ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 1995 թվականի N 99
քաղ. Երևան
ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈՂ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի N 448 որոշմամբ հաստատված վարձաչափերի ինդեքսավորման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձաչափեր սահմանելու մասին» N 448 որոշմամբ հաստատված վարձաչափերը 1995 թվականի համար ինդեքսավորվում են 500 գործակցով, իսկ ոսկու և արծաթի համար` 100 գործակցով:
(1-ին կետը լրաց. 22.08.95 N 6)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի N 448 որոշմամբ հաստատված բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար վարձի վճարման ժամանակավոր կարգի 8-րդ կետում «Ավտոտրանսպորտի մասին» 1-ՏՐ (խճուղի) վիճակագրական տարեկան» բառերը փոխարինել «վառելիքի մնացորդների, ստացման և ծախսերի, օգտագործված նավթամթերքների հավաքման և օգտագործման մասին» 4-ՆՌ վիճակագրական» բառերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |