«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հունիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2006 թվականի N 695-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին և 10-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի փրկարար ծառայության ստորաբաժանումների` տրանսպորտի և կապի միջոցներից անվճար օգտվելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ` ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՆՎՃԱՐ ՕԳՏՎԵԼՈՒ
1. Սույն կարգով կանոնակարգվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին (այսուհետ` միջոց տրամադրող) պատկանող տրանսպորտի և կապի միջոցներից (այսուհետ` միջոցներ) արտակարգ իրավիճակի վայր մեկնող ու արտակարգ իրավիճակի վայրից մշտական տեղակայման վայր վերադարձող Հայաստանի փրկարար ծառայության ստորաբաժանումների (այսուհետ` ստորաբաժանումներ), հետագա համարժեք փոխհատուցմամբ, անվճար օգտվելու հետ կապված հարաբերությունները:
2. Արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու նպատակով արտակարգ իրավիճակի վայր մեկնող կամ արտակարգ իրավիճակի վայրից վերադարձող ստորաբաժանումները կարող են օգտագործել միջոց տրամադրողին պատկանող միջոցները` բացառությամբ «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով արգելված միջոցների:
3. Սույն որոշմամբ նախատեսված օգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստորաբաժանման հրամանատարն այդ պահանջը ներկայացնում է միջոց տրամադրողին, լրացնում է համապատասխան ակտ` համաձայն ձևի, որում նշվում են միջոց տրամադրողի տվյալները, միջոցի արտադրության տարեթիվը, համարանիշը, տեխնիկական վիճակը, սարքինության աստիճանը, միջոցը վերցնելու ամսաթիվը, օրը, օգտագործման նպատակները, ինչ ժամկետով է այն վերցվում, միջոց տրամադրողը արդյո՞ք, ներկա է լինելու միջոցի շահագործմանը, հետագա համարժեք փոխհատուցման մասին, որտեղից է վերցվել միջոցը, ինչ կարգով և ինչ նպատակով պետք է օգտագործվի այն:
4. Ակտն ստորագրում են ստորաբաժանման հրամանատարը` նշելով իր ստորաբաժանման անվանումը, իր վկայականի համարը, պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, և միջոց տրամադրողը:
Ակտն ստորագրվում է 2 օրինակից, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:
5. Ստորաբաժանման հրամանատարը միջոցի օգտագործման մասին մեկօրյա ժամկետում զեկուցում է Հայաստանի փրկարար ծառայության համապատասխան պաշտոնատար անձանց:
6. Օգտագործման դիմաց փոխհատուցումը կատարում է Հայաստանի փրկարար ծառայությունը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին, ակտի ստորագրման օրվա շուկայական գներին համապատասխան` միջոցի օգտագործումն ավարտվելու օրվանից 10-օրյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև |
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
________________________________
(տնօրեն, աշխատակազմի ղեկավար)
________________________________
(ստորագրությունը)
____ _____________ 200__թ.
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ` ՀԵՏԱԳԱ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐՑՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի փրկարար ծառայության _____________________________________
(ստորաբաժանման անվանումը, հրամանատարի
______________________________________________________________
պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը, վկայականի համարը)
և _____________________________________________________________
(պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության, ֆիզիկական անձի տվյալները)
ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հայաստանի փրկարար ծառայությունը`
ա) ______________________________________________-ում առաջացած արտակարգ
(նշվում է տարածքը)
իրավիճակի հակազդումն իրականացնելու նպատակով
(կամ)
բ) _____________________________________-ում առաջացած արտակարգ վայրից
(նշվում է տարածքը)
մշտական տեղակայման __________________________ վերադառնալու նպատակով
(նշվում է տարածքը)
ժամանակավոր օգտագործման վերցրեց _____________________________________
______________________________________________________________
(պետական կառավարման և տեղական
ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը, ֆիզիկական անձին)
պատկանող __________________________` հետագա համարժեք փոխհատուցմամբ,
(միջոցը, գույքը)
որը տրվելու է ակտի ստորագրման օրվա շուկայական գներին համապատասխան` միջոցի օգտագործումն ավարտվելու օրվանից 10-օրյա ժամկետում:
2. Ստուգման արդյունքում պարզվեց`
ա) գույքի արտադրության ___________ տարեթիվը.
բ) տեխնիկական անձնագրի տվյալները ______________________________.
գ) արտաքին տեսքը __________________________________________________.
դ) մաշվածությունը ___________________________________________________.
ե) տեխնիկական վիճակը ________________________________________________.
զ) սարքինության աստիճանը _____________________________________________.
է) գույքի թերությունները _______________________________________________.
ը) գույքն օգտագործվելու է ____________________________________________ նպատակով.
թ) գույքն օգտագործվելու է _________________________________-ի ներկայությամբ
(առանց __________________________________-ի ներկայության).
ժ) գույքն օգտագործվելու է մինչև ________________________________________.
(նշվում է ժամկետը)
ժա)____________________________________________________________:
(այլ պայմաններ)
Գույքը հանձնեց |
Գույքն ընդունեց | ||||||||
__________________________ |
_______________________ | ||||||||
(պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի տվյալները) |
(հիմնարկը) | ||||||||
_______________________ |
_______________________ | ||||||||
(հասցեն կամ գտնվելու վայրը, հեռախոսահամարը) |
(գտնվելու վայրը, պաշտոնը, ստորաբաժանումը) | ||||||||
_______________________ |
_______________________ | ||||||||
_______________________ |
_______________________ | ||||||||
|
| ||||||||
|
| ||||||||
_____ ________________200 թ. |
_____ ______________200 թ. |