ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 2007 թվականի N 1125-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ԵՊԼՀ-Ի ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝
1) «Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ներկայացուցիչներին.
2) «Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Սահմանել, որ «Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ կազմակերպության դեբիտորական պարտքերի ստացման, կրեդիտորական պարտքերի մարման և այլ պահանջների իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցներ» բաժնի 5-րդ կետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|