ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2012 թվականի N 533-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի ՆԿ-232-Ն կարգադրության 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ազգային ծրագրի դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և առաջարկել օրենքով ստեղծված մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհուրդ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 3 Երևան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ | Միջոցառման անվանումը | Միջոցառման նպատակը | Կատարման համար պատասխանատու մարմինը | Կատարման ժամկետը | Ֆինանսավորման աղբյուրը |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
1. | Իրավապահ մարմինների գործունեության մեջ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրային-տեխնիկական միջոցների, տեղեկատվության ընդունման և փոխանակման կոմունիկացիոն միջոցների ներդրում, միասնական տեղեկատվական հաշվողական ցանցի և տվյալների բազաների ստեղծում | օպերատիվ-հետախուզական գործունեության սուբյեկտների գործողությունների համակարգման ապահովում, հատկապես` կազմակերպված հանցավոր խմբերի ու միավորումների մասին օպերատիվ տեղեկատվության իրացման հարցերում համալիր միջգերատեսչական միջոցառումների իրականացում |
ՀՀ կառավարությանն առընթերՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
2013 թ. |
ՀՀ կառավարությանն առընթերՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցներ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ |
2. | ՀՀ օրենսդրության` միջազգային պայմանագրերի հետ համապատասխանության ուսումնասիրություն և ըստ անհրաժեշտության օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների ներկայացում | ՀՀ գործող օրենսդրության համապատասխանեցում՝ ոլորտին վերաբերող վավերացված միջազգային պայմանագրերին |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
|
2012-2014 թթ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
3. | «Ֆիզիկական և իրավաբանական անձանց տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու և շահագործելու կարգը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում |
տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման ակտիվացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
|
2013 թ. 2-րդ կիսամյակ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
4. | «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակում և ընդունում | մտավոր սեփականության ոլորտում կատարվող իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) |
2012 թ. դեկտեմբերի |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
5. | Անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջազգային փորձի ուսումնասիրություն, ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումների վերաբերյալ առաջարկությունների մշակում |
անօրինական միգրացիայի դեմ պայքարի ոլորտում հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման արդունավետության բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2013 թ. 1-ին կիսամյակ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
6. | Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության գործերով զբաղվող հատուկ դատարանի ձևավորման արտասահմանյան երկրների փորձի ուսումնասիրում և առաջարկությունների ներկայացում | կազմակերպված հանցավորության դեմ պայքարի իրավական դաշտի կատարելագործում |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) |
2012 թ. դեկտեմբերի |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
7. | Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրում և այդ ուղղությամբ ներպետական օրենսդրության կատարելագործում | քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության մեխանիզմների կատարելագործում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) |
2012-2014 թթ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
8. | Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում նոր միջազգային պայմանագրերի կնքման նպատակահարմարության քննարկում և առաջարկությունների ներկայացում | կազմակերպված հանցա-վորության դեմ պայքարի ոլորտում այլ երկրների առաջատար փորձի ներդրում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) |
2012-2014 թթ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
9. | Հարկային և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ուժեղացման եռամյա ծրագրի մշակում | կազմակերպված հանցա-վորության տնտեսական բազայի քայքայում, դրա դեմ պայքարում իրավապահ և պետական այլ մարմինների, կազմակերպությունների, հասարակական միավորումների և քաղաքացիների ջանքերի միավորում |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) |
2012 թ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
10. | «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների վերահսկելի մատակարարումների և ստուգողական գնումների իրականացման կարգը սահմանելու մասին» օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների միջև համատեղ հրամանի մշակում | օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման առանձին մեթոդների կիրառման մեխանիզմների հստակեցում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) |
2012 թ. 2-րդ կիսամյակ |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
11. | Կիբեռհանցագործությունների դեմ պայքարում համացանց և կապի ծառայություններ մատուցող օպերատորների և իրավապահ մարմինների միջև փոխհամագործակցության կանոնակարգմանն ուղղված օրենսդրական ակտերի փաթեթի մշակում, համատեղ հուշագրերի ստորագրում | կիբեռհանցագործություն-ների դեմ պայքարում համացանց և կապի ծառայություններ մատուցող օպերատորների և իրավապահ մարմինների միջև փոխհամագործակ-ցության կանոնակարգում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2012-2014 թթ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
12. | ՀՀ իրավապահ մարմինների միջև տեղեկատվության առավել արագ փոխանցման և արդյունավետ համագործակցության կազմակերպման մեխանիզմների մշակում | տեղեկատվության փոխանակման ոլորտում ՀՀ իրավապահ մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) |
2012-2014 թթ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
13. | Իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների համացանցային կայքերի ստեղծում ու թարմացում | օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման օպերատիվության ապահովում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
2012-2014 թթ. |
ՀՀ կառավարությանն առընթեր |
14. | Իրավապահ մարմինների նյութատեխնիկական բազայի ամրապնդում, առաջավոր օպերատիվ-տեխնիկական միջոցների ձեռքբերում | կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
2012-2014 թթ. |
ՀՀ կառավարությանն առընթեր |
15. | Համացանցում անօրինական բովանդակությամբ տեղեկատվության մոնիթորինգի կենտրոնի ստեղծման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացում | համացանցում անօրինական բովանդակությամբ տեղեկատվության վերահսկում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2012-2014 թթ |
ՀՀ կառավարությանն առընթեր |
16. | Կազմակերպված հանցավորության դեմ պայքարող իրավապահ մարմինների աշխատողների մասնագիտական որակների բարձրացում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում նրանց պարբերական վերապատրաստում | կազմակերպված հանցավորության դեմ պայքարող իրավապահ մարմինների աշխատողների արհեստավարժության բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) ՀՀ պաշտպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
2012-2014 թթ. |
ՀՀ կառավարությանն առընթեր |
17. | Տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծման, զարգացման, անվտանգության ապահովման և սպասարկման ոլորտի մասնագետների վերապատրաստում, այդ թվում` օտարերկրյա պետություններում | տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծման, զարգացման, անվտանգության ապահովում և տվյալ ոլորտի մասնագետների սպասարկման ոլորտի մասնագետների արհեստավարժության բարձրացում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
2012-2014 թթ. |
ՀՀ կառավարությանն առընթեր |
18. | Կազմակերպված հանցավորության ոլորտին առնչվող իրավական աշխատանքները կենտրոնացնելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմում առանձնացված ստորաբաժանման ստեղծում |
կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության իրավաստեղծ աշխատանքների համակարգում |
ՀՀ կառավարությանն առընթեր |
2012 թ. 2-րդ կիսամյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |