ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2010 թվականի N 182-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների` կրթության ոլորտի աշխատողների 1-ին համագումարի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2010 թվականի ապրիլի 25-28-ը Աստանա (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 14.04.10 N 245-Ա)
2. Պատվիրակության անդամների` Աստանա գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Աստանա գործուղման հետ կապված կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Աստանա մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված մարտի 19-ի N 182-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-25-Ը ԱՍՏԱՆԱ (ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Մկրտչյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Ս. Մկրտչյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության գլխավոր մասնագետ |
Լ. Բալասանյան | - ՀՀ հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական միության նախագահ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |