ս. Ավետիսյան | -ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Գ. Մալխասյան | -ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ |
Ց Ա Ն Կ
«ԲԱԶԱԼՏ» ՓԲԸ-Ի ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՎ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Օբյեկտի անվանումը | Օբյեկտի հասցեն | Տարածքի չափը (քառ. մ) |
Գույքի մեկնարկային գինը (հազ. դրամ) |
1. | Տարածք | Ջրվեժ, Մայակ 2ա թաղամաս, հանրակացարանի շենքի բացվածք | 37 | «Փոքր» օբյեկտների գնահատման կարգով |
2. | Տարածք | Ջրվեժ, Մայակ թաղամաս, N 8 բնակելի շենքի բացվածք | 172 | «Փոքր» օբյեկտների գնահատման կարգով |
3. | Տարածք | Ջրվեժ, Մայակ թաղամաս, հանրակացարանի շենքի բացվածք | 215 | «Փոքր» օբյեկտների գնահատման կարգով |
4. | Գույք | Ջրվեժ, Մայակ թաղամաս | - | 504.0 |
5. | Գույք | Ջրվեժ, Մայակ թաղամաս | - | 29.0 |
6. | Գույք | Ջրվեժ, Մայակ թաղամաս | - | 28.0 |